User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 172 հատից

Թեմա: Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

    Միշտ մտածել եմ, իսկ վերջերս համոզմունքս ավելի ամրապնդվեց, որ մի Նժդեհ է պակասում մեր իրականությանը, նրա պես մի հեռատես ազգային գործիչ, մի ազգային գաղափարախոս, ու, թերևս, ամեն ինչ այլ կերպ կլիներ…
    Կարդում եմ նրա մտքերը և ակամա դրանք ասոցացվում են մեր իրականության խնդիրների հետ`սկսած միջին վիճակագրական հայի հոգեկերտվածքի փոփոխությանը առնչվող ռազմահայրենասիրական, դաստիարակչական խնդիրներից մինչև ազգային անվտանգության և ազգապահպանման խնդիրները: Ահա դրանցից մի քանիսը.

    Կյանքի խորհուրդը կայանում է հոգևոր, այլ ոչ թե նյութական շինարարության մեջ:

    Երբ ժողովրդի մեջ ցեղը չի շնչում, նա ծալում է արծվի իր թևերը:

    Ավելի լավ է հայ մարդը համր լինի, քան` օտարախոս:

    Փառք ես փնտրում, վտանգ փնտրիր. հերոսական ոչինչ չկա այնտեղ, ուր շնագայլն ու աղվեսն են կռվում:

    Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն:

    Իմ հայրենիքը մարդկայնորեն այն լավագույնն է, որը կա Հայաստանում:

    Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից:

    Թագ ու ձեւական իշխանութիւն փնտրում են այն ոչնչութիւնները միայն, որոնք անթագ իշխել, թագաւորել չգիտեն:

    Աշխատի'ր, որ փառքդ ստվերիդ պես ընթանա քո հետևից, բայց երբեք ոչ՝ առջևից:

    Եղի՛ր բացարձակ ...Եւ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել...

    Շարունակելի…

    Կցանկանայի, որ մեջբերեինք մեծ հայորդու այս և մյուս մտքերը և փորձեինք մեկնաբանել մեր իրականության ցավագին խնդիրների և մարտահրավերների համատեքստում: Ու ընդհանրապես, պետք է ցեղակրոն գաղափարախոսությունը կրկին բարձրացնել ազգային գաղափարախոսության մակարդակի:
    Կարծում եմ` հետաքրքիր կլինի: Մի քիչ կսպասեմ, ապա ինքս որոշները կմեկնաբանեմ:
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 02.04.2008, 18:01:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  2. #2
    Լիարժեք անդամ Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելին, քան արդիական են

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Միշտ մտածել եմ, իսկ վերջերս համոզմունքս ավելի ամրապնդվեց, որ մի Նժդեհ է պակասում մեր իրականությանը, նրա պես մի հեռատես ազգային գործիչ, մի ազգային գաղափարախոս, ու, թերևս, ամեն ինչ այլ կերպ կլիներ…:
    Ողջունում եմ թեման, ողջունում եմ այն բացողին... Վերջապես, մեր երիտասարդությունից մեկը մատը դրեց խնդիրների խնդրի վրա. որևէ երկիր, նաև Հայաստանը, կարող է դուրս գալ այս քաղաքակրթական ճահիճից, եթե ունենա Առաջնորդող Ուսմունք և այն մեկնաբանող, գործի դնող, ժամանակի հետ խոսեցնող Առաջնորդ: Այդ ուսմունքը մենք ունենք` Նժդեհի Ոգու Ուսմունքը: Եթե մեր ժողովուրդը արժանի լինի, ապա ճիշտ ժամանակին ասպարեզ կիջնի նաև այն կիրառելու ունակ Անհատը...

    Սիրելի Fedayi, ողջունում եմ խորաթափանցությունդ, Նժդեհի ուսմունքը տալիս է բանալիներ` ամբողջ կյանքի նորոգման համար... Սակայն այդ բանալիները գտնելու և գործի դնելու համար ՊԵՏՔ Է ՏԻՐԱՊԵՏԵԼ ՈՒՍՄՈՒՆՔԻ ԷՈՒԹՅԱՆԸ, որը կարող է հենց ասածդ ազգային գաղափարախոսը..: Իսկ մեր երիտասարդությունը սրտով ու մտքով կճանաչի Ուսմունքի ճշմարտությունը և կգնա նրա հետևից...

    Այս թեմայում տեղադրելու եմ և ոչ միանգամից` հատվածներ իմ աշխատություններից...
    Ահա մի հատված "Ինչ ուղիով տանել Հայաստանը" գրքից(լույս է տեսել երկու հրատարակությամբ` 2001թ և 2007թ):

    "Հայաստանի Վերածնության Ծրագիրը, այն, ինչ կոչվում է ազգային գաղափարախոսություն – որտե՞ղ է գրված, ո՞վ է նրա կրողը, ինչպե՞ս պետք Է ձև ու կերպարանք ստանա ու տրվի ժողովրդին:
    Ամեն ազգի ճակատագիր որոշվում է նախ և առաջ հոգևոր տիրույթում, այնտեղ, որտեղ նրա անցած ճանապարհի հանրագումարն Է, հայոց համար` Հոգևոր Հայաստանր` իր երկնային կառավարչությամբ, մշակույթի անկորնչելի գանձով: Հոգևոր Հայաստանը սնվում է ֆիզիկական Հայաստանի, ամբողջ հայության մշակութակերտ աշխատանքով, ստեղծագործությամբ, հայրենասիրությամբ, աղոթքով: Եվ ահա, հայոց Վերածնության Ծրագիրը դարերի ընթացքում բյուրեղացել Է Հոգևոր Հայաստանում, մտել Է մարդկության ու ազգերի էվոլյուցիայի համատեքստի մեջ, շնչավորվել հայոց արիական հավատի և Աստվածորդու միաձույլ ճառագայթով: Դարերի մեջ մեր պայծառատես նախնիք, ոգու մեր մեծերը` սուրբ Մեսրոպից սկսած մինչև Նժդեհ, սրտի աչքերով կարդացել են այդ Ծրագիրը և իրենց գործով վկայել են` Հայաստանը ապագա ունի, Հայաստանը մի զորեղ առաքելություն ունի ազգերի մեջ:
    Հայ Մեծ Ուսուցիչներից վերջինը` Նժդեհը, կարդում էր Ծրագիրը, նա տեսնում էր ազգի սրտի հրե տարերքը, լսում էր այնտեղից հնչող հրամանները և գիտեր, որ ազգի կեցության բոլոր ասպարեզները պետք է վերակերտվեն և ծառայեն նոր մարդու ստեղծմանը: Ահա նրա ձեռքով գրված ծրագրային հատվածը. «...պետություն, եկեղեցի, մանկավարժություն, ցեղային առողջագիտություն, սպորտ – այդ բոլորն այսօր հետապնդում են մի նոր նպատակ – հասցնել նոր մարդր, որ միշտ աշխարհ է գալիս պատմության անկյունադարձերի ժամանակ»:
    Սակայն Զորավարին վիճակված չէր Երկրի կառավարիչ դաոնալ, երկրաստեղծ աշխատանքի թելադրանքով ազգի էության խորքից հանել Ծրագրի մյուս էջերը, որոնք պետք է ասեին, թե ոգու օրենքներով ինչպե°ս նորոգել ագգի կյանքր – նրա կենցաղը, կրթությունը, առողջապահությունը, տնտեսությունը, ամբողջ ներքին ու արտաքին քաղաքականությունը: Այդ էջերը հանելու առաքելությունր վիճակված հայ մարդկանց այս սերնդին: Սակայն ինչպե՞ս անել այդ գործը:"
    Վերջին խմբագրող՝ Հեղինակ: 02.04.2008, 19:20:
    Ներքին, անարյուն, էթիկական հեղափոխություն.
    Նոր որակի ազգային պետականության ստեղծում

    http://www.dnforum.am
    "Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու. Ձոն Դոգվիլ-Հայաստանին"

  3. #3
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելին, քան արդիական են

    Մեջբերում Հեղինակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սակայն ինչպե՞ս անել այդ գործը:"
    Իսկապես, ինչպե՞ս անել, հարգելի Հեղինակ, թե չէ էս անմեղ ֆորումներում գրառումներ անելով շատ բանի չենք հասնի, շատ էլ որ մի քանիսը գիտակցում են այս խնդիրների սրությունը: Ի՞նչ միջոցառումներով, մեխանիզմներով, որ ինստիտուտների միջոցով, ո՞րն է մեր դերը: Եկե՛ք, խորհրդակցենք, մտածենք, քանի որ, ըստ իս, սա Հայաստանի աշխարհաքաղաքական անելանելի թվացող խնդիրների միակ լուծումն է:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  4. #4
    Լիարժեք անդամ Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելին, քան արդիական են

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկապես, ինչպե՞ս անել, հարգելի Հեղինակ, թե չէ էս անմեղ ֆորումներում գրառումներ անելով շատ բանի չենք հասնի, շատ էլ որ մի քանիսը գիտակցում են այս խնդիրների սրությունը: Ի՞նչ միջոցառումներով, մեխանիզմներով, որ ինստիտուտների միջոցով, ո՞րն է մեր դերը: Եկե՛ք, խորհրդակցենք, մտածենք, քանի որ, ըստ իս, սա Հայաստանի աշխարհաքաղաքական անելանելի թվացող խնդիրների միակ լուծումն է:
    Բարեկամս Fedayi, գրառումդ ուշ կարդացի, այսօր մանրամասն արձագանքել չեմ կարող: Սակայն ակնհայտ է, որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱԿ ԵԼՔԸ` ՃԵՂՔՈՒՄՆ Է ՈԳՈՒ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ: "Ինչպե՞ս անել այդ գործը": Բարեբախտաբար` համեստ հարցադրողս և մի հեղինակային խումբ վերջին տասնհինգ տարին աշխատել են այս խնդրի վրա... Թեման բացված է այստեղ, մոտ օրերիս միասին ձգտենք կենդանի աշխատանք անել... Ես աստիճանաբար կտեղադրեմ մեր հետզոտությունների արդյունքները, կքննարկենք: Ճիշտ ճանապարհի վրա ենք: Հառա~ջ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.04.2008, 02:02: Պատճառ: Սխալ ստացված մեջբերման շտկում
    Ներքին, անարյուն, էթիկական հեղափոխություն.
    Նոր որակի ազգային պետականության ստեղծում

    http://www.dnforum.am
    "Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու. Ձոն Դոգվիլ-Հայաստանին"

  5. #5
    Լիարժեք անդամ Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

    Իսկապես, ինչպե՞ս անել այդ գործը` Նժդեհի Ոգու Ուսմունքի հիման վրա կերտել մի Նոր Երկիր, ստեղծել մի Նոր Պետականություն: Այս գործը ձեռնարկող անհատը կամ անհատները նախ պետք է տիրապետեն Ուսմունքին, որով և նրանք կտիրապետեն Կյանքի Գիտությունը:

    Այս Գիտությունը բոլոր նյութական գիտությունների և հոգևոր գիտության ինտեգրատիվ արդյունքն է, և այն, ցավոք, չի դասավանդվում համալսարանական ամբիոններում... Այն միշտ եղել է և այժմ էլ կա Արևելքի և Արևմուտքի փակ դպրոցներում, առողջ և խորունկ կրոններում, տիեզերաշունչ գրքերում...Կյանքի Գիտությանը կարող են տիրապետել առանձին անհատներ` ինքնուրույն ճանապարհով, եթե նրանք Կոչված են այդպիսի ոչ հեշտ, կասեի` ծանր, բայց բերկրալի աշխատանքի...Այդ աշխատանքի հիմքը, Զորավարի խոսքերով, ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄՆ Է( այսինքն` մարդաճանաչումը) և ԱՇԽԱՐՀԱՃԱՆԱՉՈՒՄԸ: Եվ ով ճանաչեց Մարդուն և Աշխարհը, նա էլ կարող է Մարդու համար ճիշտ Կրթություն, Առողջապահություն, Տնտեսություն...ստեղծել: Ահա այս մեկն էլ կլինի նոր որակի քաղաքական գործիչ: Առկա գործիչների և կուսակացապետերի մեջ մենք այսպիսին չունենք: Բայց նրանք ճիշտ ժամանակին ասպարեզ կիջնեն, եթե միայն և իրենք, և իրենց երկիրը վաստակեն այդպիսի իրավունք...Այո, ճիշտ է Fedayi-ն,եթե լիներ այդպիսի գործիչ` "ամն ինչ այլ կերպ կլիներ":

    Առաջարկում եմ թեզ մեր խոսակցության համար.

    Առաջին. Մենք նոր Նժդեհ չունենք, որովհետև մենք չենք հասունացել, երբ հասունանաք` Նժդեհը կհայտնվի: Հավատու՞մ եք այդպիսի հնարավորության, Հայ Ազգը արժանի՞ է այդպիսի առաջնորդության...
    Ներքին, անարյուն, էթիկական հեղափոխություն.
    Նոր որակի ազգային պետականության ստեղծում

    http://www.dnforum.am
    "Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու. Ձոն Դոգվիլ-Հայաստանին"

  6. #6
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

    Մեջբերում Հեղինակ-ի խոսքերից Նայել գրառումը
    [B]
    Առաջարկում եմ թեզ մեր խոսակցության համար.

    Առաջին. Մենք նոր Նժդեհ չունենք, որովհետև մենք չենք հասունացել, երբ հասունանաք` Նժդեհը կհայտնվի: Հավատու՞մ եք այդպիսի հնարավորության, Հայ Ազգը արժանի՞ է այդպիսի առաջնորդության...
    Խոսե'նք:
    Ինչքան հասկացա, որպեսզի Նժդեհ հայտնվի, արժանի լինենք նրան, պետք է հասունանանք: Կուզեի լսել, ի՞նչ նկատի ունեք դա ասելով: Նժդեհին մե՞նք պետք է "ծնենք", երբ հասունանանք, թե՞ հենց մի Նժդեհ է պետք, մի այնքան հզոր անհատ, որ ճեղքի անդարմացած հասարակության "հոգու սառույցը", փոխի նրա մտածելակերպը, ստիպի իրեն ենթարկվել ոչ թե բռնությամբ, այլ գաղափարական ընդհանրությամբ:
    Տեսե՛ք, լոկալ օրինակով բացատրեմ: Ի՞նչ արեց Մոնթեն. Լիբանանից եկած մի ռոմանտիկ ֆիդայի լինելով` կարողացավ անկեղծությամբ ու ազնվությամբ իրեն ենթարկել, կանոնավորել ու կառավարել ըմբոստ արցախցուն ու մեծամիտ շատ հայերի ու չտեսնված հաջողությունների հասնել ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, բերանո՞վ ենք ասում, ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ: Ինչպե՞ս եղավ. "ախպարը", արցախցուն, պատերազմում. ինչպե՞ս, ինչո՞վ, ո՞ր ուժով...
    Հենց ինքը` Նժդեհն է ասում. "Թագ ու ձեւական իշխանութիւն փնտրում են այն ոչնչութիւնները միայն, որոնք անթագ իշխել, թագաւորել չգիտեն:"
    Եթե դիտենք հակառակ կողմից. արդյո՞ք "հասունանալ" ասելով` հասկանում ենք հենց այն սերմը ջրելը, որը պետք է ծիլ տա ու վերածվի մերօրյա Նժդեհի:
    Անհամբեր սպասում եմ պատասխանների:
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 04.04.2008, 18:02:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  7. #7
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

    Մեջբերում Հեղինակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին. Մենք նոր Նժդեհ չունենք, որովհետև մենք չենք հասունացել, երբ հասունանաք` Նժդեհը կհայտնվի: Հավատու՞մ եք այդպիսի հնարավորության, Հայ Ազգը արժանի՞ է այդպիսի առաջնորդության...
    Քաղաքականություն բաժնում " Ինչ անել" թեմա կա: Այստեղ քննարկվելիքի հետ անմիջականորեն կապված: Ես մի երկու տողով այնտեղ կարծիք եմ հայտնել:
    Հոգով ու սրտով հավատում եմ,որ ամեն ինչ սկսվում է ինքնագնահատանքից…

    Հայ ազգն արժանի՞ է նոր Նժդեհ ունենալու: Ինչ խոսք՝ այո՜: Մեր ոգեղեն Գենն ավելիին է արժանի:Բայց ես չեմ կարծում,որ մեր ազգը հասունացման ճանապարհին է: Մենք հիմա ինքնաոչնչացում ենք ապրում: Մենք դանդաղ մեռնում ենք: Մենք վերադաստիրակվել չենք ուզում…
    "Հարկադիր բուժում" է հարկավոր մեր ազգին, նման այն մահացու հիվադին,որը իր կենդանի դիակ լինելը չի հասկանում: Ոչ թե չի ուզում,այլ իսկապես չի հասկանում որ մեռնում է: Ու եթե բախտի բերմամբ հոգացավ մարդ կա կողքին, որը կարող է ասել,լացել կամ ուղղակի ստիպել, որ հասկանա բուժման անհրաժեշտությունը- ուրեմն փրկվելու հույս ունի: Իսկ եթե անտեր է՝ մեռնելու է:Մեր ապրելը, մեզնից բացի, ուրիշ ոչ մեկին պետք չի:Ավելին. որոշների պետք է մեր չլինելը: Գլխացավանք ենք, դարերի վկա,շատ բան ենք տեսել ու լկտիաբար հիշում ենք: Իսկ շատ բան իմացող վկաների հետ լավ բաներ չեն կատարվում, հատկապես եթե այդ վկան ապրելուց հոգնել է…
    Ապերելու հավես ունի այն մարդը,ով ինչ որ անելու բան ունի: Մենք անելու բան չենք գտնում: Ազգին նպատակ է պետք ցույց տալ, ապրելու իմաստ տալ: Ազգային գաղափարախոսությամբ, բայց մարդկային ծովում չկղզիանալով: Մենք հիմա անգաղափար կղզու վրա ենք:
    Նայենք մեր ներսը, գնահատենք ինքներս մեզ ու կիսվենք մեր մտքերով իրար հետ: Նժդեհը մեր հոգում էր լույս վառելու, որ ինքներս մեզ գտնեինք: Հետո նոր իրար…
    Էսօր էսքանը: Դող իջավ վրաս, գնամ կոնյակվեմ
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  8. #8
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելին, քան արդիական են

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Միշտ մտածել եմ, իսկ վերջերս համոզմունքս ավելի ամրապնդվեց, որ մի Նժդեհ է պակասում մեր իրականությանը, նրա պես մի հեռատես ազգային գործիչ, մի ազգային գաղափարախոս, ու, թերևս, ամեն ինչ այլ կերպ կլիներ…
    Կարդում եմ նրա մտքերը և ակամա դրանք ասոցացվում են մեր իրականության խնդիրների հետ`սկսած միջին վիճակագրական հայի հոգեկերտվածքի փոփոխությանը առնչվող ռազմահայրենասիրական, դաստիարակչական խնդիրներից մինչև ազգային անվտանգության և ազգապահպանման խնդիրները: Ահա դրանցից մի քանիսը.

    Կյանքի խորհուրդը կայանում է հոգևոր, այլ ոչ թե նյութական շինարարության մեջ:

    Երբ ժողովրդի մեջ ցեղը չի շնչում, նա ծալում է արծվի իր թևերը:

    Ավելի լավ է հայ մարդը համր լինի, քան` օտարախոս:

    Փառք ես փնտրում, վտանգ փնտրիր. հերոսական ոչինչ չկա այնտեղ, ուր շնագայլն ու աղվեսն են կռվում:

    Ժողովրդից է ամեն հաղթանակ, անկարող ղեկավարից` ամեն պարտություն:

    Իմ հայրենիքը մարդկայնորեն այն լավագույնն է, որը կա Հայաստանում:

    Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից:

    Թագ ու ձեւական իշխանութիւն փնտրում են այն ոչնչութիւնները միայն, որոնք անթագ իշխել, թագաւորել չգիտեն:

    Աշխատի'ր, որ փառքդ ստվերիդ պես ընթանա քո հետևից, բայց երբեք ոչ՝ առջևից:

    Եղի՛ր բացարձակ ...Եւ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել...

    Շարունակելի…

    Կցանկանայի, որ մեջբերեինք մեծ հայորդու այս և մյուս մտքերը և փորձեինք մեկնաբանել մեր իրականության ցավագին խնդիրների և մարտահրավերների համատեքստում: Ու ընդհանրապես, պետք է ցեղակրոն գաղափարախոսությունը կրկին բարձրացնել ազգային գաղափարախոսության մակարդակի:
    Կարծում եմ` հետաքրքիր կլինի: Մի քիչ կսպասեմ, ապա ինքս որոշները կմեկնաբանեմ:
    էլի մի քանի ասույթներ Նժդեհից

    Խաղաղությունը օրվա մարդկության համար ոչ այլ ինչ է, քան հոգնածություն

    Պատերազմի է ձգտում նա ով կազդուրված է

    Պատերազմը կազդուրվածի, առողջի ցանկությունն է, ինչպես որ խաղաղությունը թույլի բաղձանքն է, ՀՈԳՆԱԾԻ երազը

    պատերազմը ժողովուրդների աստվածների գոտեմարտն է

    Նժդեհը 1942թ Բեռլինում լույս տեսնող "Ազատ Հայաստան" թերթի փոխխմբագիրն էր, համագործակցում էր ֆաշիստների կողմից ստեղծված Հայ Ազգային Խորհրդի հետ, նրա միջնորդությամբ 30 երիտասարդ ցեղակրոններ Բեռլինում ներգրավվեցին ու սկսեցին վարժվել գերմանական հատուկ ծառայություններում ու այնուհետեվ ուղղարկվեցին խորհրդա-գերմանական ռազմաճակատ, թե ինչքանով էր դա ճիշտ այն ժամանակ, դա քննարկման առանձին թեմա է

  9. #9
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2008
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելին, քան արդիական են

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի լավ է հայ մարդը համր լինի, քան` օտարախոս:
    Լեզուն էթնոսների ինչպես առանձնացման, այնպես էլ նույնականացման կարևորագույն պայմաններից է: Այսօր որքանո՞վ է հայ օտարախոս ռուսահայը, ամերիկահայը, որքան էլ գիտակցի իր ազգային արմատները: էլ չեմ խոսում ավելի վատ դեպքերի մասին: Այդ կերպ նա և իր սերունդները իրենց հայեցիությունը լավագույն դեպքում երկու սերունդ կպահեն, որից հետո այլազգիների հետ ասիմիլացիան անխուսափելի է դառնալու:
    Վերջին խմբագրող՝ Problem: 03.04.2008, 13:14:

  10. #10
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելին, քան արդիական են

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ հայրենիքը մարդկայնորեն այն լավագույնն է, որը կա Հայաստանում:
    Իրոք, իմ հայրենիքը իմ ծնողներն են, իմ ընկերները, մեր պատմությունը, մեր հերոսները, մեր Մտավորականությունը, սրտացավ ու միայն իրենով չպարփակված ցանկացած հայ. ցանկացած մեկը, ով ամագ ու նպատակ ունի կամ ուզում է ունենալ կյանքում. հանուն այս ամենի արժե անել ամեն ինչ:
    Իրոք, իմ հայրենիքը չի սրբապիղծ, դավաճան, ճղճիմ, նյութապաշտ, անգաղափար, անարժեք մարմնավաճառ ցանկացած մեկը, որի տակ ասֆալտն էլ է ափսոս:
    Ու առաջինով, և ոչ` երկրորդով առաջնորդվելու կոչ է անում մեզ Նժդեհը նախքան Հայաստանից "նեղանալը":
    Ինչպես նույն Նժդեհն է ասել, մեջբերում եմ. "Ապրել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել:"

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Փառք ես փնտրում, վտանգ փնտրիր. հերոսական ոչինչ չկա այնտեղ, ուր շնագայլն ու աղվեսն են կռվում:
    Սա էլ կմեկնաբանեի, բայց չեմ ուզում թեման շատ քաղաքականացնել:

    Ավելացվել է 11 րոպե անց
    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    էլի մի քանի ասույթներ Նժդեհից
    Պատերազմը կազդուրվածի, առողջի ցանկությունն է, ինչպես որ խաղաղությունը թույլի բաղձանքն է, ՀՈԳՆԱԾԻ երազը:
    Պատերազմը ժողովուրդների աստվածների գոտեմարտն է:
    Երկու կարծիք լինել չի կարող. պատերազմում բացահայտվում է ազգի սերուցքը, պատերազմը ուժեղների մենաշնորհն է:
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 03.04.2008, 14:01: Պատճառ: Գրառման ավելացում
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարձով բնակարան Գարեգին Նժդեհի հրապարակում
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.12.2016, 11:09
  2. Աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների) մասին Նժդեհի կարծիքը
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 29.09.2008, 22:45
  3. Ու՞մ հետ եք ավելի կապված
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2008, 19:04
  4. Ու՞մ արձանն է կանգնեցված Նժդեհի հրապարակում
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Երևան
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.06.2007, 14:12
  5. Ո՞րն է ավելի հասկանալի.
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.03.2007, 14:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •