Հարգելի Լավ Ոստիկան, իհարկե ողջունում եմ Հիուսին հետևելու
Ձեր կեցվածքը: Համեմատության ցանկացած պարագային պետք է նկատի առնել շատ կարևոր հանգամանք. մի դեպքում` Հիսուսի պարագային, խոսում ենք Մարդացյալ Աստծո, մյուս բոլոր դեպքերում` ուղղակի մարդկանց մասին:
Բայց թույլ տվեք նախ Ձեր մեջբերումին հավելեմ Հիսուսի մեկ այլ պատգամ.
«Ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նույնպես և մաղախ. իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն և իր համար սուր գնի» (Ղուկ. 22:36): Փաստորեն Հիսուս անգամ Իր աշակերտներին է պատգամում վաճառել հագուստները` զենք գնելու համար:
Այլ հարց է, երբ սուր ես վերցնում ընդդեմ խաղաղության, այլ հարց` արդեն սուր վերցրածին դիմագրավելու համար: Հանուն ընտանիքիդ, մերձավորներիդ, ժողովրդիդ, Հայրենիքիդ, հավատիդ վերցրած սուրը երբեք չի կարող հակասել Քրիստոսի պատգամին, կհակասի ամենանվիրական արժեքներդ թշնամու առջև անպաշտպան թողնելը, սրբություններիդ պղծումը:
Հ.Գ. Ցավոք ես նույնպես ուշ եմ նկատել այս հրաշալի թեման: Դեռ կվերադառնամ այստեղ:![]()
Էջանիշներ