Ցավում եմ, որ այսքան ուշ եմ նկատում Ֆիդայու բացած այս թեման, որը ինձ անչափ շատ է հետաքրքրում: Նրա թույլատրվությամբ այնուամենայնիվ կցանկանայի իմ կարծիքը հայտնել մեծ Նժդեհի գաղափարներից որոշների վերաբերյալ, որոնք նախկինում արդեն իսկ տեղ են գտել այս թեմայում: Այդ մետքերից ոմանք իհարկե շատ գեղեցիկ են, սակայն ոչ ճշմարիտ:
Հայաստանը և ճշմարտությունը` ահա իմ աստվածությունները:
Նժդեհ
Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար:
Աստված: 1-ին պատվիրան
Եթե նույնիսկ Նժդեհը “ճշմարտություն” ասելով Աստծուն է ի նկատի ունեցել, ապա Աստված “Ինձանից” ասելով անկասկած Իրեն ու Հայաստանին չէ, որ ի նկատի է ունեցել:
Ով տառապանքից է փախչում, կատարելությունից է փախչում:
Նժդեհ
Հասկանալի չէ, թե հատկապես ինչ է ցանկացել ասել մեծն Նժդեհը: Միթե նա նկատի ունի, որ առանց տառապանքի կատարելություն չի լինում: Եթե այդպես է, ապա դա ոչ երկիմաստ ակնարկ է դրախտի և Աստծո արքայության անկատար լինելու մասին, քանզի այս երկու հասարակարգերում էլ տառապանքը տեղ չունի: Եվ երկրորդ` առաջին մարդը առանց տառապած լինելու էլ, արդեն կատարյալ էր:
Ի զեն…Ես կուզեի այս ռազմատենչը շրթունքներիս մեռնել:
Նժդեհ
Քո սուրը տեղը դիր, որովհետև ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն:
Հիսուս Քրիստոս
Նախընտրում եմ հետևել Հիսուսին, քանի որ նա և’ ավելի խելացի է, և’ ավելի հզոր:
Ների′ր, Տե′ր իմ, ների′ր, եթե մի օր հայրենիքիս օգնելու համար մեղանչեմ քո դեմ:
Նժդեհ
Եթե կույր լինեիք, դուք մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե տեսնում եք, և ձեր մեղքերը ձեր մեջ հաստատ մնում են:
Հիսուս Քրիստոս
Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի, բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկա:
Հիսուս Քրիստոս
Հուսով եմ այս խոսքերը ասելիս` Հիսուսը գոնե Նժդեհի հարցում թույլ է տվել երկակի ստանդարտների հնարավորությունը: Աստված ներել է Նժդեհին: Միգուցե: Սակայն ինչպես կարող եմ իմանալ, որ Աստված ինձ էլ կների, եթե ես հետևելով Նժդեհին նույնպես մեղանչեմ Նրա դեմ, թեկուզ հայրենիքիս օգնելու համար:
Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում որպես գերագույն նպատակ, իսկ անձդ` իբրև միջոց:
Նժդեհ
Հարց:
Ինչը պետք է իրենց կյանքի գերագույն նպատակ դավանեն բորոր այն ազգերի ներկայացուցիչները, որոնք ճակատագրի կամքով զրկվել են հայրենիքից կամ ընդհանրապես այն չեն ունեցել? Ասորիներ, եզդիներ, գնչուներ: Միթե նրանք զրկված են իրենց կյանքի գերագույն նպատակից?
Եղի՛ր բացարձակ ...Եւ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել...
Նժդեհ
Ճիշտն ասած ես չեմ կարող չժպտալ այս միամիտ խոսքերը կարդալով: Ենթադրենք ես բացարձակ կերպով հետևեցի այս խորհրդին: Ենթարդենք բալոր հայերը բացարձակ կերպով հետևեցին այս խորհրդին: Ենթադրենք աշխարհի բոլոր մարդիկ բացարձակ կերպով հետևում են այս խորհրդին: Նույնիսկ պատկերացնելն է սարսափելի: Մարտի 1-ի դեպքերը, համաշխարհային բոլոր պատերազմները պարզապես փողոցային փոքրիկ վեճ կհամարվեին այդ պարագայում: Իմ կարծիքով նացիզմի, ռասիզմի կամ ֆաշիզմի տեսանկյունից բացի, այլ կերպ հնարավոր չէ որևէ արդարացում գտնել այս խոսքերի համար:
Ու հետո`
Զոհաբերի՛ր ...
Զոհաբերի՛ր անվերջ` առանց մնացորդի:
Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականութեան լուսափայլ ժպիտը երեսիդ ... եւ դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված ...
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը ...
Նժդեհ
Եթե Նժդեհի այս խոսքերը կոնտեկստից կտրված չեն, ապա “Զոհաբերիր, անվերջ` առանց մնացորդի” ասելով կարելի է հասկանալ, որ Աստծուն մոտենալու համար հարկավոր է զոհաբերել ամեն ինչ, այդ թվում անձդ, ընտանիքդ, հպարտությունդ, հայրենիքդ և այլն: Պետք է ասեմ, որ առանց կոնտեկստի այս խոսքերը բացարձակ ճշմարտություն են արտահայտում, սակայն դրանք, մեղմ ասած, այնքան էլ համահունչ չեն նրա որոշ այլ խորհուրդների հետ:
Ազգի, հայրենիքի ու հայրենասիրության մասին արտահայտվելիս Նժդեհը հաճախ կոֆլիկտի մեջ է մտնում բացարձակ ճշմարտության հետ, և ընդհակառակը, պարզապես մարդու մասին խոսելիս նա հաճախակի է նպատակին է խփում:
Ճիշտն ասած Նժդեհի գաղափարները գրեթե ասում են, որ լավ մարդ և լավ հայը տարբեր հասկացողություններ են: Ավելին, նա գրեթե ասում է, որ լավ հայը լավ մարդուց լավ է: Չգիտեմ ինչպես դուք, բայց ես նախընտրում եմ իմ կյանքի բոլոր դժվարին ու լարված պահերին շուրջս ունենալ լավ մարդկանց և ոչ թե լավ հայերին:
Հանդիպակած խորհուրդ
Ճշմարտությանն էլ անծանոթներին կխնդրեմ մի քիչ “համեստ” լինեն ու կյանքի մասին մերկապարանոցային սկզբունքներով կարծիք հայտնելուց էլ իրենց հարցնեն` արդյո՞ք իրավունք ունեն կարծիք հայտնելու, թե` ոչ, և գուցե խոսելուց առաջ նյութին տեղյակ լինել է պետք, թե չէ, կարծես, անհարմար դրության մեջ կարող են հայտնվել:
Նույն լավ խոսքը դեռ մնում է դուզ էս դեպքի համար.
Լռությունը մեծացնում է արժանավորությունը և ներում միջակությունը:
Էջանիշներ