Հարգարժան mtahog-ի նկրտումները փարատելու համար.
Պատերազմի հենց սկզբից՝ Գերմանիայում հակահայկական ալիք բարձրացավ. գերմանական շատ թերթեր արդարացնում էին հայերի 1915թ.- ի ցեղասպանությունը, նացիստական մարդաբանական գիտությունը հայերին դասում էր «առաջավորասիական» (ոչ արիական) ժողովուր դների շարքում եւ ուներ խիստ բացասական կարծիք հայերի մասին, Բեռլինում պաշտոնապես հայտարարում էին, որ հայերն անցել են Գերմանիայի թշնամիների կողմը եւ այլն: Արձագանքելով դրան, երկրորդ աշխարհամարտի առաջին օրերին Բուլղարիայում, Ռումինիայում ու եվրոպական այլ երկրներում բարձրացան հակահայկական տրամադրությունն եր: Բուլղարիայում կային թերթեր եւ կազմակերպություններ, որոնք կոչ էին անում՝ հայերին արտաքսել երկրից, նրանց հետ վարվել հրեաների նման: Ռումինիայի վարչապետ Անտոնեսկուն հանձնարարել էր՝ հայերին տեղահանել հայաշատ քաղաքներից...
Այս իրավիճակում, Նժդեհը, «Մշակութային մերձեցման բուլղարա-հայկական կոմիտեի» (որի փոխնախագահն էր ինքը եւ, միաժամանակ, աշխատում էր Սոֆիայում լույս տեսնող «Սվետլոգլազ» բուլղարական գրական թերթում) միջոցով կապվում է Սոֆիայի գերմանական դեսպանության հետ, իսկ 1942թ.-ին անցնում Բեռլին՝ հարցերը տեղում լուծելու համար: Բեռլին մեկնելու նյութական հնարավորություն ունենալու համար, նա վաճառում է պատվո թրի վրայի ոսկին, որը 1936թ.-ին նրան էր նվիրել հայ մայրերի 12 հազարանոց կազմակերպությունը՝ ի նշան երախտագիտության իր հակաթուրքական-հայրենասիրական բազմամյա գործունեության:
Բեռլինում նա հանդիպում է նացիստական կուսակցության ներկ այացուցչի հետ ու իր անհանգստությունը հայտնում գերմանացիների կողմից տարվող հակահայկական քարոզչության համար: Առաջնորդվելով «գերմանական գայլին կուշտ պահելու եւ հայ գառնուկին փրկելու» քաղաքական սկզբունքով, Նժդեհը վերջինիս հետ պայմանավորվում է Բուլղարիայում հավաքագրել հայերի մի խումբ՝ Բեռլինում վարժվելու եւ երմանիայի՝ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմում օգտագործելու համար: Նա կապվում է Հ. Ասատրյանի հետ, որի միջոցով Բուլղարիայում հավաքագրվում եւ երմանիա են մեկնում 30 արեւմտահայ երիտասարդ ցեղակրոններ: Այնտեղ որոշ ժամանակ վարժվելուց հետո, հակառակ Նժդեհի հետ պայմանավորվածության, 1943թ.-ի աշնանը խումբը ուղարկվում է Ղրիմ՝ Կարմիր բանակի թիկունքում օգտագործելու համար: Սակայն, գերմանական հրամանատարության հետ խոսելուց հետո, Նժդեհը կարողանում է հիմնավորել իր մարտիկների՝ ո՛չ թե Ղրիմում, այլ՝ Թրակիայում գտնվելու անհրաժեշտությունը (այդ ժամանակ խիստ սրվել էին գերմանաթուրքական հարաբերությունները) եւ անձամբ ժամանում է Ղրիմ, ու խումբը վերադարձվում է Բուլղարիա:
Այսպիսով, Նժդեհի համագործակցությունը նացիստների հետ եղել է գաղթաշխարհի հայությանը գերմանական սպառնալիքից փրկելու մտահոգությամբ եւ հակաթուրքական հողի վրա:
Նժդեհն իր մասնակցությունն է բերել 1942թ.-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչեւ 1943թ.-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան «Ազատ Հայաստան»-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ յուլխանդանյան):
Ավելացվել է 8 րոպե անց
Փաստորեն, Նժդեհը բոլորից էլ խելոք է գտնվել ու պետք չէ հեքիաթասացներին հավատալ...![]()
Էջանիշներ