Ուրեմն այն ժամանակ Նժդեհը Դրոն ու մի քանի այլ դաշնակցականներ Սովետ Միության նկատմամբ ատելությունից դրդված համագործակցում էին ֆաշիստների հետ: Սա իրականությունն է:
Հիմա հեքիաթը - հեքիաթը կայանում է նրանում որ այսօր մեզ պատմում են թե ինչքան լավ ու ճիշ տ էր, որ նրանք կռվում էին ֆաշիստների հետ, այսինքն եթե հանկարծ Ստալինգրադը ընկներ ու թուրքական 29 մինչեվ ատամները գերմանական զենքով զինված դիվիզիանները հարձակվեին հայաստանի վրա, գրավեին այն ու կոտորեին եղած մի բուռ հայերին, ապա անմիջապես Դրոն Նժդեհը ու իրենց կազմած Ազգային խորհուրդը պիտի չթողներ դա: Տեղյակ մարդու մոտ դա ծիծաղ է առաջացնում, քանի որ անհնար է 2-3 հազար հայերով, այդքան են եղել ֆաշիստների հետ կռվող հայերը, թույլ չտալ թուրքական 29 Հատ դիվիզիանների ներխուժումը հայաստան, իսկ ասեմ որ ֆաշիստական բանակի ամենաբարձր զինվորականը որի հետ շփվել են մեր քաջարի դաշնակցականները եղել են կապիտանից ոչ բարձր կոչում ունեցող հրահանգիչները: Հեքիաթի վերջը:
դե եսքանը գիտեմ, հակառակ դեպքում դժվար գրառում անեի, ուղղակի հետաքրքիր էր թե ոնց կներկայացվի իրադրությունը Նժդեհին արդարացնողների կողմից