Շարունակում եմ տեղադրել Նժդեհի գաղափարները:
Հոգիս կապստամբէ, մտքերս կըմբոստանան այն մարդակեր աշխարհի դէմ ... Այն աշխարհի, որը հազարամեակների տարածության վրայ հալածել է, նահատակել ... Խաչել սիրոյ, արդարութեան ու ազատութեան վսեմ իդեալի քարոզիչներին ...
Ինչ է կյանքը, եթե ոչ երկու ուժերի մեջ կատարուած մի անմիտ ու անխիղճ խաղ: Ուժեր, որոնցից մեկն ստեղծագործում է, շինում, իսկ մյուսը` կործանում, քանդում:
Զոհաբերի՛ր ...
Զոհաբերի՛ր անվերջ` առանց մնացորդի:
Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականութեան լուսափայլ ժպիտը երեսիդ ... եւ դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված ...
Այդպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը ...
Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին:
Փայլուն են, ուղղակի մարդու հոգին տակնուվրա են անում:
Էջանիշներ