User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 172 հատից

Թեմա: Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

    Մեջբերում FactorX-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց Նժդեհը իրա կյանքում եղելա մարդասպան, որպես հայրենասեր ինքը մեծ գործերա արել, բայց հիմնվելով «նպատակը արդարացնում է միջոցները» կարգախոսի վրա:
    Ես իրա դեմ ոչինչ չունեմ, միայն իրականությունն եմ ասում, ես ծնունդով այնտեղից եմ որտեղից որ Նժդեհը ու իրա մասին լսել եմ ոչ միայն դասագրքերից…
    Սպարապետի հրամանը չկատարելու համար 1918 թ. պապս Նժդեհի կողմից դատապարտվում է մահվան: Պատժիչ ջոկատին (հրամանատար-իմ պապ) հրամայված էր կանանց և երեխաներին ձեռք չտալ: Առաջադրանքի կատարման ավարտին "պատժված" բնակավայրում նույնիսկ կենդանի կատու չի եղել: Պապիս ներելու միջնորդություն են ներկայացրել մի քանի ավագ սպա, որոնցից 3-ը դիմել են ծայրահեղ քայլի՝ գնդակահարությունից առաջ կանգնելով պապիս առաջ: Սպարապետը
    հուզված դիմել է ներկաներին ասելով նաև -…իմ միակ ցանկությունն է,որ դուք գազանների չվերածվեք… : Ապա խոսքն ավարտելով,իր իսկ սեփական զենքով կրակել է պապիս գլխավերևի ամպերի ուղղությամբ ու ազատ արձակել իր ապագա համհարզին:
    3 սպաներից մեկի տղան ու իմ հորաքույրը ամուսիններ են: Նժդեհն էլ մեր գերդաստանի զրույցներում միշտ ներկա և ուսուցիչ…
    Նժդեհի մասին ես էլ եմ լսել ոչ միայն դասագրքերից…

    Ավելացվել է 11 րոպե անց
    Մեջբերում Հեղինակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Վիշապ, աշխատությունը կայքում եղել է, հանել եմ, հանրային գիտակցությունը դեռևս պատրաստ չէ այդպիսի ցավագին ինքնաճանաչման: Կարող եք ուղարկել ձեզ հայտնի անձերի, այլ էջերում տեղադրումը դեռևս նպատակահարմար չէ...
    Հարգելի Հեղինակ, պետք չէ թերագնահատել հանրային գիտակցությունը: Գիտելիքը ընտրյալների մենաշնորհը չէ, ասե՛ք - շատերը կհասկանան: Չասելով ուշացնում ենք մեր հիվանդի բուժումը: Ինչի՞ց եք զգուշանում…
    Ես էլ շատ կուզեի ծանոթանալ ձեր աշխատությանը: Մի մեծ հավաքածու ունեմ, գերակշռողը Վարպետյանն է, ու ինձ այլ կարծիքներ էլ են պետք: Շատ են պետք…
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 09.04.2008, 03:38: Պատճառ: Գրառման ավելացում
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  2. #2
    Լիարժեք անդամ Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

    Մեջբերում Juzeppe Balzammo;-ի խոսքերից

    Հարգելի Հեղինակ, պետք չէ թերագնահատել հանրային գիտակցությունը: Գիտելիքը ընտրյալների մենաշնորհը չէ, ասե՛ք - շատերը կհասկանան: Չասելով ուշացնում ենք մեր հիվանդի բուժումը: Ինչի՞ց եք զգուշանում…
    Ես էլ շատ կուզեի ծանոթանալ ձեր աշխատությանը: Մի մեծ հավաքածու ունեմ, գերակշռողը Վարպետյանն է, ու ինձ այլ կարծիքներ էլ են պետք: Շատ են պետք…
    Այո~, ինչի՞ց զգուշանալ, քանզի ԵԹԵ ԿԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ ԱՅՆ ԲՈԼՈՐԻՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ: Հույս ունեմ, որ իմ համեստ աշխատությունը իր մեջ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
    ունի...Տես` Թեմա "Երբ ես առողջանալու, Դոգվիլ-Հայաստան", ինչպես նաև ստորագրությունը...
    Ներքին, անարյուն, էթիկական հեղափոխություն.
    Նոր որակի ազգային պետականության ստեղծում

    http://www.dnforum.am
    "Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու. Ձոն Դոգվիլ-Հայաստանին"

  3. #3
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

    Եղի՛ր բացարձակ ...Եւ ո՛չ մի զիջում: Հանցանք է զիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամոթալի պարտություն կրել...

    Գռեհիկ, անհայրենասիրութեան աստիճան գռեհիկ է ոմանց հայրենասիրութիւնը:

    Մոռացի՛ր քեզ ...Հանուն թշվառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սեւ ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում ...Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանա, որ դառնորեն լացողներ կան...

    Եղի՛ր հպարտ...Գոյությունդ քարշ տալու համար մի՛ սողա, մի՛ ստորանա եւ մի՛ ստիր: Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց ...

    Մարդկանց մի նայիր վերեւից - դա հեղինակություն չէ:

    Տկարն է ձգտում հաճոյանալ ամբոխին, արժանանալ փողոցի ուշադրությանը:

    Իսկ գիտե՞ս որ` որքան հոգեպես անդորր է մարդս, այնքան ուժեղ եւ ազդեցիկ է նա:

    Արի է նա, ով իր մեջ սպանել է սեփական կաշվի համար դողացող անասունը:

    Գարեգին ՆԺԴԵՀ
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  4. #4
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

    Մեջբերում Հեղինակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո~, ինչի՞ց զգուշանալ, քանզի ԵԹԵ ԿԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ ԱՅՆ ԲՈԼՈՐԻՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ: Հույս ունեմ, որ իմ համեստ աշխատությունը իր մեջ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
    ունի...Տես` Թեմա "Երբ ես առողջանալու, Դոգվիլ-Հայաստան", ինչպես նաև ստորագրությունը...
    Հըմ… Արդեն որերորդ տողն եմ գրում ու ջնջում: Չգիտեմ որտեղից սկսել: Լավ էր: Սրտից էր: Հոգուց էր: Ապրած ցավը զգացվում էր, կյանքից էր, արդար էր, ճշմարտություն ուներ մեջը…
    Ես կարծում եմ, որ այս էսսեն հատկապես լայն հասարակությանը ներկայացնելու արժանի է: Սա այն նյութերից է, որոնք ունակ են հողը նախապատրաստելու սերմի ընդունման համար: Մտածեցնող է: Ինչ խոսք, կարելի է դիտել որպես "մեռնող հիվանդի" ախտորոշում: Բայց բուժման միջոցը չի երևում: Ընդհարական է, բոլորի մասին է:
    Մի պարադոքսալ օրինաչափություն կա: Երբ խմբակային գործողություն է կատարվում, մասնակիցները իրենց էական լինելը չեն զգում: Մենքը չի թողնում: Բայց երբ առանձնացնում ես նրանց՝ դարձնում Ես, սկսում է մտածել իր դերի մասին: Ինձ հետաքրքիր է՝ ունե՞ք արդյոք Ես-ին վերաբերվող գործեր: Ալեքսանդր Վարպետյանն ունի մատնացույց անելու ունակություն: Նժդեհը մատն աչք է կոխում: Հիմա կարծում եմ, որ մատնացույց անելու ժամանակներ են - սա կեր, սա խմի, սա արա, սա մի արա: Հոգու սովը ազգը դարձրել է զոմբիների բազմություն: Հիմա շատ կոնկրետ, բառերը գլխների մեջ մեխելով ու դանդաղ ( որ չասեն արագ մի թելադրեք, չենք հասցնում գրել)պիտի ասել թե ինչ անել: Կա՞ ասելիք…

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ո՞վ կարող է բացատրել դա նրան, ինչպե՞ս:
    Ինպե՞ս թե ինչպես:

    Այ հենց այսպես …

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես դա կասեմ, կքարոզեմ իմ քրոջը, ընկերներին, մտերիմներին, իմ երեխաներին վերջապես,
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 10.04.2008, 10:09: Պատճառ: Գրառման ավելացում
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  5. #5
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հըմ…
    Նժդեհը մատն աչք է կոխում: Հիմա կարծում եմ, որ մատնացույց անելու ժամանակներ են - սա կեր, սա խմի, սա արա, սա մի արա: Հոգու սովը ազգը դարձրել է զոմբիների բազմություն: Հիմա շատ կոնկրետ, բառերը գլխների մեջ մեխելով ու դանդաղ ( որ չասեն արագ մի թելադրեք, չենք հասցնում գրել)պիտի ասել թե ինչ անել: Կա՞ ասելիք…
    Ահա, համաձայն եմ:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  6. #6
    Լիարժեք անդամ Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

    Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից
    ... Ինձ հետաքրքիր է՝ ունե՞ք արդյոք Ես-ին վերաբերվող գործեր: Ալեքսանդր Վարպետյանն ունի մատնացույց անելու ունակություն: Նժդեհը մատն աչք է կոխում: Հիմա կարծում եմ, որ մատնացույց անելու ժամանակներ են - սա կեր, սա խմի, սա արա, սա մի արա: Հոգու սովը ազգը դարձրել է զոմբիների բազմություն: Հիմա շատ կոնկրետ, բառերը գլխների մեջ մեխելով ու դանդաղ ( որ չասեն արագ մի թելադրեք, չենք հասցնում գրել)պիտի ասել թե ինչ անել: Կա՞ ասելիք
    Բարեկամներ, հիմա իմ հերթն է ասելու...հըմ: Այդ ախտորոշումը դնող հեղինակային խումբը (մենակ չեմ) այդ ասպարեզում աշխատում է արդեն 18 տարի...Եվ ասպարեզն է` Մարդու և Ազգի ախտերի ախտորոշում և բուժում: Մասնագիտությամբ բժիշկներ, հարստացած Արևելքի և Արևմուտքի ուսմունքներով և իմաստասիրությամբ...Իսկ հիմա մի քանի կոնկրետ պարզաբանում...Մարդկային Ես-ը սկսվում է ...ասենք թե ներարգանդային կյանքից: Եվ նրան ճշմարտությունը հասցնելու համար...պետք է կրթել, նաև հղի կնոջը, ապա կերակրող մորը, և այսպես...մինչև ծերություն: Իսկ Ծերունուն էլ պետք հասցնել ինչպես մեռնելու հոյակերտ գիտելիքը: Իսկ այս ամենի համար պետք է մշակել հայեցակարգ և գործելակերպ, ստեղծել կրթական ծրագրեր, ձեռնարկներ...Ահա մեր հիմնական գործը, որ ուղղված է հենց ԵՍ-ին: Այդ գործերը տեղադրված են կայքերում, տես` ներքևում:

    Մեր գործի մյուս գլխավոր ասպարեզը Ազգ-Պետականության առողջության հիմնախնդրի մշակումն է...տպագրված է չորս գիրք, հոդվածներ:

    Վարպետյանը...Ծագումնաբանական- մշակութային արմատը...
    Նժդեհը... Ոգու ուսմունքը, Արևելքի և Արևմուտքի հայկական սինթեզը...

    Սակայն ողբերգական կլիներ, եթե մենք փարեինք այդ աղբյուներին և հուսայինք, որ նրանք մեզ` իրենց իսկ գոյությամբ, Մարդ և Ազգ կդարձնեն:

    Անհրաժեշտ է Նոր Սինթեզ, մոլորակային Կյանքի պրոցեսը ունի Նորի ստեղծման հզոր լիցքեր...Այդ Սինթեզը պետք է ընդգրկի "սա կեր, սա խմի, սա արա..."-ից մինչև մշակույթի և ապրելակերպի ամբողջ համալիրը: Հարգելի J.B., այդ "սա կեր, սա խմի..."- ն ուղղակի ցնցեց ինձ` իր ճշգրիտ համընկնումով, բժիշկ- առողջագետներիս առաջին գործն է սա...

    Այժմ 5 անուն գիրք գործուն ձևով տարածում ենք Հայաստանում, շուտով շոշափելու ենք Սփյուռքի հետ աշխատելու խնդիրը: Ավելի մանրամասն` հետո:
    Ահա կայքերը, նայեք նաև Առողջագետ-ի(Sanologist), Philosopher-ի գործերը:
    http://www.dnforum.am, www. dn4um.com, www.drnoyan-nalyan.am, վերջին կայքը մեր աշխատանքների լրիվ հավաքածու պետք լինի, բայց մեծ մասը դեռևս չեք հասցրել տեղադրել...
    Ներքին, անարյուն, էթիկական հեղափոխություն.
    Նոր որակի ազգային պետականության ստեղծում

    http://www.dnforum.am
    "Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու. Ձոն Դոգվիլ-Հայաստանին"

  7. #7

    Այժմէ 10-12 անուն գիրք գործուն ձևով տարածում ենք Հայաստանում, շուտով շոշափելու ենք Սփյուռքի հետ աշխատելու խնդիրը: Ավելի մանրամասն` հետո:
    Ահա կայքերը, նայեք նաև Առողջագետ-ի(Sanologist), Philosopher-ի գործերը:
    http://www.dnforum.am, www. dn4um.com, www.drnoyan-nalyan.am, վերջին կայքը մեր աշխատանքների լրիվ հավաքածու պետք լինի, բայց մեծ մասը դեռևս չեք հասցրել տեղադրել...
    Վերջին խմբագրող՝ Հեղինակ: 10.04.2008, 14:09:
    Ներքին, անարյուն, էթիկական հեղափոխություն.
    Նոր որակի ազգային պետականության ստեղծում

    http://www.dnforum.am
    "Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու. Ձոն Դոգվիլ-Հայաստանին"

  8. #8
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

    Շարունակում եմ տեղադրել Նժդեհի գաղափարները:

    Հոգիս կապստամբէ, մտքերս կըմբոստանան այն մարդակեր աշխարհի դէմ ... Այն աշխարհի, որը հազարամեակների տարածության վրայ հալածել է, նահատակել ... Խաչել սիրոյ, արդարութեան ու ազատութեան վսեմ իդեալի քարոզիչներին ...

    Ինչ է կյանքը, եթե ոչ երկու ուժերի մեջ կատարուած մի անմիտ ու անխիղճ խաղ: Ուժեր, որոնցից մեկն ստեղծագործում է, շինում, իսկ մյուսը` կործանում, քանդում:

    Զոհաբերի՛ր ...
    Զոհաբերի՛ր անվերջ` առանց մնացորդի:
    Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել բավականութեան լուսափայլ ժպիտը երեսիդ ... եւ դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված ...
    Այդպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը ...

    Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին:

    Փայլուն են, ուղղակի մարդու հոգին տակնուվրա են անում:
    Վերջին խմբագրող՝ ihusik: 13.07.2008, 00:42: Պատճառ: հոծ տառերի փոխում
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  9. #9
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ չունի, որ չունենա քո հոգին:
    Ոսկե բառեր են, ցնցող, ուժեղի բնութագիրն ու փրկության բանալին:

    Եվս երկուսը...

    Գոյություն ունեն երկու տեսակ զինուորներ` մեկը, որ կռւում է, միւսը` որին կռուեցնում են:

    Կորցնելով սրբության զգացումը` մարդն անխուսափելիօրեն դառնում է շնական և մարդատեաց:

    Գ. ՆԺԴԵՀ
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 11.04.2008, 21:32:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  10. #10
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

    Ներողություն, հայերեն տարբերակը չունեմ

    Նժդեհն իր մասին

    Я всегда приходил в моменты опасности. В мирное время я не стремился к должностям, поскольку не испытывал влечения к ним. Я всегда предпочитал руководить ополченцами, народными силами, испытывая некоторую холодность к т. н. регулярным подразделениям. Командиров я выдвигал из народа и выковал их, если так можно выразиться, по его образу и подобию. На войне я всегда оставался человеком даже по отношению к туркам и татарам - свидетельство этому мои приказы и воззвания к подчиненным мне частям. Я никогда не использовал помощь внешних сил, и даже средства собственного государства. Я следовал обету Мамиконянов, был человеком глубокой веры и этики, потому мне приходилось испить из чаши горести. Бог и моя Родина всегда были на первом месте в моем храме веры. Армения являлась для меня святыней. Я жил и дышал ею, всегда готовый ради нее страдать, жертвовать и отдать саму жизнь. Она была священной болью, радостью, смыслом моего существования, моим бессмертием, высшим правом и обязанностью; в то же время народ страны горячо привязался и всецело верил мне. Со мной враждовали лишенные чувства святого полуинтеллигенты и военные, руководствующиеся лишь бумажными правилами. В течение всей жизни я никогда не получал жалования (...) Я отказался даже от пенсии, назначенной мне иностранным государством. Имея все возможности жить в роскоши, я жил как человек из народа - почти бедно. Одной из самых больших в мире мерзостей для революционера, воина и патриота я считал бытовой материализм. Покидая Армению, я взял с собой шкуру тигра, убитого моими солдатами на армянском берегу Аракса, - мое единственное вознаграждение. Кинжал Джамал паши - мой единственный военный трофей. Пусть будут положены со мной в могилу на мою грудь этот кинжал, не знавший поражений флаг Сюника и старый армянский словарь - единственное мое утешение в изгнании.
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 13.04.2008, 12:53:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարձով բնակարան Գարեգին Նժդեհի հրապարակում
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.12.2016, 11:09
  2. Աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների) մասին Նժդեհի կարծիքը
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 29.09.2008, 22:45
  3. Ու՞մ հետ եք ավելի կապված
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2008, 19:04
  4. Ու՞մ արձանն է կանգնեցված Նժդեհի հրապարակում
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Երևան
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.06.2007, 14:12
  5. Ո՞րն է ավելի հասկանալի.
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.03.2007, 14:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •