Մեջբերում Հեղինակ-ի խոսքերից Նայել գրառումը

Նորից եկա նույն կոչին`ՄԻ~ ՎՀԱՏԵՔ... Այս սերունդը կարող է, ԼՈՒԾԵԼՈՒ Է այս խնդիրը... Հարգելի Վիշապ, ուղարկեք ձեր էլփոստի հասցեն, կուղարկեմ Հայոց Արատաբանության մի ձեռնարկ, որը, հուսով եմ, կլցնի "օբյեկտիվության վակուումը"...
Բարև Ձեզ։ Անչափ շնորհակալ եմ ձեռնարկի համար, այն հրաշալի էր գրված ու բավականին օբյեկտիվ ու դառն էր, ինչպես սովորաբար լինում են ճշմարտությունները Եթե Դուք դեմ չեք, ապա ես այն կտեղադրեմ այլ էջերում, կամ հղում կանեմ Ձեր կայքին որպեսզի ինձ ծանոթ մարդիկ կարդան։ Ինչ վերաբերում է մարդկանց փոխվելուն, կամ սթափվելուն, կամ գիտակցության գալուն ու ինքնաճանաչմանը հասնելուն, ապա հասկացողն ու սթափը նվաստիս կարծիքով 2000 տարի առաջ էլ էին հասկացող ու սթափ, իսկ բթամիտները նույնքան տարի առաջ էլ նույն ձևի բթամիտ էին, ու մարդկության զարգացման պատմության մեջ ոչինչ էլ իրականում չի զարգացել, բացի տեխնիկայից ու գործիքներից, իսկ մարդը մնացել է նույնը։ Չգիտեմ ինչպես կավարտվի այս ամենը, ավելի շուտ կռահում եմ, որ կրիտիկական վիճակների հաճախակի դառնալուն զուգընթաց կսրվի նաև բևեռացումը մարդկանց մեջ, ու ի վերջո մարդկությունը կբաժանվի որակապես տարբեր նոր խմբերի, որտեղ կրոն, ազգություն, ռասսա այլևս դեր չեն խաղա, քանզի կլինեն այլ հատկանիշներ, որոնք հիմա չեն երևում։ Դա հեռավոր ապագայում։ Իսկ հիմա հայերիս իսկապես անհրաժեշտ է խելքի գալ, քանզի եթե նույնիսկ հաշվի չառնենք բոլոր մեզ սպառնացող մարտահրավերները, ապա պետք է գոնե հասկանալ որ ԱՄՈԹ է, կարելի է քաղաքակիրթ ու մարդավայել ապրել ու զարգանալ, իսկ մենք… չնայած ու՞մ ինչ հասկացնես… մորթապաշտ ու խաշային մտածելակերպի տեր մարդը երբեք էլ չի հասկանա, քանի չի եղել ուժեղ ու պայծառ լիդեր իր համախոհ մարդկանց հզոր բանակով ու չի բզել բոլորին։ Նժդեհն էլ ոչինչ չկարողացավ ի վերջո անել, մեզնից բան դուրս չի գա մի խոսքով