Մեջբերում Fedayi;-ի խոսքերից
1.-ի համար` ամենևին էլ ռևանշիստական տրամադրություններ չունեմ.Կառավարության դեպքում խոսքս հենց այն մարդու մասին է, որը այդքան ուժեղ կգտնվի, գործը իր և իր շրջապատի շահերից բարձր կդասի և կտա այդ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ:
Քաղաքացիների դեպքում խոսքս այն մասին է, որ գետնաքարշության աստիճանից բարձրանալու համար սկսենք պայքարել մեր նվազագույն, սկզբի համար նույնիսկ ամենապրիմիտիվ թվացող իրավունքների համար, իմանանք դրանք, դրանք պաշտպանելու ձևերն ու միջոցները, դիմենք դրանց և այլն......
Սակայն, ինչու վերջապես չսկսենք անել այն, ինչը կարող ենք անել հենց այսօր: Ախր, էնքան ստորացած, կոտրված վիճակում ենք երբեմն, որ դա էլ չենք գիտակցում, այնինչ` միայն սկսել է պետք...

"
Վերվախավից որևէ մեկը կարո՞ղ է գնալ իրական նոր քաղաքականության...և ցույց տալ այդ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ: Ցավոք, չի կարող. եթե նույնիսկ նրա բարձրագույն մոտիվացիան լինի սոցիալական արդարության հաստատումը` դա բավարար չի լինի հանրությունը առողջացնելու, քանի որ հիվանդությունը արդեն խորն է գնացել և ԷԹԻԿԱՅԻ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ Է... Իսկ այնտեղ կարելի է գործել միայն ՍԻՐՈ, ԳԻՏԵԼԻՔԻ և ՀԱՎԱՏԻ լծակներով: Դրա համար անհրաժեշտ է Վերնախավի ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ: Նաև` ազգային զանգվածի...
Ահա ԳՈՐԾ-ի առաջին ասպարեզը...

"Նվազագույն իրավունքներ"...վատ նպատակ չէ, բայց...խեղճ նպատակ է: Ֆրանսիական հեղափոխությունը ծնել է այս Աշխարհակարգը, որը գենետիկ հիվանդ է: Մեր Համազգային Շարժումը ծնել է...Երրորդ Հանրապետությունը, որի անկյալ էթիկայի համար մի երկու հազար տարի ամոթ ենք ապրելու: Հետևաբար, ՆՈՐ ՆՊԱՏԱԿ ՊԵՏՔ Է ԴՆԵՆՔ: Եվ արդեն դրված է. Համամոլորակային նորոգման համատեքստում` ՆՈՐ ՈՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ:

Ահա ԳՈՐԾ-ի երկրորդ ասպարեզը..

"Ինչը կարող ենք անել հենց այսօր".-ՀԵՆՑ ԱՅՍՕՐ ԳԻՏԱԿՑԵԼ`ՔԵԶԱՆԻ~Ց, ՔԵԶԱՆԻ~Ց, ՔԵԶԱՆԻ~Ց Է ԿԱԽՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ: Ուրեմն`ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ և ԻՆՔՆԱԿԵՐՏՈՒՄ:

Ահա ԳՈՐԾ-ի երրորդ ասպարեզը...
Եվ սկսել...ԱՅՍՕՐՎԱՆԻՑ: