Ողջունում եմ Վիշապ-ի նախորդ գրառումը`սկզբից մինչև վերջ, դրա համար մեջբերում չեմ անում: Եվ ահա թե ինչու: Բերում եմ միայն բանաձևերը` նյութը շատ չծանրաբեռնելու համար.

-Նեղ ազգայնականությունը այն թակարդն է, որի մեջ որպես օրենք հայտնվում է հայ մտավորականը և այնտեղ մնում... "Հայ մտավորական" հասկացությունը այժմ, մեծավ մասամբ, մի երևույթ է, որի կերպարը ապակողմնորոշիչ երիտասարդության համար: Բացառությունը` բնիկ մշակույթի այն կրողներն են, որոնք վերժամանակյա գործ են անում:

- Հայ մտավորականը, որպես օրենք, փաթաթվում է իր գավառական հանդերձի մեջ և ԱՇԽԱՐՀԱՃԱՆԱՉՄԱՆ չի գնում: Նրան բավարարում են`" Մեր Թումանյանը, Նարեկացին..." Համաձայն եմ Վիշապ- ի հետ:

-Այնուհանդերձ, ուշադրություն, բարեկամս` ԱՇԽԱՐՀԱՃԱՆԱՉՈՒՄԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ: Համամարդկային Ոգու բանալին Քո Լեզվի, Քո Հայրենիքի, Քո Լանդշաֆտի, Քո Պարի, Քո Պոեզիայի...մեջ է: Առանց այս Սիրո`մարդու և մտավորականի սիրտը դատարկ խորան է մնալու: Սիրել, ունենալ այս ամենը և... ապա ՃԱԽՐԵԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ: Ահա այսպիսի մեկը եթե կասի` Թումանյա~ն, ապա սա ուրիշ...Թումանյան կլինի...

-Իրական, մեծագույն սերը առ հայրենին անպայման բերելու է ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՐԱՏՆԵՐԻ ԳԻՏԱԿՑՄԱՆԸ և ՃԱՆԱՉՄԱՆԸ: Սա ուղեկցվում է Համաշխարհային Կյանքի արատների
գիտակցությամբ և ճանաչմամբ: Մեր ազգային հիվանդությունների վերջին ախտորոշողները Թումանյանն էր և Նժդեհը:

-Հայ ներկա կյանքի արատների ճանաչումը` քաղաքական պայքարի կամ մտավոր դասի ԲՈՂՈՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅԱՆ միջոցով` անպտուղ գործ է, քանի որ սրանք տեսնում են ...տեսանելի, մակերեսային պատճառները և ոչ համամարդկային, կասեի` տիեզերական պատճառագիտությունը...Այդպիսի մակերեսային պոռթկումներ էին նույնիսկ Սիլվա Կապուտիկյանի հրապարակային ընդվզումները, էլ չեմ ասում Հրաչյա Մաթևոսյանը, Լևոն Անանյանը... Այս երեք անձի հետ էլ նպատակասլաց շփվել եմ և ...հայոց սահմանափակության պատը չի հաջողվել փշրել: Հույսը` մեր նոր երիտասարդությունն է...

Նորից եկա նույն կոչին`ՄԻ~ ՎՀԱՏԵՔ... Այս սերունդը կարող է, ԼՈՒԾԵԼՈՒ Է այս խնդիրը... Հարգելի Վիշապ, ուղարկեք ձեր էլփոստի հասցեն, կուղարկեմ Հայոց Արատաբանության մի ձեռնարկ, որը, հուսով եմ, կլցնի "օբյեկտիվության վակուումը"...

Հենց նոր տեսա Fedayi- ի գրառումը, կարձագանքեմ ավելի ուշ...Ողջյուն բոլորիդ: