User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 172 հատից

Թեմա: Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

    Մեջբերում Հեղինակ-ի խոսքերից Նայել գրառումը
    : Իսկ եթե մերօրյա Նժդեհը միայն Ոգու Սուր ունի և խոսքի հրեղեն վահան, ապա ջիփապաշտ ամբոխը չի ճանաչի նրան:
    Նաև արդարացի լինեմ`արթնության ժամին այդ համայնքը պաշտելի է, նրան տեսել ու սիրել եմ այդ վսեմ ժամին: Միայն այդ ժամին:
    Գանք հարցիդ, հարգելի Fedayi, այո~, մեր համայնքը պետք է հասունանա, որպեսզի տեսնի իր նոր Նժդեհին, եթե… այդպիսին կա: Այդ հասունացնող մայրը ժամանակն է լինում, որը այնպիսի ցավ կարող է տալ համայնքին, որ նա արթնանա և կարիք զգա նոր առաջնորդության…
    Ահա այն ժամին, երբ նոր առաջնորդը կստանա բավականին նախնական ճանաչում և իշխանություն, ապա այդ օրվանից կսկսվի ժողովրդի կրթությունը: Այժմ ժողովուրդը չգիտի, որ ինքը ոգեկան պատերազմի մեջ է, այդ գիտակցությունը ունեն շատ քչերը: Ժողովուրդը չգիտի, որ ինքը գրեթե պարտված է, գրավված է մի կեղծ արժեքային համակարգի կողմից , նա չի ճանաչում իրական թշնամուն, իսկ ամենամեծ թշնամին… ինքն է, իր անհասությունը, իր էթիկայի ցածրությունը:
    Իսկ երբ մեր երկրին կհաջողվի ստեղծել Նոր Կրթություն, նոր կրթական միջավայր, այնժամ մենք կսկսենք խնամել այսօրվա ծիլերը, որոնք ապագայում Նժդեհներ կդառնան: Բայց սա արդեն կլինի Նոր պետականության խաղաղ, պլանային աշխատանքը:
    Երկու դիտարկում ունեմ:
    Նախ` կարծում եմ` ձեր նշած մոլորյալներին դարձի բերելու համար ՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ, ՑՆՑՈՂ ՕՐԻՆԱԿՆԵՐ: Ինչ տեսնում են, այն էլ սովորում են: Պետք է մի քանի անգամ ցույց տալ ջիպազգիներին ու ջիպապաշտ մոլորյալներին, որ նրանք չեն երկրի տերը: Սրանից հետո, շղթայական ռեակցիայով, նմանատիպ դեպքերում նույնը ժողովուրդը կանի:
    Տեսեք, մոտ 2 տարի է /եթե չեմ սխալվում/ Հայաստանում գործում է պետական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով /գուցե այս մարմնի անունը ճշգրիտ չեմ տալիս/: Բայց...բայց, չկան զիլ, ցնցող, աղմկահար պատժիչ դեպքեր, որոնք կստիպեին զգոնանալ, կարգի հրավիրվել շատերին: Պատժվել են պետական կառավարման համակարգի միջին օղակների որոշ մարդիկ միայն: Չե՞ք կարծում, որ մի քանի այսպիսի դեպքերի գրանցման դեպքում, գործի զգալի մասն արված կլինի: Ուղղակի քաղաքական կամք չկա, թե չէ թղթին մնացած օրենքները կարծես թե վատը չեն:
    Հաջորդը` եթե Կառավարությանը մի կողմ թողնենք և այս դերը ստանձնենք մենք` հասարակ քաղաքացիներս. չե՞ք կարծում, որ այս անարխիայի հիերարխիայի դեմ պայքարը պետք է սկսել ստորոտներից...հետո կմանրամասնեմ օրինակներով, եթե կարիք լինի:
    Սա էլ իմ կողմից խոսակցության թեզ:

    Իդեպ, հարգելի' Հեղինակ, կարող եք ինձ ուղարկել Ձեր նշած աշխատությունը: Եթե այո, ես Ձեզ անհատական նամակով կուղարկեմ էլհասցես: Նախապես շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 05.04.2008, 18:09:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարձով բնակարան Գարեգին Նժդեհի հրապարակում
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.12.2016, 11:09
  2. Աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների) մասին Նժդեհի կարծիքը
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 29.09.2008, 22:45
  3. Ու՞մ հետ եք ավելի կապված
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2008, 19:04
  4. Ու՞մ արձանն է կանգնեցված Նժդեհի հրապարակում
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Երևան
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.06.2007, 14:12
  5. Ո՞րն է ավելի հասկանալի.
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.03.2007, 14:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •