Ողջունում եմ թեման՝ միանալով Fedayi–ի ու Հեղինակի կարծիքներին ու վերլուծություններին։
Ես էլ իմ հերթին ուզում եմ մեջբերել մեծն Նժդեհի ասույթներից որոշները.
Հերոս չէ նա, ով գիտակցում է, որ ինքը հերոս է։ Ոգու հսկա լինելով հանդերձ՝ ծերություն չճանաչող մանուկ է հերոսը, որը սխրագործելիս իսկ կարծում է, թե կատարում է մի շատ սովորական գործ և ոչ ավելին։
Մեր սեփական ցավերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կա՝ մտածել այլոց ցավերի մասին։
Մարդկությունը տառապանքին կպարտի (պարտական է) իր հոգևոր ողջ մշակույթը։ Ով տառապանքից է փախչում, կատարելությունից է փախչում։ Ով չի տառապել, չի աճել, չի հզորացել ոգով։
Մեր անձի վրա տարած հաղթանակը՝ ահա հիմքը մեր այլ կարգի հաղթանակների։
Ներքին թշնամիներիդ՝ հոռի կրքերիդ, հաղթել կարող ես այսօր, հենց այսօ՛ր, թողեցիր վաղվան՝ կասկածելի է դառնում հաղթանակդ։
Ճշմարտորեն ազատ է նա միայն, ով ազատ է մահվան երկյուղից։
Էջանիշներ