Ողջունում եմ թեման, ողջունում եմ այն բացողին... Վերջապես, մեր երիտասարդությունից մեկը մատը դրեց խնդիրների խնդրի վրա. որևէ երկիր, նաև Հայաստանը, կարող է դուրս գալ այս քաղաքակրթական ճահիճից, եթե ունենա Առաջնորդող Ուսմունք և այն մեկնաբանող, գործի դնող, ժամանակի հետ խոսեցնող Առաջնորդ: Այդ ուսմունքը մենք ունենք` Նժդեհի Ոգու Ուսմունքը: Եթե մեր ժողովուրդը արժանի լինի, ապա ճիշտ ժամանակին ասպարեզ կիջնի նաև այն կիրառելու ունակ Անհատը...
Սիրելի Fedayi, ողջունում եմ խորաթափանցությունդ, Նժդեհի ուսմունքը տալիս է բանալիներ` ամբողջ կյանքի նորոգման համար... Սակայն այդ բանալիները գտնելու և գործի դնելու համար ՊԵՏՔ Է ՏԻՐԱՊԵՏԵԼ ՈՒՍՄՈՒՆՔԻ ԷՈՒԹՅԱՆԸ, որը կարող է հենց ասածդ ազգային գաղափարախոսը..: Իսկ մեր երիտասարդությունը սրտով ու մտքով կճանաչի Ուսմունքի ճշմարտությունը և կգնա նրա հետևից...
Այս թեմայում տեղադրելու եմ և ոչ միանգամից` հատվածներ իմ աշխատություններից...
Ահա մի հատված "Ինչ ուղիով տանել Հայաստանը" գրքից(լույս է տեսել երկու հրատարակությամբ` 2001թ և 2007թ):
"Հայաստանի Վերածնության Ծրագիրը, այն, ինչ կոչվում է ազգային գաղափարախոսություն – որտե՞ղ է գրված, ո՞վ է նրա կրողը, ինչպե՞ս պետք Է ձև ու կերպարանք ստանա ու տրվի ժողովրդին:
Ամեն ազգի ճակատագիր որոշվում է նախ և առաջ հոգևոր տիրույթում, այնտեղ, որտեղ նրա անցած ճանապարհի հանրագումարն Է, հայոց համար` Հոգևոր Հայաստանր` իր երկնային կառավարչությամբ, մշակույթի անկորնչելի գանձով: Հոգևոր Հայաստանը սնվում է ֆիզիկական Հայաստանի, ամբողջ հայության մշակութակերտ աշխատանքով, ստեղծագործությամբ, հայրենասիրությամբ, աղոթքով: Եվ ահա, հայոց Վերածնության Ծրագիրը դարերի ընթացքում բյուրեղացել Է Հոգևոր Հայաստանում, մտել Է մարդկության ու ազգերի էվոլյուցիայի համատեքստի մեջ, շնչավորվել հայոց արիական հավատի և Աստվածորդու միաձույլ ճառագայթով: Դարերի մեջ մեր պայծառատես նախնիք, ոգու մեր մեծերը` սուրբ Մեսրոպից սկսած մինչև Նժդեհ, սրտի աչքերով կարդացել են այդ Ծրագիրը և իրենց գործով վկայել են` Հայաստանը ապագա ունի, Հայաստանը մի զորեղ առաքելություն ունի ազգերի մեջ:
Հայ Մեծ Ուսուցիչներից վերջինը` Նժդեհը, կարդում էր Ծրագիրը, նա տեսնում էր ազգի սրտի հրե տարերքը, լսում էր այնտեղից հնչող հրամանները և գիտեր, որ ազգի կեցության բոլոր ասպարեզները պետք է վերակերտվեն և ծառայեն նոր մարդու ստեղծմանը: Ահա նրա ձեռքով գրված ծրագրային հատվածը. «...պետություն, եկեղեցի, մանկավարժություն, ցեղային առողջագիտություն, սպորտ – այդ բոլորն այսօր հետապնդում են մի նոր նպատակ – հասցնել նոր մարդր, որ միշտ աշխարհ է գալիս պատմության անկյունադարձերի ժամանակ»:
Սակայն Զորավարին վիճակված չէր Երկրի կառավարիչ դաոնալ, երկրաստեղծ աշխատանքի թելադրանքով ազգի էության խորքից հանել Ծրագրի մյուս էջերը, որոնք պետք է ասեին, թե ոգու օրենքներով ինչպե°ս նորոգել ագգի կյանքր – նրա կենցաղը, կրթությունը, առողջապահությունը, տնտեսությունը, ամբողջ ներքին ու արտաքին քաղաքականությունը: Այդ էջերը հանելու առաքելությունր վիճակված հայ մարդկանց այս սերնդին: Սակայն ինչպե՞ս անել այդ գործը:"
Էջանիշներ