Ի զեն…Ես կուզեի այս ռազմատենչը շրթունքներիս մեռնել:

Ների′ր, Տե′ր իմ, ների′ր, եթե մի օր հայրենիքիս օգնելու համար մեղանչեմ քո դեմ:

Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում որպես գերագույն նպատակ, իսկ անձդ` իբրև միջոց:

Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը:

Գերեզման են ուզում մեռելները, անցո′րդ: Ա~խ, երանի~ հայրենի հողում, հողի քնով քնած երջանիկներին, երի′ցս երանի~:

Անցո′րդ, կա′նգ առ, կանգ, անցո′րդ, այս անհայտ հողաթմբի առջև, որում ինձ տրված չէ հանգչել:

Ապրելու արժանի չէ միայն իրեն համար ապրողը:

Մեր անձի վրայ տարած յաղթանակը՝ ահա՛ հիմքը մեր այլ կարգի յաղթանակնների:

Ոյժը չէ պակասում քեզ, այլ՝ ուժեղ լինելու կամքը:

Գ. Նժդեհ