Մեջբերում Հեղինակ-ի խոսքերից Նայել գրառումը
Գնահատելի է Juzeppe Balzammo-ի գնահատականը` "մահացու հիվանդ", քանի որ բժիշկների մեր հեղինակային խումբը հենց այդպիսին է դիտարկում մեր հայրենիքը, սակայն... մի վհատի~ր, J. B., ախտորոշումը դրված է, կոշտ ու անդրդվելի ախտորոշում, որի բանալիներն են ...Սերը և Գիտելիքը: Նշանակված "բուժման" նպատակներն են` Նոր Կրթության ստեղծում, ՆՈՐ ՄԱՐԴՈՒ ստեղծում, Նոր որակի պետականության ստեղծում...Սա արդեն երկար պատմություն է...

Ամփոփեմ` չվախենալ հիվանդությունից, առանց նրա` չկա ապաքինում:
Չվախենալ մահից, որովհետև մինչև ..."չմեռնենք"` իմաստություն չենք ստանա...
Թույլ տվեք մի փոքր չհամաձայնել ձեր տեսակետին։
Նախ ախտորոշումը նշանակված չէ, հակառակը, հիվանդությունը ճարակում է ամբողջ մարմինը։
Նոր կրթություն և այլն դրանք տարբեր մուտացիաներ են որոնք մարդուն բթացման են տանում։ Գիտությունը զարգանում է որպեսզի մարդու որպես մարդ տեսակը վերանա, որպեսզի ապրեն քայլող դիակներ, որը տարածվել է նաև Հայաստանում, ցավով եմ ասում։
Ես իմ սկզբունքներին հավատարիմ մնալով ասեմ, որ այն պահին երբ մարդը թողնում է Աստծուն նա կարցնում է ամեն ինչ։
Նժդեհյան գաղափարախոսությունը ոչ այլ ինչ է քան ժամանակի մուտացիա, անօգնականության ճիչ, անզորության ու անտերության խոստովանություն։
Կներեք սա իմ խորին համոզմունքն է, կարող եք չհամաձայնել։