Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
«Քո գրառմամբ դու արդեն դա ապացուցել ես՝ ասելով, որ ճակատագիրը կարող ենք մեզանով անել, որի համար պետք ա համախմբվածություն, իսկ մեր մեջ չկա էդ համախմբվածությունը» իսկ ո՞վ է մեղավոր,ովա մեղավոր,որ մենք համախմբված չենք,ռու՞սը,մեղավորը ես եմ դու ես հարևանս ա անհատներն են մեղավոր Նիկոլը մի հատ լավ բանաձև ունի 1+1+1+1+1+1+1...+1 եթե չկան մեկերը ուրեմն չկա համախմբվածությունը իսկ դրա մեղավորը էտ մեկերն են ովքեր իրենք են տնօրինում իրենց սեփական ճակատագիրը:
Էլի դու բերում ես մեկերին: Հա, լավն ա Նիկոլի մեկ գումարած մեկը, բայց էս թեմայի հետ ոչ մի կապ չունի: Հիշացնում եմ, որ խոսքը Նժդեհի ասած «հայ» բառին ա վերաբերում, որի մեջ չի հասկացվում կոնկրետ մարդ, այսինքն էդ մեկ գումարածի մեկերից կոնկրետ ինչ որ մեկի մասին չի, այլ էդ մեկերն իրար հետ վերցրած, ամբողջականի մասին ա: Իսկ ամբողջականը չի տնօրինում իր ճակատագիրը, քանի որ դրա համար համախմբվածություն ա պետք, որը չկա: Առանձին-առանձին ես էլ եմ տնօրինում, դու էլ, մյուսն էլ, բայց միասին չենք տնօրինում, որտև համախմբված չենք: