User Tag List

Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 172 հատից

Թեմա: Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նժդեհի գաղափարներն ավելի քան արդիական են

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, ընդունում եմ ասածդ, համաձայն եմ քեզ հետ, հանրապետականներին մի կողմ թողենք ու հերթով հերքենք Մեծն Նժդեհի խոսքերը կամ գոնե դրանց արդի լինելը:

    Հայ Ազգն Ընտրյալ է, Մարդ-Աստվածային որակով օժտված, Արարչաստեղծ Հայ Ցեղի Գենի և Ինքնության միակ ժառանգական կրողն է:

    Սիրուն խոսքեր են ընդամենը: Ի՞նչ մարդ-Աստվածային, ի՞նչ Արարչաստեղծ, ինչի՞ մասին ա խոսքը: Հայն արարչաստեղծ ա, իտալացին Արարչաստեղծ չի՞: Հայը Մարդ-Աստվածային ա, ռուսը Մարդ-Աստվածային չի՞:

    Հայ Ազգն ինքն է իր ճակատագրի ու Հայրենիքի տերը:

    Պատմությանը հայտնի են շատ ժամանակահատվածներ, ընդ որում՝ բավականին տևական, որ հայն իր հայրենիքի տերը չի, ինչպես և հիմա: հիմա այդ հայրենիքի տերը մի խումբ մարդիկ են, եթե պատրաստ ենք հայ ասելով այդ մի խումբ մարդկանց հասկանալ… Կարծում եմ, որ ոչ: Հայ ասելով հասկանում ենք հայ ժողովրդին, կարծում եմ:

    Հայ Ազգն առաջնորդվում է Հայրենիքի ազատության, անկախության, սեփական ազգային գաղափարախոսության, ազգային սեփականության՝ որպես տնտեսական հիմքի, ազգային հոգևոր կերտվածքի և Հայ Ազգի Ընտրյալ լինելու իրավունքի ու գիտակցության վրա:

    Ի՞նչ ազգային գաղափարախոսություն: Ի՞նչ ա նշանակում «հայ ազգի ընտրյալ լինելու իրավունք»: «Ազգային սեփականություն» ասելով ի՞նչ ենք հասկանում: Եթե խոսքը նյութականի մասին է, ապա վաղուց արդեն հայ ազգը մոռանում ա իր սեփականությունը, նայում ենք մեր շուրջը և տեսնում, որ ամեն ինչ վաճառված է. հանքերից սկսած մինչև խմելու ջուր՝ գազը, լույսը, հեռահաղորդակցության միջոցներն ու բազմաթիվ նման «սեփականություններ» ներառյալ: հայրենիքի ազատության ու անկախության մասին էլ չեմ խոսում: Քաղաքականության մասին թեմաներում ամեն օր ա խոսվում էս մասին:

    Հայ Ազգը դատապարտում է ցեղապղծությունը, արնապղծությունը, ազգադավությունը, հայրենալքությունը:

    Մենակ հայրենալքության մասին ասեմ, հերիք ա երևի: Հետաքրքիր ա՝ ինչպե՞ս ա դատապարտում, էդ ի՞նչ կարգի խիստ ա դատապարտում, երբ տարին տարվա վրա աճում ա հայրենալքությունը. նայում ենք մեր շուրջն ու տեսնում, որ մեր ծանոթների մեջ օր օրի ավելանում են մարդիկ, ովքեր այլևս հայրենիքում չեն բնակվում:

    Հայ Ազգը խստագույնս դատապարտում է հնազանդության ու ստրկացման ցանկացած քարոզ, դրսևորում և առաջնորդվում է Ցեղապաշտին հատուկ հոգեբանությամբ:

    Էլի շատ խիստ դատապարտում ենք, բայց էդ դատապարտելն ինչպես ա երևում, ինչ արդյունք ա տալիս, չգիտենք: Վաղուց արդեն բոլոր հեռուստաալիքներն ու տպագիր մամուլի մի մեծ շարք լծված է հնազանդության ու ստրկացման քարոզի դժվարին գործին: Էս ի՞նչ կարգի խիստ ենք դատապարտում, որ գնալով ավելի բացահայտ ձևով ա կատարվում դա: Իսկ ցեղապաշտին հատուկ հոգեբանության մասին չեմ կարող խոսել, որովհետև չգիտեմ, թե դա ինչ է:

    Մնացածին կանդրադառնամ հաջորդիվ, եթե կարիքը լինի:
    1.Հայ Ազգն ինքն է իր ճակատագրի ու Հայրենիքի տերը
    2.Հայ Ազգն առաջնորդվում է Հայրենիքի ազատության, անկախության, սեփական ազգային գաղափարախոսության, ազգային սեփականության՝ որպես տնտեսական հիմքի, ազգային հոգևոր կերտվածքի և Հայ Ազգի Ընտրյալ լինելու իրավունքի ու գիտակցության վրա
    3.Հայ Ազգը դատապարտում է ցեղապղծությունը, արնապղծությունը, ազգադավությունը, հայրենալքությունը
    4.Հայ Ազգը խստագույնս դատապարտում է հնազանդության ու ստրկացման ցանկացած քարոզ, դրսևորում և առաջնորդվում է Ցեղապաշտին հատուկ հոգեբանությամբ
    Բոլոր չորս նախադասություններում էլ նշված է «Ազգ» բառը,Ազգը ավելի կողմնորոշված,ավելի գիտակից,ավելի ազնիվ,ավելի համարձակ տեսակն է և այդ տեսակը չի կարող հանդուրժել ցեղապղծությունը,չի կարող հանդուրժել ստրկությունը:
    Եռաբլուրում հանգիստ գտած տղերքը ստրկություն չեն հանդուրժել:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (01.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարձով բնակարան Գարեգին Նժդեհի հրապարակում
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 28.12.2016, 11:09
  2. Աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների) մասին Նժդեհի կարծիքը
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 29.09.2008, 22:45
  3. Ու՞մ հետ եք ավելի կապված
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 12.08.2008, 19:04
  4. Ու՞մ արձանն է կանգնեցված Նժդեհի հրապարակում
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Երևան
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.06.2007, 14:12
  5. Ո՞րն է ավելի հասկանալի.
    Հեղինակ՝ Egern.net, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.03.2007, 14:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •