Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Պատկերացրու գիտեմ, նույնիսկ հացադուլն առանց չակերտների, բայց ահա ևս մեկ հրապարակում, ըստ որի, հացադուլից դուրս են գալիս քո նշած անժամկետները ու չեն ավելանում: Կարծում եմ լավ է, որ չեն ավելանում:
Արսեն Բաբայան. ՙՍուրեն Սուրենյանցի առողջական վիճակը բավարար է՚
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո քարտուղար Արսեն Բաբայանն այսօր ՙԱզատություն՚ ռադիոկայանին հայտնել է, որ արդեն 11-րդ օրը հացադուլը շարունակող ՙՀանրապետություն՚ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի առողջական վիճակը բավարար է:
Երեկ Սուրենյանցի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը ասել էր, որ Սուրենյանցի առողջական վիճակը մտահոգիչ է:
Միաժամանակ, Արսեն Բաբայանը փոխանցել է, որ այս շաբաթ հացադուլ հայտարարած կալանավորներ Խաչիկ Գասպարյանը, Ռաջա Պետրոսյանը եւ Արամ Բարեղամյանը այսօր հացադուլը դադարեցնելու մասին հայտարարություններ են տվել:
Ռուզաննա Ստեփանյան
ուշադրություն դարձրու կարմիրներին, իրենց մասին եմ ասում, դուրս են գալիս, ոչ թէ ավելանում:
հետաքրքիր է քո քարոզչությունը, մեջբերումներ ես անում պաշտոնական աղբյուրներին, ու փորձում համոզել որ մյուսները ստում են, այնինչ այսօր հայաստանում "պաշտոնական լրատվություն" բառը դարձել է "սուտ" բառի հոմանիշը, ի դեպ իսկ ինչ էիր կարծում Արսեն Բաբայանը ինչ էր ասելու որ Սուրեն Սուրենյանցի վիճակը մտահոգիչ է, ախր այս մի քանի բառերը ասելու համար նա վաղվանից արդեն գործազուրկ կդառնար, եվ ինչ ես կարծում 11 օր Հացադուլի նստած մարդու վիճակը կարող է մտահոգիչ չլինել՞.. ասեմ կարող է եթե մարդը գտնվում է ֆաշիստական գերության կամ թուրքական բանտում, սակայն երբ Հայ մարդը 11 օր հացադուլ է անում անկախ հայաստանի բանտում, նրա վիճակը չի կարող չլինել մտահոգիչ մեր բոլորիս համար անկախ մեր քաղաքական համոզմունքներից, ի վերջո մի հոգի, մեր պես մեկը դանդաղ մահանում է մեր իսկ երկրում, որն ունի 2 անչափահաս երեխաններ... սա մտահոգիչ է ցանկացած Մարդու համար
Գիտես, այս հարցը ինձ չպետք է տրվեր, այլ հենց Արսեն Բաբայանին, բայց այնուամենայնիվ ես կասեմ իմ կարծիքը: Եթե պաշտոնական աղբյուրը հայտարարում է, որ առողջական վիճակը բավարար է, ապա դա չի նշանակում, որ այն մտահոգիչ չէ: Մտահոգիչ է, իսկապես, կարող է վատանալ, բայց այս պահին բավարար է: Ես այսպես եմ հասկանում, մի գուցե սխալվում եմ, ուղղեք:
Իսկ ինչ վերաբերվում է նշածդ քարոզչությանը, ապա ասեմ, ես որևէ քարոզչություն չեմ անում, այլ պարզապես, ինչպես հայ մարդ, ուրախանում եմ, որ Սուրենյանցի նման քաղաքական դեմքը դեռ առողջական թեկուզ և բավարար վիճակում է, նաև ուրախանում եմ, որ հացադուլ անողները ոչ թէ ավելանում այլ պակասում են: Ի վերջո չեմ հավատում, որ այդ մարդկանց ինքնազոհությունը կարող է հաշվի առնեն:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սուրեն Սուրենյանցը դադարեցրել է հացադուլը: Կարծում եմ խելամիտ արարք է իր կողմից: Առողջության քայքայմամբ դժվար կլիներ պայքարելը:
ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑՆ ԱՅՍՕՐ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն այսօր հացադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել: Այս մասին Panorama.am-ին քիչ առաջ հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը: Ըստ տեղեկատվության, Սուրենյանցը գտնվում է բժշկական հսկողության ներքո և նրա առողջական վիճակը բավարար է: Հիշեցնենք որ, իր կալանքը համարելով անիմաստ, 24.03.2008թ.-ից
Ս. Սուրենյանցը հացադուլ էր հայտարարել:
Նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր փետրվարի 25-ին` «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու մասին» օրենքի պահանջները խախտելու համար և գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Մինչ օրս հացադուլը դադարեցնելու մասին 18 դիմում է ներկայացվել: 12-ը դեռ շարունակում են հացադուլը` պահանջելով կարճել իրենց նկատմամբ հարուցած քրեական գործերը:
Աղբյուր` Panorama.am
ափսոս, որ մեր երկրում մեկ անձի, նույնիսկ մի քանի մարդկանց առողջությունը և խոսքը հաշվի չեն առնում…
բոլոր հացադուլ հայտարարողներին առողջություն…
հույս ունեմ իշխանությունը ճիշտ քայլեր կկիրառի
Հեքիաթների հետ սեր չունեմ, նենց որ հեքիաթները՝ կողքի բաժնում--»
Կոնկրետ էն ժամանակ, երբ ես գրել եմ, որ անժամկետ հացադուլ հայտարարողների թիվը ավելացել է, էդ ժամանակ ավելացելէ, իսկ որ հիմա պակասելա, էդ չի նշանակում, որ էն ժամանակ չէր ավելացել: նենց որ էն հակասական գրառումդ անիմաստ էր: Դու հակասեցիր, բայց չկարողացար հերքել փաստը, քանի որ դա իրողություն էր:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ