User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: ԱԿՑԻԱ. Բողոքում են իրենց քաղբանտարկյալ համարող կալանավորները:

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԱԿՑԻԱ. Բողոքում են իրենց քաղբանտարկյալ համարող կալանավորները:

    Արմեն Խաչատրյան. ՙՄոտ երկու տասնյակ կալանավորվածներ հայտարարել են հացադուլ սկսելու մտադրության մասին՚

    Մոտ երկու տասնյակ կալանավորվածներ, որոնք ձերբակալվել էին Հայաստանում հետընտրական զարգացումների առնչությամբ, երեկ հայտարարել են, որ մտադիր են հացադուլ են սկսել: Այդ մասին ՙԱզատություն՚ ռադիոկայանին հայտնել է Լեւոն Տեր-­Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

    Նրանց թվում են Լեւոն Տեր-­Պետրոսյանի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Սմբատ Այվազյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Կարապետ Ռուբինյանը, Գուրգեն Եղիազարյանը, Պետրոս Մակեյանը եւ այլոք:

    Նրանք պնդում են, թե կալանավորվել են քաղաքական պատճառներով եւ պահանջում են կարճել իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերը:

    Միաժամանակ, երեքշաբթի օրը Տեր-­Պետրոսյանի գրասենյակից ստացվել է 20 կալանավորվածների հայտարարությունը, որտեղ, մասնավորապես, ասված է. - ՙԵթե անհապաղ չվերանայվեն մեզ մեղսագրված հանցագործությունները, մենք` քաղաքական բանտարկյալներս, ապրիլի 2-ից մեկօրյա հացադուլ ենք հայտարարելու, իսկ ապրիլի 9-ից` անժամկետ՚:

    Ըստ Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրության, կալանավորված անձանցից միայն Սուրեն Սուրենյանցն ու Վարդգես Գասպարյանն են հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին: Ապրիլի 2-ից, հաղորդագրության համաձայն, մեկօրյա նախազգուշական հացադուլ սկսելու մասին դիմում է ներկայացրել նաեւ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը:

    ՙՀՀ ԱՆ ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկում գտնվող Մալխասյան Իսահակը, Այվազյան Սմբատը եւ Վարդանյան Ալեքսանը, ՀՀ ԱՆ ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում գտնվող Մարզպետ Այվազյանը, Արմեն Գրիգորյանը, Սայադ Հովհաննիսյանը, Վլադիմիր Առաքելյանը, Շոթա Սաղաթելյանը, Պետրոս եւ Վարդգես Մակեյանները ապրիլի 1-ին դիմում են ներկայացրել հիմնարկների պետերին, ըստ որոնց, վերջիններս հայտարարում են հացադուլ` պահանջելով դադարեցնել իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը՚, - ասված է Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրությունում:
    Աղբյուրը` azatutyun.am

    Առնվազն տարօրինակ է, որ քրեակատարողական վարչության մամլո խոսնակը, «Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Սմբատ Այվազյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Կարապետ Ռուբինյանը, Գուրգեն Եղիազարյանը, Պետրոս Մակեյանը եւ այլոք» անուններից հիշատակել է միայն Կարապետ Ռուբինյանինը, ինչ եք կարծում այս մասին:

  2. #2
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱԿՑԻԱ. Բողոքում են իրենց քաղբանտարկյալ համարող կալանավորները:

    Հայաստանի քրեակատարողական հաստատություններում հացադուլ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ 29 կալանավոր
    15:02 | 02/ 04/ 2008

    ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երեք քրեակատարողական հաստատություններում Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեղադրանքով ձերբակալված 29 կալանավոր հացադուլ է հայտարարել՝ պահանջելով վերանայել իրենց ներկայացված մեղադրանքները, հաղորդեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։

    ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուկի քարտուղար Արսեն Բաբայանի վերջին տվյալներով, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել 15 մարդ, իսկ «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ չորսը, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ 10-ը։ Ինչպես տեղեկացրեց Բաբայանը, նրանց թվում են խորհրդարանի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը, ԱԺ նախկին խոսնակ Կարապետ Ռուբինյանը, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը պահանջում են վերանայել իրենց ներկայացված մեղադրանքները։

    Բաբայանն ավելացրեց, որ «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, միանալով ակցիային, հացադուլ էր հայտարարել դեռ մարտի 24-ին։

    Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

    Մարտի 1-2-ը ցույցերը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

    Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցվել է քրեական գործ։ Ձեռբակալվել է ավելի քան 100 մարդ։--0--

  3. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱԿՑԻԱ. Բողոքում են իրենց քաղբանտարկյալ համարող կալանավորները:

    Անժամկետ հացադուլ հայտարարողների թիվը գնալով ավելանում է
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #4
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱԿՑԻԱ. Բողոքում են իրենց քաղբանտարկյալ համարող կալանավորները:

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անժամկետ հացադուլ հայտարարողների թիվը գնալով ավելանում է
    Կարծես թե չի ավելանում, այլ պակասում է.

    16-Ը ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
    [15:27] 03 Ապրիլի, 2008

    ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 03.04.2008թ. ժամը 14:00-ի դրությամբ հացադուլ հայտարարելու վերաբերյալ առկա է 16, իսկ դրանից հրաժարվելու ` 14 դիմում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

    Հացադուլ հայտարարածներն են.

    ՀՀ ԱՆ ՚Նուբարաշենՙ քրեակատարողական հիմնարկում

    1. Սուրենյանց Սուրեն - 24.03.2008թ.-ից

    2. Այվազյան Մարզպետունի – 01.04.2008թ.-ից

    3. Առաքելյան Վլադիմիր - 01.04.2008թ.-ից

    4. Հովհաննիսյան Սայաթ - 01.04.2008թ.-ից

    5. Մակեյան Պետրոս - 01.04.2008թ.-ից

    6. Ներսիսյան Ավետիք - 02.04.2008թ.-ից

    7. Հարությունյան Սամվել - 02.04.2008թ.-ից

    8. Գասպարյան Խաչիկ - 02.04.2008թ.-ից

    9. Պետրոսյան Ռաջա - 02.04.2008թ.-ից

    10. Բաղդասարյան Տիգրան - 02.04.2008թ.-ից

    11. Բարեղամյան Արամ - 02.04.2008թ.-ից:

    ՀՀ ԱՆ ՚Վարդաշենՙ քրեակատարողական հիմնարկում

    1. Այվազյան Սմբատ - 02.04.2008թ.-ից

    2. Մալխասյան Իսահակ - 02.04.2008թ.-ից

    3. Շահնազարյան Արթուր - 02.04.2008թ.-ից

    4. Զաքարյան Աշոտ – 03.04.2008թ.-ից:

    ՀՀ ԱՆ ՚Երևան-Կենտրոնՙ քրեակատարողական հիմնարկում

    1. Միքայելյան Սասում - 02.04.2008թ.-ից:

    Հացադուլից հրաժարվել են

    ՀՀ ԱՆ ՚Նուբարաշենՙ քրեակատարողական հիմնարկում

    1. Գրիգորյան Արմեն - 03.04.2008թ.-ից

    2. Գասպարյան Վարդգես - 03.04.2008թ.-ից

    3. Մկրտչյան Աղասի - 03.04.2008թ.-ից

    4. Ղուկասյան Յուրիկ - 03.04.2008թ.-ից:

    ՀՀ ԱՆ ՚Վարդաշենՙ քրեակատարողական հիմնարկում

    1. Ալեքսան Վարդանյան – 02.04.2008թ.-ից:

    ՀՀ ԱՆ ՚Երևան-Կենտրոնՙ քրեակատարողական հիմնարկում

    1. Արզումնայան Ալեքսանդր - 03.04.2008թ.-ից

    2. Հովհաննիսյան Գագիկ - 03.04.2008թ.-ից

    3. Եղիազարյան Գուրգեն - 03.04.2008թ.-ից

    4. Մալխասյան Մյասնիկ - 03.04.2008թ.-ից

    5. Ռուբինյան Կարապետ - 03.04.2008թ.-ից

    6. Զուրաբյան Արարատ - 03.04.2008թ.-ից

    7. Սիմոնյան Խաչատուր - 03.04.2008թ.-ից

    8. Ոսկերչյան Գրիգոր - 03.04.2008թ.-ից

    9. Անանյան Աշոտ - 02.04.2008թ.-ից:

    Աղբյուրը՝ a1plus.am

  5. #5
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱԿՑԻԱ. Բողոքում են իրենց քաղբանտարկյալ համարող կալանավորները:

    Մեջբերում Sator-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծես թե չի ավելանում, այլ պակասում է.
    Ինձ շատ հետաքրքիրա՝ դու գոնե միիիի քիչ պատկերացում ունե՞ս թե ինչա նշանակում «հացադուլ» ու ինչա նշանակում «անժամկետ հացադուլ»:
    Եթե աչքերդ այ սենց բացաց նայես, կտեսնես, որ ես նշել եմ՝ անժամկետ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #6
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԱԿՑԻԱ. Բողոքում են իրենց քաղբանտարկյալ համարող կալանավորները:

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ շատ հետաքրքիրա՝ դու գոնե միիիի քիչ պատկերացում ունե՞ս թե ինչա նշանակում «հացադուլ» ու ինչա նշանակում «անժամկետ հացադուլ»:
    Եթե աչքերդ այ սենց բացաց նայես, կտեսնես, որ ես նշել եմ՝ անժամկետ:
    Պատկերացրու գիտեմ, նույնիսկ հացադուլն առանց չակերտների, բայց ահա ևս մեկ հրապարակում, ըստ որի, հացադուլից դուրս են գալիս քո նշած անժամկետները ու չեն ավելանում: Կարծում եմ լավ է, որ չեն ավելանում:

    Արսեն Բաբայան. ՙՍուրեն Սուրենյանցի առողջական վիճակը բավարար է՚


    Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամլո քարտուղար Արսեն Բաբայանն այսօր ՙԱզատություն՚ ռադիոկայանին հայտնել է, որ արդեն 11-րդ օրը հացադուլը շարունակող ՙՀանրապետություն՚ կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի առողջական վիճակը բավարար է:

    Երեկ Սուրենյանցի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը ասել էր, որ Սուրենյանցի առողջական վիճակը մտահոգիչ է:

    Միաժամանակ, Արսեն Բաբայանը փոխանցել է, որ այս շաբաթ հացադուլ հայտարարած կալանավորներ Խաչիկ Գասպարյանը, Ռաջա Պետրոսյանը եւ Արամ Բարեղամյանը այսօր հացադուլը դադարեցնելու մասին հայտարարություններ են տվել:


    Ռուզաննա Ստեփանյան

    ուշադրություն դարձրու կարմիրներին, իրենց մասին եմ ասում, դուրս են գալիս, ոչ թէ ավելանում:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դասավորեք 3G մոդեմները ըստ իրենց էֆեկտիվության
    Հեղինակ՝ Գրիգոր, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 57
    Վերջինը: 19.08.2010, 16:24
  2. Ահա թե ինչ են սովորեցնում Թուրքիան իրենց ժողովրդին
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.05.2009, 19:53
  3. Բանտերը ծառայո՞ւմ են իրենց նպատակին
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 22.03.2009, 17:18
  4. Տաքսիստները բողոքում են
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 13.12.2008, 11:51
  5. Ովքեր են մեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ու իրենց պաշտպանողները
    Հեղինակ՝ moj, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 14.11.2007, 12:56

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •