Կուկ, ուրախ եմ արձագանքիդ համար:
Սահմանամերձ ասելով նկատի ունեմ և Հայաստանի և Արցախի սահմաննրը: Ինքս ծառայել եմ Արցախում ու հավատա՝ լավատեղյակ եմ, ամեն տիպի ծանոթ էլ ունեմ, ծառայող էլ չծառայող էլ: Կոնկրետ Նոյեմբերյանում էլ շատ ծանոթներ ու բարեկամներ ունեմ որոնց ճանաչում եմ 20 տարուց ավել:
Չեմ արդարացնում կառավարության ընտրած լուծման տարբերակը բայց և չեմ արդարացնում նրանց կազմակերպած պրովոկացիային զոհ գնալը:

Որ հանկարծ թյուր կարծիք չստեղծվի՝ ասեմ, որ ոչ մի քաղաքական գործչի չեմ համակրում, քանզի Հայաստանում առայժմ քաղաքական ճանապարհով լուծումներ չեն իրագործվում այլ իրագործվում են այնպես ինչպես տեսնում եք: