ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ- լեյտենանտ
Մանվել Սեկտորի Գրիգորյանը ծնվել է 14.07.1956թ., ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: ՀՀ ռազմական գործիչ:
1996թ. սովորել է ՊՆ բարձրագույն ակադեմիական դասընթացում:
1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1988թ.-ից անդամագրվել է ազգային ազատագրական շարժմանը:
1988-1992թթ. Էջմիածնի ջոկատի կազմում մասնակցել է Արցախի հարավային սահմանների պաշտպանական մարտերին:
1992թ. ընդգրկվել է ՀՀ զինված ուժերի շարքերը և նշանակվել առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար:
1992-1996թթ. ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1993թ. նշանակվել է բրիգադի, 1997թ, հուլիսին` զորամիավորման հրամանատար:
1993-1994թթ. մասնակցել է Հայաստանի հարավ - արևելյան և ԼՂՀ Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին:
1996թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
1999թ. ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ:
2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:
2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
ՀՀ «Մարտական Խաչ» և ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր է, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, «Ներսես Շնորհալի» պատվո շքանշանակիր: Պարգևատրվել է «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով, «50 տարի», «ԽՍՀՄ ԶՈՒ 70 տարի», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», «Հայաստանի երկրապահ», «Դրաստամատ Կանայան», «Համագործակցության ամրապնդման համար», «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալներով, «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով:
Էջանիշներ