Ո՞ր կայքերից եք տեղեկանում Հայաստանի նորություններին: Ո՞ր թերթերի վեբ կայքերն եք կարդում: Ո՞ր լրատվական գործակալությունների վեբ կայքերին զետեղված ինֆորմացիային եք վստահում:
Ո՞ր կայքերից եք տեղեկանում Հայաստանի նորություններին: Ո՞ր թերթերի վեբ կայքերն եք կարդում: Ո՞ր լրատվական գործակալությունների վեբ կայքերին զետեղված ինֆորմացիային եք վստահում:
panarmenian.net տենց չեր՞
) անկե՞ղծ ... պանարմենիան մեկ մեկ դեղին մամուլ է հիշեցնում ... սենսացիաների հետևից շատ են ընկնում ...
Ես www.taregir.am կայքից եմ ստանում նորություններս, իսկ եթե չեմ բավարարվում այնտեղ կան մի շարք հղումներ, որոնք նույնպես հետաքրքիր են:
Ճիշտն ասած, մտածեցի ու հասկացա, որ www.akumb.am-ը շատ ավելի լավ տեղեկանալու միջոց է Հայկական նորությունների մասին:![]()
Այոոոքաղաքացի-ի խոսքերից
Մենք նույնիսկ շաբաթ օրերն ենք օնլայն
![]()
Ես օրինակ կարդում եմ
Հայաստանի լուրեր՝ www.a1plus.am www.chi.am www.aravot.am www.168.am
Վրաստանի լուրեր՝ www.rustavi2.com
Ռուսաստանի լուրեր` www.regnum.ru www.lenta.ru www.ntv.ru
Համաշխարային լուրեր՝ շատ հազվադեպ եմ կարդում, այդ պատճառով www.google.com![]()
www.chi.am և www.rustavi2.com -ին ծանոթ չեմ, բայց www.regnum.ru ու www.lenta.ru խորհուրդ չէի տա ...
ռեգնումը ընդհանրապես աշխատել չգիտի, շատ անգամ գողանում է մատերիալները ուրիշներից ...
մնացած բոլորը իրոք արժի կարդալ ...
նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...
www.regnum.ru ի ու lenta.ru ի հարմարություննա դուրս գալիսkiki-ի խոսքերից
Բայց ասենք, եթե ինչ որ բան կասկածելիա ուրիշ էջեր էլ եմ նայում:
www.chi.am ը «4-րդ իշխանության» վեբ էջնա, իսկ www.rustavi2.com վրացական հեռուստաալիքի վեբ կայքնա![]()
դե ռեգնումի ու լենտայի վրա ճիշտ ես անում որ կասկածում ես , ռեգնումի մասին ասեցի արդեն , իսկ լենտա.ռուն էլ ավելի շատ դեղին մամուլ է հիշեցնում ...
նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...
www.Regnum.ru 'ն շատ ավելի ճշգրիտ ու քաղաքական երանգներով չաղավաղված ինֆորմացիա է տալիս քան շատ ու շատ հայկական թերթեր ...
Network.am ջան, ես աշխատել եմ ու ծանոթ եմ այդ ռեգնում կոչվածի աշխատելու ձևի հետ, հավատա նրանք պարզապես խալտուրշիկ են, չնայած լավ լրագրողներ ունեն , այ եթե էդ լրագրողները նորմալ աշխատեն որ իրենց ռեդակտրները ուրիշներից նյութերը չգողանան , կոնֆերանսներին էլ նորմալ մնան , այլ ոչ թե գան , 15 րոպե հետո գնան ու ռելիզը միայն թարգմանեն ու նյութ սարքեն , այ էդ ժամանակ նորմալ կլինի ...
մեկ մեկ էլ էնպիսի վերնագրեր են դնում , որ ... խոսք չկա ... էլ չեմ ասում, որ որոշ մարդկանց խոսքը էնպես են տալիս , որ բոլորովին այլ բան է ստացվում ...
նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...
Կներես բայց այստեղ շատերը կան, որ ռուսերեն չեն հասկանում, որոնց մեջ մտնում եմ նաև ես: Անշուշտ եթե իսկականից լավ ինֆորմացիա են տալիս դեմ չեմ: Ուղղակի…Network.am-ի խոսքերից
Պահպանել հայերեն գիրն ու գրականությունը:![]()
Ճիշտն ասած ինձ համար երկրորդական ա թե նյութը ումից են գողացել ինձ համարkiki-ի խոսքերից
առաջնայինն ա ստանալ քաղաքական երանգներ չպարունակող և չաղավաղված լրատվություն հետագա անձնական կարծիքս ինքս կազմելու, այլ ոչ թե շատ ու շատ հայկական թերթերի հիստերիկ լրագրողների ամպագորգոր քաղաքական կարծիքները ու քաղաքական աստառները լրատվության տեղ կարդալ-ընդունելու....
Կարդում ես որոշ հայկական թերթեր զզվելդ գալիս ա, ել չեմ ասում եղել են դեպքեր երբ կոնկրետ ես իրազեկ եմ եղել իրողությունը, իսկ թերթերը դրանք արանց ստուգելու խեղաթյուրաց ներկայացրել են հաստատված լրատվության տակ...
Այստեղ որակով ինֆորմացիա ստանալու աղբյուրը նշելու ու հայերեն գրականության ու գրի պահպաության մեջև զուգահերներ չեմ տեսնում, կներես եթե ոմանք ռուսերեն չեն հասկանում դա իրանց նեղ անձնական խնդիրն ա, N1 լրատվական ռուսալեզու սայտին հո չենք ասելու գրի հայերեն? ... ես ել անգլերեն լավ չգիտեմ, բայց չեմ բողոքում որ ասենք համաշխարհային ճանաչում ունեցող slashdot.org ՛ն չեմ կարող կարդալ ... իսկ իմ չկարդալուց նրա համաշխարհային ճանաչումը չի առժեզրկվում ինչպես չի առժեզրկվում www.Regnum.ru ՛ի լրատվության բարձր որակը քո չկարդալուց ...քաղաքացի-ի խոսքերից
![]()
Կապը նրանումա գտնվում որ «Դար»-ը հայալեզու կայք է և հղումները նույնպես պետք է լինեն հայալեզու։ Ես հաստատ համոզված եմ որ չինարեն որակով ինֆորմացիոն կայքեր կան, բայց մենք դրանց այստեղ չենք դնում այն պատճառով որ սա չինալեզու կայք չի։ Նույն քո օրինակ բերած սլաշդոտը բացի անգլերենից ոչ մի ուրիշ հղումներ չի տալիս, դա հո չի նշանակում որ աշխարհի որակով բոլոր ինֆորմացիան պետք է անգլերեն լինի, դա ուղղակի նշանակում է որ սլաշդոտը անգլերեն լեզվով կայք է և հետևաբար դնում է միայն անգլերեն լեզվով հղումներ։Network.am-ի խոսքերից
Նույն լոգիկան նաև վերաբերվում է «Դար» ակումբին։ Եթե նույնիսկ Ռեգնումը աշխարհի ամենալավ լրատվամիջոցը լիներ, նա «Դար»-ում ոչ մի գործ չունի քանի որ հայերեն լեզվով չի։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ