User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Ինտերնետային լրատվություն

  1. #16
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    46
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային լրատվություն

    Մեջբերում Network.am-ի խոսքերից
    Ճիշտն ասած ինձ համար երկրորդական ա թե նյութը ումից են գողացել ինձ համար
    առաջնայինն ա ստանալ քաղաքական երանգներ չպարունակող և չաղավաղված լրատվություն հետագա անձնական կարծիքս ինքս կազմելու, այլ ոչ թե շատ ու շատ հայկական թերթերի հիստերիկ լրագրողների ամպագորգոր քաղաքական կարծիքները ու քաղաքական աստառները լրատվության տեղ կարդալ-ընդունելու....

    Կարդում ես որոշ հայկական թերթեր զզվելդ գալիս ա, ել չեմ ասում եղել են դեպքեր երբ կոնկրետ ես իրազեկ եմ եղել իրողությունը, իսկ թերթերը դրանք արանց ստուգելու խեղաթյուրաց ներկայացրել են հաստատված լրատվության տակ...
    regnum.ru–ին էլ սուրբ չեմ համարում։ Երբեմն լավ էլ հայերիս համար պռովոկացիոն անվանումներ են դնում որոշ հոդվածների։ Հիմա կոնրետ չեմ հիշում, ուղղակի զգացմունքն է մնացել։
    Բայց միևնույնն է ես ամեն առավոտ այդ կայքի Հայաստանի բաժինը կարդում եմ։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև ամենառաջինը իրենք են լուրերը օնլայն դնում։ Նույն օրվա լուրերը հայկական կայքերից կարդալու համար պետք է մինչև ցերեկվա վերջը սպասեմ (Ամերիկայի ժամանակով)։ Ես էլ տեռվռազ եմ։ Այդքան սպասելու հավես չունեմ։

  2. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային լրատվություն

    լրատվությունը նայում եմ armenialiberty.org և lragir.am;

    azg.am տարածաշրջանից լուրերը Վրաստանից և Թուրքիայից բավական որակյալ են

    hzh.am երևի միակ ընդիմադիր թերթն ե, որի վերլուծականները կարդում եմ;

    chi.am բավական լավ քաղաքական սատիրա են գրում;

    aravot.am - իր ասելիքը չունեցող թերտ է, համ "նալին է խփում համ մեխին", ավելի ու ավելի քիչ եմ նայում ես վերչերս;

  3. #18
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ինտերնետային լրատվություն

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Կապը նրանումա գտնվում որ «Դար»-ը հայալեզու կայք է և հղումները նույնպես պետք է լինեն հայալեզու։ Ես հաստատ համոզված եմ որ չինարեն որակով ինֆորմացիոն կայքեր կան, բայց մենք դրանց այստեղ չենք դնում այն պատճառով որ սա չինալեզու կայք չի։ Նույն քո օրինակ բերած սլաշդոտը բացի անգլերենից ոչ մի ուրիշ հղումներ չի տալիս, դա հո չի նշանակում որ աշխարհի որակով բոլոր ինֆորմացիան պետք է անգլերեն լինի, դա ուղղակի նշանակում է որ սլաշդոտը անգլերեն լեզվով կայք է և հետևաբար դնում է միայն անգլերեն լեզվով հղումներ։
    Նույն լոգիկան նաև վերաբերվում է «Դար» ակումբին։ Եթե նույնիսկ Ռեգնումը աշխարհի ամենալավ լրատվամիջոցը լիներ, նա «Դար»-ում ոչ մի գործ չունի քանի որ հայերեն լեզվով չի։
    Դարը կայք չէ, առայժմ, և որևէ հավակնություն չունի կայք լինելու, առայժմ: Դարը ֆորում է, որտեղ ամեն մարդ կարող է տեղադրել այն հղումները, որոնք նա գտնում է հետաքրքիր և ուզում է կիսվել այլ անդամների հետ: Այո, ցավալի է, բայց փաստ է, հայկական շատ ու շատ հետաքրքիր վեբ կայքեր օտարալեզու են և այդ բացը մենք ու մեր ընկերները ձգտում ենք լռացնել, սակայն նույնիսկ այդ դեպքում անհնար է բավարարվել միայն հայալեզու կայքերով: Ես օրինակ չեմ պատկերացնում, որ ես բավարարվեմ միմիայն ռուսալեզու կայքերով, ինչ մնաց հայերենով բավարարվեմ: Նամանավանդ լրատվության դեպքում, երբ առկա է սուբյեկտիվության խնդիրը:
    Եթե ես գիտեմ չինարեն ու հետաքրքիր վեբ կայք եմ գտել, ապա ես այն կտեղադրեմ այստեղ: Ի՞նչ գիտես, որ որևէ մեկը չինարեն չգիտի: Չինարեն չիմացողները պարզապես կանցնեն կողքով, առանց այդ կայքը բացելու: Կոնկրետ ռուսերեն ու անգլերեն շատերը գիտեն:
    Մեկ էլ ծիծաղելի է, երբ համեմատում ես հայերենն ու անգլերենն իրար հետ Զուտ քանակային առումով մենք մեղմ ասած զիջում ենք

  4. #19
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային լրատվություն

    Հայալեզու կայքերից azg.am-ն եմ սիրում: regnum.ru-ն այս վերջերն եմ սկսել կարդալ, և այն ինձ շատ է դուր գալիս: Չեմ կարծում, թե գողանում են նյութերը: Բայց եթե անգամ այդպես է, ապա իզուր չեմ կրկնի այս նույն միտքը.
    Մեջբերում Network.am-ի խոսքերից
    Ճիշտն ասած ինձ համար երկրորդական ա թե նյութը ումից են գողացել ինձ համար առաջնայինն ա ստանալ քաղաքական երանգներ չպարունակող և չաղավաղված լրատվություն հետագա անձնական կարծիքս ինքս կազմելու, այլ ոչ թե շատ ու շատ հայկական թերթերի հիստերիկ լրագրողների ամպագորգոր քաղաքական կարծիքները ու քաղաքական աստառները լրատվության տեղ կարդալ-ընդունելու....
    chi.am-ն ինձ մոտ սրտխառնոց է առաջացնում:
    Վերջին խմբագրող՝ Riddle: 18.10.2006, 16:13:
    Ne inducas in tentationem...

  5. #20
    Պատվավոր անդամ Վազգեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    46
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային լրատվություն

    Հայկական լուրերին ծանոթանալու համար ամեն օր azg.am–ն եմ կարդում, մեկ էլ regnum.ru–ի Հայաստանին նվիրված բաժինը։ Երբեմն, ժամանակ ունենալու դեպքում գնում եմ http://www.armtown.com/am/ և այնտեղից մնացած թերթերի գրածն եմ կարդում։
    Մեկ էլ շաբաթ կամ կիրակի օրը կարդում եմ armenianow.com/?lng=arm և express.am։
    Այսքանը։

  6. #21
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Ինտերնետային լրատվություն

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Կապը նրանումա գտնվում որ «Դար»-ը հայալեզու կայք է և հղումները նույնպես պետք է լինեն հայալեզու։ Ես հաստատ համոզված եմ որ չինարեն որակով ինֆորմացիոն կայքեր կան, բայց մենք դրանց այստեղ չենք դնում այն պատճառով որ սա չինալեզու կայք չի։ Նույն քո օրինակ բերած սլաշդոտը բացի անգլերենից ոչ մի ուրիշ հղումներ չի տալիս, դա հո չի նշանակում որ աշխարհի որակով բոլոր ինֆորմացիան պետք է անգլերեն լինի, դա ուղղակի նշանակում է որ սլաշդոտը անգլերեն լեզվով կայք է և հետևաբար դնում է միայն անգլերեն լեզվով հղումներ։
    Նույն լոգիկան նաև վերաբերվում է «Դար» ակումբին։ Եթե նույնիսկ Ռեգնումը աշխարհի ամենալավ լրատվամիջոցը լիներ, նա «Դար»-ում ոչ մի գործ չունի քանի որ հայերեն լեզվով չի։
    Ասածումդ լոգիկա չեմ տեսնում,
    այլալեզու բովանդակալից կայքի հղման տեղադրումը ոչ օրեսնդրությամբ է արգելված, ոչ ել ադմինիստրացիայի բանավոր պայմանավորվածությամբ...

    Բացի այդ լոգիկայից հերու է նրանով, որ եթե չկա նույնի իր բովանդակությամբ չզիջող հայալեզու կայքը, չենք դնելու ու սպասենք թե երբ կստեղծվի, որ ֆորումում դրա հղումը տեղադրենք ...

  7. #22
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային լրատվություն

    Մեջբերում Network.am-ի խոսքերից
    Ճիշտն ասած ինձ համար երկրորդական ա թե նյութը ումից են գողացել ինձ համար
    առաջնայինն ա ստանալ քաղաքական երանգներ չպարունակող և չաղավաղված լրատվություն հետագա անձնական կարծիքս ինքս կազմելու, այլ ոչ թե շատ ու շատ հայկական թերթերի հիստերիկ լրագրողների ամպագորգոր քաղաքական կարծիքները ու քաղաքական աստառները լրատվության տեղ կարդալ-ընդունելու....

    Կարդում ես որոշ հայկական թերթեր զզվելդ գալիս ա, ել չեմ ասում եղել են դեպքեր երբ կոնկրետ ես իրազեկ եմ եղել իրողությունը, իսկ թերթերը դրանք արանց ստուգելու խեղաթյուրաց ներկայացրել են հաստատված լրատվության տակ...
    համաձայն եմ հետդ, բայց էլի եմ ասում, կոնկրետ ռեգնումը շատ հաճախ ինֆորմացիան աղավաղված է տալիս, ասենք մարդը մի բան է ասել, նա մեկ այլ բան է գրում: մենք գալիս ենք կոնֆերանսից, հետո կարդում իրանց գրածները ու սկսում ենք կասկածել մենք նույն տեղու՞մ ենք եղել ու նույն մարդկա՞նց ենք լսել ... մի խոսքով, խոհուրդ չէի տա ...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  8. #23
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային լրատվություն

    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից
    Բայց միևնույնն է ես ամեն առավոտ այդ կայքի Հայաստանի բաժինը կարդում եմ։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև ամենառաջինը իրենք են լուրերը օնլայն դնում։ Նույն օրվա լուրերը հայկական կայքերից կարդալու համար պետք է մինչև ցերեկվա վերջը սպասեմ (Ամերիկայի ժամանակով)։ Ես էլ տեռվռազ եմ։ Այդքան սպասելու հավես չունեմ։
    գիտե՞ս ինչու են առաջինը տալիս : ասեմ, գալիս են կոնֆերանսի, շատ անգամ 15 րոպե լսում, հետո գնում են արագ թարգմանում պարզապես պրեսս-ռելիզը, որը բաժանվում է լրագրողնորին, հուսով եմ գիտեք ինչ է, այն դեպքում, երբ բոլոր նորմալ լրագրողները մնում են մինչև վերջ ու դեռ հարցեր էն տալիս նոր ինֆորմացիա ստանալու, որը հետո նրանք արդեն որպես 2-րդ նյութ վերցնում են սրանից-նրանից ... երբեմն անգամ չեն էլ բարեհաճում մի բառ անգամ փոխել ...

    Network.am ջան, միգուցե քեզ համար այնքան էլ նշանակություն չունի, բայց ինձ ու մյուս լրագրողների համար օրինակ վիրավորական է, երբ վերցնում են իմ շախատանքը, ու չեն էլ բարեհաճում խոստովանել, մի բան էլ վրադ մունաթ են գալիս ...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  9. #24
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային լրատվություն

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    համաձայն եմ հետդ, բայց էլի եմ ասում, կոնկրետ ռեգնումը շատ հաճախ ինֆորմացիան աղավաղված է տալիս, ասենք մարդը մի բան է ասել, նա մեկ այլ բան է գրում: մենք գալիս ենք կոնֆերանսից, հետո կարդում իրանց գրածները ու սկսում ենք կասկածել մենք նույն տեղու՞մ ենք եղել ու նույն մարդկա՞նց ենք լսել ... մի խոսքով, խոհուրդ չէի տա ...
    Իսկ դու ո՞րը «խորհուրդ կտայիր»: Չեմ պատրաստվում այն կարդալ, պարզապես կարծիքդ է հետաքրքիր, որովհետև դու այստեղ չնշեցիր քո նախընտրած կայքերը, և պնդումդ, որ քաջատեղյակ ես այս ասպարեզից, իրականացվում է միայն մնացած կայքերը նշավակելով:
    Ne inducas in tentationem...

  10. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. Ինտերնետային լրատվություն

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    համաձայն եմ հետդ, բայց էլի եմ ասում, կոնկրետ ռեգնումը շատ հաճախ ինֆորմացիան աղավաղված է տալիս, ասենք մարդը մի բան է ասել, նա մեկ այլ բան է գրում: մենք գալիս ենք կոնֆերանսից, հետո կարդում իրանց գրածները ու սկսում ենք կասկածել մենք նույն տեղու՞մ ենք եղել ու նույն մարդկա՞նց ենք լսել ... մի խոսքով, խոհուրդ չէի տա ...
    Ուրեմն այդ մարդկանց ասածն եք սխալ ընկալել ,
    իսկ եթե ավելի լուրջ, եթե իրանք գրում են նույն դահլիճում չլինելու տպավորություն ստեղծելով,
    ապա մնացած թերթերը գրում են ընդհարապես Համզաչիմանից լինելու տպավորություն թողնելով ...

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    Network.am ջան, միգուցե քեզ համար այնքան էլ նշանակություն չունի, բայց ինձ ու մյուս լրագրողների համար օրինակ վիրավորական է, երբ վերցնում են իմ շախատանքը, ու չեն էլ բարեհաճում խոստովանել, մի բան էլ վրադ մունաթ են գալիս ...
    Հետաքրքիր դիտարկում...
    Եթե իրենք գրում են իրենցը, ըստ քեզ աղավաղված ինֆորմացիա է,
    Եթե արտատպում են ձեզնից` ուրեմն ճիշտ ինֆորմացիա է, բայց ամոթ իրենց, որ չեն խոստովանում այդ ճիշտ ինֆորմացիայի աղբյուրի մասին


    Kiki ջան արտահայտեցի իմ սուբյեկտիվ կարծիքը, արդեն անիմաստ եմ համարում այս երկխոսության շարունակելը

  11. #26
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային լրատվություն

    դե կարդալ չկարդալը դու գիտես, բայց ասեմ ...

    հայկականներից www.newsarmenia.ru , www.azg.am , մեկ էլ զուտ նրա համար որ պետական է կարդում եմ www.armenpress.am , չնայած գրելաոճը բոլորովին չեմ հավանում ...
    շատ կայքեր եմ էլի կարդում,, բայց զուտ աշխատանքի պատճառով, պետք է իմանաս քո գործընկերները ինչ են գրում ... բայց դրանք խորհորդ չէի տա ...

    իսկ ռուսականներից շատ կան, ո՞ր մեկը ասեմ, որ մեկը թողնեմ ...
    www.rian.ru , www.ntv.ru , www.newsru.ru մեկ մեկ դեղին մամուլի ա նմանվում, բայց վատը չի ... լավերը որ հիշեմ էլի կավելացնեմ , հիմա մտքիցս թռան ...

    ես անգամ ադրբեջանական եմ կարդում , բայց դե բոլորը հո չեմ գրի ...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  12. #27
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային լրատվություն

    Network.am ջան , կպատասխանեմ, որ սխալ չհասկացվի իմ ասածը ...
    Մեջբերում Network.am-ի խոսքերից
    իսկ եթե ավելի լուրջ, եթե իրանք գրում են նույն դահլիճում չլինելու տպավորություն ստեղծելով,
    ապա մնացած թերթերը գրում են ընդհարապես Համզաչիմանից լինելու տպավորություն թողնելով ...
    ես թերթերի մասին չեմ խոսում, նորից եմ ասում, թերթերի աշխատանքը բոլորովին տարերվում է լրատվական գործակալությունների աշխատանքից , որոնք պարտավոր են օպերատիվ ու ամենակարևորը ճշգրիտ ու օբյեկտիվ ինֆորմացիա հասցնել մարդկանց ... իսկ թերթերը հիմնականում անալիտիկայով են զբաղված ու իրենց կարծիքն են հրամցնում բոլորին ... կոպիտ եմ ասում, բայց դե ...
    Մեջբերում Network.am-ի խոսքերից
    Հետաքրքիր դիտարկում...
    Եթե իրենք գրում են իրենցը, ըստ քեզ աղավաղված ինֆորմացիա է,
    Եթե արտատպում են ձեզնից` ուրեմն ճիշտ ինֆորմացիա է, բայց ամոթ իրենց, որ չեն խոստովանում այդ ճիշտ ինֆորմացիայի աղբյուրի մասին
    ես չասեցի, որ նրանց բոլոր գրվածները աղավաղված են, ես ասում եմ շատ հաճախ նրանք սխալ ճևով են մատուցում ինֆորմացիան ու հաճախ ել վերցնում են նյութերը ուրիշներից, ու հավատա, որ շարունակելու են այդպես, ես չեմ ասում մի կարդա, քո գործն է, եթե քեզ դուր է գալիս նրանց մատուցած ինֆորմացիան, ես իրավունք չունեմ քեզ բան ասելու, ես պարզապես իմ կարծիքն եմ գրել այսեղ, ու այն ինչ գիտեմ, ինչ տեսել եմ ... եթե չեմ սխալվում ես դրա իրավունքն ունեմ ... համենայն դեպս, կարծեմ արգելված չի նոր օրենսդրությամբ ...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  13. #28
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային լրատվություն

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    ես թերթերի մասին չեմ խոսում, նորից եմ ասում, թերթերի աշխատանքը բոլորովին տարերվում է լրատվական գործակալությունների աշխատանքից , որոնք պարտավոր են օպերատիվ ու ամենակարևորը ճշգրիտ ու օբյեկտիվ ինֆորմացիա հասցնել մարդկանց ... իսկ թերթերը հիմնականում անալիտիկայով են զբաղված ու իրենց կարծիքն են հրամցնում բոլորին ... կոպիտ եմ ասում, բայց դե ...
    Իսկ ո՞վ էր հակառակը պնդում: regnum.ru-ն ընտրում ենք հենց այն պատճառով, որ անալիտիկայով չի զբաղվում, և հետո, պետք չէ մոռանալ, որ ընթերցողի համար առաջնային նշանակություն ունի նրանց արագ և օպերատիվ գործելը: Իսկ այն, թե նրանք ինչպես են գտել այդ նյութերը, քանի րոպե են նստել, ումից ինչ են թխել, ում ինչպես են մունաթ եկել, դա ընթերցողը չի տեսնում, չի իմանում, և ճիշտն ասած, չի էլ հետաքրքրում շատերին:
    Այս հարցում միանգամայն համաձայն եմ Network.am-ի հետ:
    Մեջբերում Network.am-ի խոսքերից
    Հետաքրքիր դիտարկում...
    Եթե իրենք գրում են իրենցը, ըստ քեզ աղավաղված ինֆորմացիա է,
    Եթե արտատպում են ձեզնից` ուրեմն ճիշտ ինֆորմացիա է
    Ներիր, բայց տրամաբանություն չկար, այնպես որ համոզիչ չէր:
    Մեջբերում kiki-ի խոսքերից
    գիտե՞ս ինչու են առաջինը տալիս : ասեմ, գալիս են կոնֆերանսի, շատ անգամ 15 րոպե լսում, հետո գնում են արագ թարգմանում պարզապես պրեսս-ռելիզը, որը բաժանվում է լրագրողնորին
    Իսկ այ սա՝ օպերատիվ գործելը, ես ժուռնալիստի համար նույնիսկ դրական հատկանիշ եմ համարում: Այնպես որ հիմա նրանք ինձ ավելի են դուր գալիս:
    Վերջին խմբագրող՝ Riddle: 19.10.2006, 00:58:
    Ne inducas in tentationem...

  14. #29
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային լրատվություն

    պարզապես խոսք չունեմ ... փաստորեն քեզ համար ավելի կարևոր է օպերատիվությունը, քան ճշտությունն ու օբյեկտիվությու՞նը ... թող արագ լինի, ջհանդամ թե մի բանն էլ սխալ կլինի ... ասեմ, որ լավ լրագրողը այդ երեքն էլ պիտի ունենա ...
    դե էլի եմ ասում, ձեր գործն է, ինչպես Նեթվորկը ասեց, այլևս իմաստ չունի շարունակելը ...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  15. #30
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային լրատվություն

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    պարզապես խոսք չունեմ ... փաստորեն քեզ համար ավելի կարևոր է օպերատիվությունը, քան ճշտությունն ու օբյեկտիվությու՞նը ... թող արագ լինի, ջհանդամ թե մի բանն էլ սխալ կլինի ... ասեմ, որ լավ լրագրողը այդ երեքն էլ պիտի ունենա ...
    դե էլի եմ ասում, ձեր գործն է, ինչպես Նեթվորկը ասեց, այլևս իմաստ չունի շարունակելը ...
    Որքան էլ ուշադիր նայեցի, չգտա, որ գրել եմ, որ ինձ համար օբյեկտիվությունն ու ճշտությունը կարևոր չեն: Եթե օպերատիվ են գործում, չի նշանակում, որ բացառվում է օբյեկտիվությունը:
    Ne inducas in tentationem...

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինտերնետային խաբեություններ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 25
    Վերջինը: 29.05.2010, 19:35
  2. Ինտերնետային պատմություններ
    Հեղինակ՝ lili-4, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 12.01.2010, 09:49
  3. Erepublik.com - ինտերնետային խաղ
    Հեղինակ՝ Էմիլ, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 08.01.2009, 22:35
  4. Պաշտոնական լրատվություն (www.lraber.info)
    Հեղինակ՝ Sator, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 11.05.2008, 14:56
  5. Լրատվություն ու քարոզչություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.01.2008, 10:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •