Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
Պարտադիր նախապայման է տվյալ պահին պատասխանատվության ավարտը, ասենք եթե հաշվետվության վրա ես աշխատում, գործատուն կարող է պահանջել աշխատանքի ավարտ ու նոր արձակուրդ:
Ամեն դեպքում ճիշտ ես՝ գործում է փոխադարձ համաձայնության սկզբունքը:
Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
Երբեմն արձակուրդի տրամադրման գրաֆիկը նշվում է աշխատանքային պայմանագրում: Եթե չի նշվում, ուրեմն արվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Չկա նման բան, որ աշխատողը երբ ուզի, x օր առաջ զգուշացնելով, անվերապահորեն կարող է արձակուրդ վերցնել: Գործատուն, իր հերթին, իրավունք չունի այնքան մերժել, որ արդյունքում տարեկան հասանելիք 28 օրացուցային օրվա չափով արձակուրդը աշխատողին չտրամադրվի:

Դիմումը կարծեմ առնվազն երեք օր առաջ պիտի գրվի, չնայած իմ աշխատատեղերում միշտ դա մանրուք է եղել, պետք է եղել, հետին թվով եմ գրել դիմումը, կամ շատ եմ գրել, քիչ եմ օգտագործել, գործատուն ինձ "պարտք է մնացել" արձակուրդ, որը հետո եմ օգտագործել (կամ հակառակը, ես եմ պարտք մնացել, հաջորդ անգամ դիմում եմ գրել, բայց չեմ գնացել):
Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
Դա ձեռնարկության ներքին գործունեության կարգավորման խնդիրն է : Ես չեմ կարծում, ամեն դեպքում, չեմ հանդիպել նաեւ օրենքում, այդ կետը: Իմ կարծիքով իմաստ էլ չունի, դա ձեռնարկության ներքին կարգ ու կանոնի խնդիրն է, ոչ թե օրենքի: Հետագայում խնդիրներ չունենալու համար ուղղակի կարելի է կիրառել տվյալ ձեռնարկությունում գործող կարգը, ասենք գրել այսօր, որ վաղը գնում եմ արձակուրդի ու համաձայնության տակ ստորագրել: Փաստաթղթային հիմք ունենալու համար: Բայց դա օրենքի խնդիր չէ:
Ժող, ներքին պայմանավորվածություն, աշխատանքային պայմանագիր, հետադարձ թվով ձևակերպել, կեղծ բժշկի թուղթ տանել, չորով դնել, շեֆին համոզել Էդ սաղ գիտեմ: Բայց: Տրամաբանական ա, որ օրենքով կարգավորվի էդ հարցը, որ ոչ գործատուն աշխատողի իրավունքները բռնաբարի, օրիանակ, մարդը ուզում ա մռանը գնալ ծով, իրան ասում են չէ, դեկտեմբերին գնա: Ոչ էլ աշխատողը քաշի գործատուին՝ պրոյեկտի ամենաթեժ պահին ասի հոպ ես գնում եմ արձակուրդ: Հարցս դրան ա վերաբերում: