Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձը իրավունք ունի աշխատելու ՀՀ պետական հիմնարկություններում:
Իսկ ավելի կոնկրետ որ հիմնարկում?
Կառավարական-ում ոչ, ամեն աշխատանքի համար թվարկվում են պարտադիր հատկանիշներ, ՀՀ քաղաքացի լինել կամ չլինելը, , կրթությունը և այլն:
Ասենք աղբահանող ընկերությունն էլ կարող է պետական լինել,դպրոցն էլ է մարզպետարանն էլ է, նախարարությունն էլ է:, դատարանն էլ: Մի քիչ սուր ստացվեց համեմատությունը, բայց ցայտուն լինելու համար էր: Չափորոշիչները տարբեր են: Նայած որտեղ:
Վերջին խմբագրող՝ Elmo: 04.09.2009, 17:25:
Վերջին խմբագրող՝ Elmo: 04.09.2009, 17:26:
Վիվասելն կամ Օրանժը երբվանից են պետական հիմնարկություն? Իրանց մոտ համոզված եմ քաղաքացիությունը պարտադիր չի լինի, բայց ամեն դեպքում պետքա իրենցից ճշտել: Կախվածա իրանց ներքին կանոնակարգից:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Dragon (04.09.2009)
Ոչ ՀՀ քաղաքացի ընկեր ունենք, Օրանժում հարցազրույց անցավ ու ոչ մի խոսք ոչ քաղաքացիության մասին: Պարզապես Հայաստանում աշխատելու իրավունք է պետք ստանալ: Ավելի մանրամասն իրենցի կճշտեմ, կասեմ:
էսպես չի մնա
Cassiopeia (04.09.2009)
Cassiopeia (04.09.2009)
Այսօր աշխատանքի վայրում հայտնեցին, որ հաջորդ ամսվանից կենսաթոշակային ֆոնդի վճարը 3 տոկոսից դառնալու է 10 տոկոս: Չնայած դեռ նման փոփոխության մասին լուրը հաստատված չէ (ԱԺ կայքում դեռ նման փոփոխության մասին ինֆորմացիա չկա), բայց ինձ վստահեցրին, որ դա հավաստի տեղեկություն է:
Դե զզվեցրին էլի Մի երկու կոպեկ փող էինք ստանում, էդ էլ են ուզում գռփեն
Հ.Գ. Հուսով եմ, սա այնուամենայնիվ տեղի չի ունենա:
Վերջին խմբագրող՝ Լեո: 27.11.2009, 19:49:
Լեո ջան էդ կենսաթոշակային ֆոնդի վճարի մասին աշխատանքային օրենսգրքում չի որ պիտի փոփոխություններ լինի, հարկայինի մասովա: եթե օրենքը չլինի իրենք ավել չեն կարող պահել, իսկ եթե պահեցին ուրեմն օրենքը հաստատ կա:
Հ.Գ. Հուսով եմ, դա այնուամենայնիվ տեղի չի ունենա
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Այսօր մեր հաշվապահին հարցրեցի, ասաց, որ նման փոփոխություն իրոք լինելու է:
Ժող չգիտեմ սրա մասին են ձեզ ասել, թե չէ, բայց ................ իմացեք էլի
Այսօր Հայաստանում բազային կենսաթոշակը կազմում է 8 հազար դրամ` գումարած 450 դրամ ամեն աշխատանքային տարվա համար:Կենսաթոշակային նոր համակարգը նախատեսում է, որ 2011 թ. հունվարի 1-ից մինչև 40 տարեկան ցանկացած քաղաքացի ինքը պետք է կուտակի իր ապագա թոշակը` ամեն ամիս վճարելով աշխատավարձի 5 տոկոսը, որի վրա պետությունն իր հերթին պարտավորվում է ավելացնել փոխանցված գումարին հավասար գումար:
Այսինքն` հետագայում թոշակը կձևավորվի ոչ թե ըստ աշխատանքային ստաժի, ինչպես գործող համակարգով, այլ` աշխատավարձի չափի. որքան բարձր կլինի աշխատավարձը, այնքան բարձր կլինի նաև թոշակը:
Այդ բարեփոխումները արվում են իբր թե աշխատողների օգտին, որ հետո թոշակ շատ ստանան
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Անցնում ենք Եվրոպական արժեքներին ի՞նչ եք բողոքում:
Իրականում սա շատ շուտվանից էր նախապատրաստվում, հլը ճգնաժամի մասին խոսք էլ չկար այդ ժամանակ:
Գլխավոր իմաստը սրա այն է, որ ըստ հիմիկվա (սովետական) համակարգի բոլորը ստանում են գրեթե հավասար թոշակ պետությունից: Կապ չունի հավաքարար ես աշխատել թե շատ բարձր աշխատավարձով ինչ որ մի բան: Բնական ա որ եթե բարձր աշխատավարձ ես ստացել ապա շատ ավելի շատ ես կենսաթոշակային ֆոնդ/հարկ մուծել պետությանը, այդ դեպքում ինչու պիտի ստանաս շատ անգամ ավելի քիչ թոշակ: Նենց որ շատ մի մտածեք էտ փողը հետագայում հետ կստանաք:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ