Դիմակի դիպվածը
----------------------------------------
Բարև ձեզ, հերթական դիմակը ես եմ: Մի մարդ, ով չի սիրում ընկնել դատարկաբանությունների գիրկը, անում է տեղին դիտողություններ, ամեն ինչ ասում է մարդու դեմքին, այլ ոչ թե խոսում հետևից: Ընկերներ շատ չունեմ, որովհետև ընկեր հասկացությունն ինձ համար թանկ բան է, և ամեն մարդ չէ, որ կարող է զբաղեցնել այդ դերն իմ կյանքում: Ճիշտ է, ունեմ ընկերներ, բայց ոչ այնքան, ինչքան ուրիշները:
Ուշադրություն. ես ունիվերսալ դիմակ եմ
Այսինքն՝ ձեր տված հարցերին պատասխանելու եմ՝ այսքան ժամանակ դիմակ հագած մասնակիցների պատասխանելաոճը խառնելով իրար: Այսինքն՝ հավանականությունը շատ քիչ է, որ մինչև 20–րդ էջ ինձ կբացահայտեք:
Ասեմ, որ պատասխաններս միանգամայն ճիշտ են լինելու, սակայն ոճերն իրար խառնված: Բարի ժամանց:
Կարգախոսս է. եթե ձեռքումդ դանակ կա, մի՛ վարանիր, հարձակվի՛ր ու խփի՛ր։
Հ.Գ. Կորցրել եմ դրամապանակս, որի մեջ կար մեկ հատ 5000 և երկու հատ 10000 դրամանոց: Գտնողին խոստանում եմ դրամական պարգև:
-----------------------------------------
Բացահայտեք Դիմակին![]()
Էջանիշներ