Որտեղի՞ց կարելի է քաշել CS 5
Որտեղի՞ց կարելի է քաշել CS 5
Ժող, եթե ինձ պետք ա ֆոտոշոփով նկար սարքեմ, որը հետո տպելու եմ Ա4 ֆորմատի թղթի վրա, նոր էջը սարքելուց երկարությունն ու լայնությունը ի՞նչ չափսերի դնեմ, որ լավ դուրս գա:
The cake is a lie.
A4-ը 21x29.7 սմ ա, այսինքն` էդ հարաբերությունը պիտի պահես: Իսկ լուծող ուժը կախված ա տպող սարքի լուծող ուժից: Եթե գիտես, թե տպող սարքը ինչ DPI-ով ա տպում, ֆոտոշոփում կարող ես նկարի չափսը ոչ թե պիքսելներով, այլ սմ-ներով դնես ու տակն էլ դնես լուծող ուժը (resolution)` DPI-ով (pixel/inch):
Freeman (29.04.2012)
Մեկ էլ պիտի հաշվի առնես margin-ները` տպիչի տեխնիկական լուսանցքներին համապատասխան: Ճիշտա, A4-ը 210x297mm է, սակայն ոչ բոլոր տպիչներն են, որ ունակ են տպելու ամբողջ թղթի վրա: Սովորաբար տեխնիկական լուսանցքներով են տպում: Մասնավորապես թուղթը քաշելու կողմից սովորաբար 6.3մմ չտպվող գոտի է:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ռամշ ջան, տնային կատերգորիայի տենց տպիչներ գիտես? Ես ինչքան հիշում եմ մեկ հատուկ նշանակության մեկ էլ ֆոտոտպիչներն են տենց տպում: Բայց վերջիններիս պարագայում էլ` միշտ տեխնիկական լուսանցք կա: Միայն թանկարժեք մասնագիտացված տպիչներն են, որ զուրկ են դրանից:
Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, ապա կխդրեմ գոնե մոդել նշես, եթե հիշում ես` մեզ էլ է նման տպիչ պետք:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Varzor (03.05.2012)
Varzor (03.05.2012)
Rammstein (03.05.2012)
Ժող, եթե նկարն արդեն կպցրած ա շերտին, իրա չափսերը ո՞նց կարամ փոխեմ:
Նկատի ունեմ, երբ նոր եմ նկար գցում, չափսերը փոխել լինում ա, բայց կպցնելուց ու ուրիշ նկարի հետ գործ անելուց հետո, սրա մենակ տեղն ա լինում փոխել:
The cake is a lie.
Freeman (05.05.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ