Ողջույն: Դատելով Ձեր հաղորդագրության գրանցման ամսաթվից ու շտապողականությունից` իմ (կամ մեր) խորհուրդը երևի ժամկետանց կլինի, համենայն դեպս,ենթակա կլինի հետագայում կիրառման....
Բավականին բարդ գործ եք ձեռնարկել, գրեթե ոսկերչական` հայացքի կամ աչքերի ուղղության փոխելը: Դրա համար առնավազն պետք է.
1. Տվյալ պատկերը հնարավորինս մեծ լինի չափսերով
2. Եթե ոչ գերազանց, գոնե լավ որակի
Աշխատանքի ընթացքում պիտի օգտագործենք "Elliptical Marquee Tool", "Polygonal Lasso Tool",, կամ վերջինիս փոխարեն` "Pen Tool": Ցանկալի է, որ պատկերի վրա մշակվող յուրաքանչյուր առանձին մաս ունենա իր շերտը (Layer) - անուղղելի վրիպումներից խուսափելու համար: Նկատի առնենք կարևոր մի գործոն` օգտագործվող գործիքների pixsel-ը հավասարեցրեք զրոյի` անմաքուր կամ շեղ էֆեկտից խուսափելու համար:
Ըդգծեք աչքերը մեկ առ մեկ Pen Tool-ի, կամ Lasso Tool-ի օգնությամբ, չմոռանալով առանձին շերտի ստեղծման մասին (Ստեղնաշարին` Ctrl+J)` /դիցուք շերտ1-2/, հիմա շրջագծեք "բիբերը" նույնպես յուաքանչյուրը առանձին /շերտ3-4/, դրանք տեղադրելով վեր նախնական շերտից , ի դեպ` F7 ստեղնը միանգամից բացում/փակում է առկա շերտերի ցանկը կամ շարքը: Կտրեք, տեղափոխեք, ֆիքսեք "բիբերը", հետո մշակեք շերտեր 1-2-ը, տեղափոխման հետքերը ծածկելու համար, "Eraser Tool"-ի /շատ փոքր չափսի/ օգնությամբ զգուշորեն հեռացրեք ավելորդ մասերը, ("բիբերի" հետ ոչ մի էքսպերեմենտ չենք չենք անում, օրիգինալը անձեռնմխելի է), "Blur Tool"-ի միջոցով "մարում" ենք ցայտուն ընդգծված մասերը.... ըստ անհրաժեշտության կարելի է թույլ ստվերագծել որոշ մասեր` ուռուցիկություն տալու համար, կամ ընդհակառակը` լուսավորել /համապատասխանաբար`Burn Tool և Dodge Tool/:
Սա ուղղակի տեսական մասն էր, կարելի է ասել նման Action-ններին` պատրաստի նյութերով աշխատելու համար, իսկ իդեալական արդյունքի հասնելու համար Ձեզ /և մեզ բոլորիս/ ուղղակի պետք է նկարչի դիտողունակություն ու ուշադրություն:
Բարին ընդ Ձեզ....
Էջանիշներ