Թեմայի գրառումները կարդացի, դե ոչ բոլորը իհարկե, համենայնդեպս ցինիկություն ու հիստերիայի նշուլներ չպարունակողներն ու այն մարդկանց գրառումներն եմ կարդացել, ովքեր լուրջ կարծիք են արտահայտում:Ինչևէ անցնեմ թեմային…
Հասկացել եմ հետևյալը, որ եթե 12 տարի հետո կիբորգներով լցնեն քաղաքը ու ցուցարարներին սպանեն կտրտեն ու շան կեր սարքեն, այն ժամանկ էլ գրառումներ անողներ կլինեն նման թեմայի շուրջ.
«««Դե էն ժամանակ էլ «սուրբ» չէին, բայց դե գոնե սպանվածներին տալիս էին, որ տանեն թաղեն, իսկ հիմա շան կեր ե՞ն սարքում:»»»իրոք լացս գալիս է, նման բաներ կարդալուց հետո, 96-ին մարդ չի սպանվել, որտև առաջնորդը գաղափարներով էր տանում իր համախոհներին ոչ թե լոզունգներով և նրանց պահանջը եղել է, ոչ թե Լևոն հեռացիր Վազգեն նախագահ լոզունգները,այլ ուղղակի վերահաշվարկ, քվեատուփերի բացում և վեևջ:
Մի խոսքով, ողբվալի է:
Հավատացած եմ, որ այսպես մտածելով և ոչ ճիշտ համեմատականներ անցկացնելով ոնչի չենք հասնելու:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Էջանիշներ