User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Դե ժա վու Déjà-vu

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #6
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դե ժա վու Déjà-vu

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հիմա ամենահետաքրքրականը - այս հոդվածի ԱՄՍԱԹԻՎԸ
    Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.

    Կարծում եմ հիշողության կորստով տառապողներ Հայաստանում շատ չեն առավելագույնը 300 հազար մարդ, որոնցից շատերի համար շատ շահավետ է հիշողության կորուստը, այդ իսկ պատճառով է, որ այն կորցրել են...

    Հիշաչարությունն էլ է հիշղություն ու դրա վատ տեսակը, բայց չգիտես ինչու դա գիտակցելով, միևնույնն է շատ մեծ կարեկցանք ձերբակալվածների ու հալածվողների ԱՆՁԵՐԻ նկատմամբ չեմ զգում, զուտ միայն տհաճ զգացողություն ունեմ, որ ինչ որ մի թաղային ինքնասիրահարված տխմար մեկ ուրիշ թաղային տխմարիկի հետ, թաղի վրա ազդեցություն ունենալու հարց են լուծում......
    այս հոդված այսօրվա "Հայոց Աշխարհ"-ից է, սկզբում երբ կարդացի ինձ թվաց որ սա մերօրյա Հայաստանն է, ու միանգամից մտածեցի որ "Հայոց աշխարհ"-ի խմբագրությունում տեսիլքներ են տեսել ու բարոյականության դարձ ունեցել, հետո տեսա ամսաթիվը ու Washington Post-ը, քանի որ չկա հոդվածագրի անունը բնականաբար մտածեցի որ այս հոդվածը եղել է այդ օրվա խմբագրականը, սկսեցի փնտրտուքը Washington Post-ի արխիվներում այն բնագրով կարդալու համար, ապարդյուն, խմբագրականը լրիվ ուրիշ թեմայով էր, հիմա պիտի խնդրեմ եթե ինչ որ մեկը կարող է գոնե տալ հոդվածագրի անունը, կամ լինքը այս հոդվածը կարդալու բնագրով շատ գոհ կլինեմ, քանի որ 1 ժամյա փնտրտուքս Washington Post -ի արխիվներում նման հոդված չհայտնաբերվեց, ինչեվե ԵԹԵ նույնիսկ կա այսպիսի հոդված ու դիցուք եթե այս ամենը ճիշտ է, ապա հարգելիներ 1996թթ կատարվածը ինչ որ կերպ արդարացնում է այսօրվա բռնապետությունը, մանավանդ այն դեպքում երբ ՌՔ այդ օրերին իր անվերապահ աջակցությունն է հայտնել օրվա իշխանություններին, իսկ ՍՍ-ն եղել է անվտանգության նախարար, ու գործուն մասնակից այդ ցույցերը ցրելու հարցում, ու մի ՄԵԾ ու ԷԱԿԱՆ տարբերություն, 1996թ-ին ՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԻ ՍՊԱՆՎԵԼ չնայած այն ժամանակ գրոհվել է ՀՀ ԱԺ շենքը, 2008-ին սպանվել են 7 անմեղ մարդիկ, 1 ոստիկան, այն դեպքում երբ գրոհվել է ԵՐԵՎԱՆ-ՍԻԹԻՆ ու ՔԵՆԴԻՆ, անհամեմատելի են մանավանդ եթե հաշվի առնենք որ 2008-ին ապանվածները ու ցուցարարները ոչ մի կապ չունեին թալանի հետ, ինչեվե դիցուք 1996-ին եղել են անարդարություններ, դա ինչ որ ձեվով արդարացնում է այսօրվանը՞, անցյալում տեղի ունեցած սրիկայությունները ՈՉ մի ձեվով չեն արդարացնում այսօրվանը մանավանդ որ այսօրվա սրիկայության հեղինակները մասնակցել են նաեվ անցյալի սրիկայություններին "գործիվ ու բանիվ", ուրեմն ինչ՞՞՞՞՞ սովորական քաղաքացին ՊԵՏՔ է, ՊԱՐՏԱՎՈՐ է լռել այսօրվա անարդարությունները տեսնելով քանի որ 12 տարի առաջ էլ է նման բան տեղի ունեցել, որ տրամաբանությամբ որ օրենքով, ինչի համար են այս 12ամյա անհայտ ծագմամբ հոդվածները, ԼՏՊ-ն սուրբ չէ ու չի էլ եղել, բայց այսօր միգուցե նա քավել է իր մեղքերը միայն նրանով որ մահացու թմբիրի մեջ գտնվող, միշտ ազատատենչ հայ ժողովրդին արթնացրել է այդ թմբիրից, հույս ու հավատ ներշնչել որ քաղաքացին է իր երկրի տերը, որ սա ՄԵՐ հայրենիքը լինելուց բացի նաեվ ՄԵՐ երկիրն է, որ այս Հայասատանը ՍՍ« ՌՔ« ԴԳ» ԼՖ« ՆՌ-երի անձնական օգտագործման բանջարանոցը չէ, սա մերն է ու մենք պիտի պայքարենք հանուն մեր երկրում ազատ ապրելու, առանց վախի ապրելու կենսական իրավունքի համար, ու նաեվ այն մարդկանց ու նրանց զավակների համար, որոնք այսօր մեղադրում են մեզ զուտ նրա համար որ չենք ուզում մեր երկրում կուշտ ստրուկներ դառնալ, տեղին է հիշել Վոլտերի խոսքերը ասված 200 տարի առաջ, "ես ձեր կարծիքի հետ համամիտ չեմ, բայց պատրաստ եմ կյանքս տալու որպիսի դուք ունենաք այդ կարծիքը արտահայտելու իրավունք"

    ազատության ու հայրենիքի համար պայքարողներին ՉԻ կարելի կարեկցել, դրանում ես քո հետ համաձայն եմ, նրանց կամ զորակցում ես կամ չես զորակցում, իսկ թաղային հեղինակությունների պահով կարող ես ինձ լուսավորել ասելով թե որ թաղի հեղինակություններ են ասենք Ժ. Սեֆիլյանը, Ա.Արզումանյանը, Մատենադարանի փոխտնօրեն Ա. Բանուչյանը, Օհան Դուրյանը, Ե. Մանարյանը, Ա. Ադամյանը, Սուրեն Սուրենյանցը, իսկ Հ. Հակոբյանը ում էր ուզում փոխարինել, ինքն իրեն երեվի՞,
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 01.04.2008, 21:49:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •