User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Դե ժա վու Déjà-vu

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Դե ժա վու Déjà-vu

    Նոր ավարտված նախագահական ընտրություններում իշխանության թկնածուն լուսաբանվել է Հանրային հեռուստատեսությամբ 1050 րոպե, այնինչ նրա հիմնական հակառակորդը ընդհամենը 65 րոպե:

    Ըստ միջազգային դիտորդների, քվեարկությունն ինքնին նշանավորվեց «օրենքի կոպիտ ու լուրջ խախտումներով»: Դիտորդների նախնական զեկույցում նշված է, որ այդ խախտումները բավարար չեն ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար, սակայն այժմ, իշխանության թեկնածուն պնդում է ձայների 52 տոկոսով իր տարած հաղթանակի մասին (նրան անհրաժեշտ էր ստանալ ձայների 50 տոկոսը երկրորդ փուլից խուսափելու համար), նրա հաղթանակի լեգիտիմ լինելը լուրջ կասկածի տակ է:

    Ընդդիմադիրների ցույցերը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում մեծ էին եւ հիմնականում խաղաղ, սակայն բախում տեղի ունեցավ մի դեպքից հետո, երբ ընտրական հանձնաժողովը մերժեց վերահաշվարկ կատարել: Այժմ գործող նախագահը հրամայել է զորքեր ու տանկեր տեղակայել մայրաքաղաքում` այդպիսով պարտադրելով փաստացի արտակարգ իրավիճակ:

    Ընդդիմադիր պատգամավորները ենթարկվել են ծեծի եւ դուրս հանվել Ազգային ժողովից:

    Զորքերը ներխուժել են ընդդիմադիր կուսակցության շտաբներ եւ փակել դրանք:

    Այս ամենի դիմաց Պետդեպարտամենտը նշեց միայն այն, որ հետեւում է իրադարձություններին «մեծ հետաքրքրությամբ», եւ «վշտացուցիչ ու ցավալի» է գտնում ընդդիմության կողմից դրսեւորած բռնությունը: Այն, ինչն իրապես ցավալի է, ո՛չ միայն այս կեղծավոր ամերիկյան արձագանքն է, այլեւ այն երեւույթը, թե ինչպես տխուր, բայց խիզախ պատմություն ունեցող այս փոքրիկ ազգը դիտում է, թե ինչպես է կողոպտվում նրա ինքնավարության հնարավորությունը:
    Իսկ հիմա ամենահետաքրքրականը - այս հոդվածի ԱՄՍԱԹԻՎԸ
    Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.

    Կարծում եմ հիշողության կորստով տառապողներ Հայաստանում շատ չեն առավելագույնը 300 հազար մարդ, որոնցից շատերի համար շատ շահավետ է հիշողության կորուստը, այդ իսկ պատճառով է, որ այն կորցրել են...

    Հիշաչարությունն էլ է հիշղություն ու դրա վատ տեսակը, բայց չգիտես ինչու դա գիտակցելով, միևնույնն է շատ մեծ կարեկցանք ձերբակալվածների ու հալածվողների ԱՆՁԵՐԻ նկատմամբ չեմ զգում, զուտ միայն տհաճ զգացողություն ունեմ, որ ինչ որ մի թաղային ինքնասիրահարված տխմար մեկ ուրիշ թաղային տխմարիկի հետ, թաղի վրա ազդեցություն ունենալու հարց են լուծում......

  2. #2
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դե ժա վու Déjà-vu

    նաղ քեզ ասեմ ս իշխանություններից ուզւմ ա ազատվիհայատանցիների ճնշող մեծամասնությունը,և ոչ 300հազ,որոնք հիշողության կորստով չեն տառապու, լավ կլներ հարգալից խոսաիր նրանց նկատմամբ,ուղղակի Լևոնը այն միջոցներ որով ժողովուրդը տենում էր սրանցից ազատվելու բանալին ու Լևոնի հանրահավաքներին շատ էին նրան չընդունողները,ուղղակի մարդիկ գիտակցում էին Հայաստանը ինչ ուղղով է գնում և պայքարու իրենց երկրու ԱԶԱՏ ապրելու համար,ու նրանք հազար անգամ գիտակից են զոմբիացած սեռժանտիկների ու հիմա նույնիսկ եթե լևենը չդառնա ՀՀ նախագահ,նա կատարեց իր առաքելությունը,մարդկանց արթնացրեց քնից ու ցույց տվեց երկրի իրական տեր ով ա…

  3. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2008
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Դե ժա վու Déjà-vu

    Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
    նաղ քեզ ասեմ ս իշխանություններից ուզւմ ա ազատվիհայատանցիների ճնշող մեծամասնությունը,և ոչ 300հազ,որոնք հիշողության կորստով չեն տառապու, լավ կլներ հարգալից խոսաիր նրանց նկատմամբ,ուղղակի Լևոնը այն միջոցներ որով ժողովուրդը տենում էր սրանցից ազատվելու բանալին ու Լևոնի հանրահավաքներին շատ էին նրան չընդունողները,ուղղակի մարդիկ գիտակցում էին Հայաստանը ինչ ուղղով է գնում և պայքարու իրենց երկրու ԱԶԱՏ ապրելու համար,ու նրանք հազար անգամ գիտակից են զոմբիացած սեռժանտիկների ու հիմա նույնիսկ եթե լևենը չդառնա ՀՀ նախագահ,նա կատարեց իր առաքելությունը,մարդկանց արթնացրեց քնից ու ցույց տվեց երկրի իրական տեր ով ա…
    Ազատը ովա, էդ որ սաղ իրա կողմն են՞

  4. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Դե ժա վու Déjà-vu

    Աղբյո՞ւրը

  5. #5
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2008
    Գրառումներ
    225
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Դե ժա վու Déjà-vu

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյո՞ւրը
    չհասկացա, ինչ աղբի բյուր՞

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Դե ժա վու Déjà-vu

    Մեջբերում firewall-ի խոսքերից Նայել գրառումը
    չհասկացա, ինչ աղբի բյուր՞
    Հոդվածի։ Չնայած վերևում արդեն գրեցին, որ Հայլուրի հայերեն տպագիր տարբերակից էր։ Ուրեմն բացատրեմ կա
    Հայլուր
    Հայլուրի հայերեն տպագիր տարբերակ - Հայոց Աշխարհ
    Հայլուրի ռուսերեն տպագիր տարբերակ - Գոլոս Արմենիի և Ռեսպուբլիկա Առմենիա
    Հայլուրի ինտերնետային տարբերակ - Պանորամա.ամ
    Այս երեքը նույն ոճի ԶԼՄ-ներ են։
    Տվյալ պահին պահանջում եմ Վաշինգտոն Պոստի այդ հեդվածի հղումը։

  7. #7
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դե ժա վու Déjà-vu

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հիմա ամենահետաքրքրականը - այս հոդվածի ԱՄՍԱԹԻՎԸ
    Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.

    Կարծում եմ հիշողության կորստով տառապողներ Հայաստանում շատ չեն առավելագույնը 300 հազար մարդ, որոնցից շատերի համար շատ շահավետ է հիշողության կորուստը, այդ իսկ պատճառով է, որ այն կորցրել են...

    Հիշաչարությունն էլ է հիշղություն ու դրա վատ տեսակը, բայց չգիտես ինչու դա գիտակցելով, միևնույնն է շատ մեծ կարեկցանք ձերբակալվածների ու հալածվողների ԱՆՁԵՐԻ նկատմամբ չեմ զգում, զուտ միայն տհաճ զգացողություն ունեմ, որ ինչ որ մի թաղային ինքնասիրահարված տխմար մեկ ուրիշ թաղային տխմարիկի հետ, թաղի վրա ազդեցություն ունենալու հարց են լուծում......
    այս հոդված այսօրվա "Հայոց Աշխարհ"-ից է, սկզբում երբ կարդացի ինձ թվաց որ սա մերօրյա Հայաստանն է, ու միանգամից մտածեցի որ "Հայոց աշխարհ"-ի խմբագրությունում տեսիլքներ են տեսել ու բարոյականության դարձ ունեցել, հետո տեսա ամսաթիվը ու Washington Post-ը, քանի որ չկա հոդվածագրի անունը բնականաբար մտածեցի որ այս հոդվածը եղել է այդ օրվա խմբագրականը, սկսեցի փնտրտուքը Washington Post-ի արխիվներում այն բնագրով կարդալու համար, ապարդյուն, խմբագրականը լրիվ ուրիշ թեմայով էր, հիմա պիտի խնդրեմ եթե ինչ որ մեկը կարող է գոնե տալ հոդվածագրի անունը, կամ լինքը այս հոդվածը կարդալու բնագրով շատ գոհ կլինեմ, քանի որ 1 ժամյա փնտրտուքս Washington Post -ի արխիվներում նման հոդված չհայտնաբերվեց, ինչեվե ԵԹԵ նույնիսկ կա այսպիսի հոդված ու դիցուք եթե այս ամենը ճիշտ է, ապա հարգելիներ 1996թթ կատարվածը ինչ որ կերպ արդարացնում է այսօրվա բռնապետությունը, մանավանդ այն դեպքում երբ ՌՔ այդ օրերին իր անվերապահ աջակցությունն է հայտնել օրվա իշխանություններին, իսկ ՍՍ-ն եղել է անվտանգության նախարար, ու գործուն մասնակից այդ ցույցերը ցրելու հարցում, ու մի ՄԵԾ ու ԷԱԿԱՆ տարբերություն, 1996թ-ին ՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԻ ՍՊԱՆՎԵԼ չնայած այն ժամանակ գրոհվել է ՀՀ ԱԺ շենքը, 2008-ին սպանվել են 7 անմեղ մարդիկ, 1 ոստիկան, այն դեպքում երբ գրոհվել է ԵՐԵՎԱՆ-ՍԻԹԻՆ ու ՔԵՆԴԻՆ, անհամեմատելի են մանավանդ եթե հաշվի առնենք որ 2008-ին ապանվածները ու ցուցարարները ոչ մի կապ չունեին թալանի հետ, ինչեվե դիցուք 1996-ին եղել են անարդարություններ, դա ինչ որ ձեվով արդարացնում է այսօրվանը՞, անցյալում տեղի ունեցած սրիկայությունները ՈՉ մի ձեվով չեն արդարացնում այսօրվանը մանավանդ որ այսօրվա սրիկայության հեղինակները մասնակցել են նաեվ անցյալի սրիկայություններին "գործիվ ու բանիվ", ուրեմն ինչ՞՞՞՞՞ սովորական քաղաքացին ՊԵՏՔ է, ՊԱՐՏԱՎՈՐ է լռել այսօրվա անարդարությունները տեսնելով քանի որ 12 տարի առաջ էլ է նման բան տեղի ունեցել, որ տրամաբանությամբ որ օրենքով, ինչի համար են այս 12ամյա անհայտ ծագմամբ հոդվածները, ԼՏՊ-ն սուրբ չէ ու չի էլ եղել, բայց այսօր միգուցե նա քավել է իր մեղքերը միայն նրանով որ մահացու թմբիրի մեջ գտնվող, միշտ ազատատենչ հայ ժողովրդին արթնացրել է այդ թմբիրից, հույս ու հավատ ներշնչել որ քաղաքացին է իր երկրի տերը, որ սա ՄԵՐ հայրենիքը լինելուց բացի նաեվ ՄԵՐ երկիրն է, որ այս Հայասատանը ՍՍ« ՌՔ« ԴԳ» ԼՖ« ՆՌ-երի անձնական օգտագործման բանջարանոցը չէ, սա մերն է ու մենք պիտի պայքարենք հանուն մեր երկրում ազատ ապրելու, առանց վախի ապրելու կենսական իրավունքի համար, ու նաեվ այն մարդկանց ու նրանց զավակների համար, որոնք այսօր մեղադրում են մեզ զուտ նրա համար որ չենք ուզում մեր երկրում կուշտ ստրուկներ դառնալ, տեղին է հիշել Վոլտերի խոսքերը ասված 200 տարի առաջ, "ես ձեր կարծիքի հետ համամիտ չեմ, բայց պատրաստ եմ կյանքս տալու որպիսի դուք ունենաք այդ կարծիքը արտահայտելու իրավունք"

    ազատության ու հայրենիքի համար պայքարողներին ՉԻ կարելի կարեկցել, դրանում ես քո հետ համաձայն եմ, նրանց կամ զորակցում ես կամ չես զորակցում, իսկ թաղային հեղինակությունների պահով կարող ես ինձ լուսավորել ասելով թե որ թաղի հեղինակություններ են ասենք Ժ. Սեֆիլյանը, Ա.Արզումանյանը, Մատենադարանի փոխտնօրեն Ա. Բանուչյանը, Օհան Դուրյանը, Ե. Մանարյանը, Ա. Ադամյանը, Սուրեն Սուրենյանցը, իսկ Հ. Հակոբյանը ում էր ուզում փոխարինել, ինքն իրեն երեվի՞,
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 01.04.2008, 21:49:

  8. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դե ժա վու Déjà-vu

    Ուֆ, էս վազգենականներն էլ...եթե մի նախադասության մեջ նվազագույնը 4 անգամ "1996 թիվ" արտահայտությունը չգործածեն` ձեռքները չի գնա վերջակետ դնեն

  9. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դե ժա վու Déjà-vu

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ հիմա ամենահետաքրքրականը - այս հոդվածի ԱՄՍԱԹԻՎԸ
    Washington Post 1 հոկտեմբերի 1996թ.

    Կարծում եմ հիշողության կորստով տառապողներ Հայաստանում շատ չեն առավելագույնը 300 հազար մարդ, որոնցից շատերի համար շատ շահավետ է հիշողության կորուստը, այդ իսկ պատճառով է, որ այն կորցրել են...

    Հիշաչարությունն էլ է հիշղություն ու դրա վատ տեսակը, բայց չգիտես ինչու դա գիտակցելով, միևնույնն է շատ մեծ կարեկցանք ձերբակալվածների ու հալածվողների ԱՆՁԵՐԻ նկատմամբ չեմ զգում, զուտ միայն տհաճ զգացողություն ունեմ, որ ինչ որ մի թաղային ինքնասիրահարված տխմար մեկ ուրիշ թաղային տխմարիկի հետ, թաղի վրա ազդեցություն ունենալու հարց են լուծում......
    Կարծում եմ նրանք՝ ովքեր 96–ին չափահաս են եղել, բոլորն էլ հիշում են 96–ը, ու չափազանցություն է այսպես խոսել հիշողության կորստի մասին։ Մասնավորապես ես 96–ին ընտրել եմ որպես բանակում ծառայող, ու ընտրել եմ ստիպողաբար, մատով ցույց են տվել «պտիչկա» դնելու տեղը և ստորագրելունն էլ հետը (չնայած Մանուկյանին մեկ է չէի ընտրելու, սակայն դա չի էականը)։ Որոշ առումով գուցե «դեժա վյու» ախտանիշերի հետքեր էլ կան։ Ու հիմա դիցուք ժողովուրդը չէր գնացել Տեր–Պետրոսյանի հետևից ու գնացել էր… ու՞մ հետևից, Վազգեն Մանուկյանի՞, այդ ինչպե՞ս, զոռով նրան ստիպեին, որ դուրս գա ու միտինգներ ու քաղաքացիական շարժումներ արթնացնի բարձրագոչ ելույթներով մերկացնելով իշխանությունների սխալներն ու ցույց տա իրական ճանապարհը, կամ էլ հեռուստատեսության եթերը թույնի ու թարախի մասին թույնոտ ու թարախոտ դեմքով օգտագործելու փոխարեն իրական բաներից խոսի՞, որևէ մեկը կա, որ համոզված է, թե Մանուկյանի հետևից որ գնար, ապա ավելի լավ կլիներ ու Մանուկյանը հիմա այս իշխանությունների վերջը տվել էր։ Թե՞ ուրիշ այլ մեկը կար, որի մասին չգիտեինք։ Այ հիմա իսկական անիմաստ հայլուրահայոցաշխարհագեղամյանամանուկյանակարապետիչախառը դեժա վյուն սկսվեց։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •