ափսոս...ինձ Պասկալով ա պետք...
Ուղղակի ինձ մեթոդն ա պետք գտնել:
Դե ես էլ Պասկալ չգիտեմ: Բայց կիսման մեթոդը հետևյալն ա:
Նախ, վերցնում ենք ինչ-որ միջակայք, որը, հաստատ գիտենք, պարունակում ա պատասխանը, ասենք մեր դեպքում կարելի ա [0, 40] միջակայքը: Հետո ամեն քայլին վերցնում ենք միջակայքի միջնակետը (օր. առաջին քայլին 20-ը) ու հաշվում ենք դրա քառակուսին: Եթե էդ քառակուսին մեծ ա մեր N թվից, նշանակում ա պատասխանը գտնվում ա միջակայքի առաջին կեսում (0...20), հակառակ դեպքում` երկրորդ կեսում (20...40): Փաստորեն, ամեն քայլին կիսում ենք միջակայքը` ստանալով պատասխանի ավելի ու ավելի ճշգրիտ (նեղ) սահմաններ: Այդպես այնքան քայլ ենք անում, ինչքան որ պետք ա պատասխանը անհրաժեշտ ճշտությամբ ստանալու համար:
Ծրագրավորման լեզվի ամենակարևոր մասը նրա անունն է: Լեզուն հաջողություն չի ունենա առանց լավ անվանման: Ես վերջերս մի շատ լավ անուն եմ հորինել և հիմա փնտրում եմ հարմար լեզու:
Դոնալդ Է. Կնուտ
Շատ լավ կլինի ծրագիրը)
yuri1995 (02.04.2011)
Ինձ պետք ա, որ հաշվարկները կատարի ստորակետից հետո K (3<=K<=6) թվի ճշտությամբ
Բայց հետաքրքիր ա ինչի չի հասնում 7-ին
Ես ճշտեցի, իրականում հենց էդ ձև էլ պետք ա լինի, մաթեմատիկորեն էլ որ նայենք, ինքը անընդհատ մոտիկանում ա մեր թվին, բայց չի հասնում, անվերջ ձգտում ա էդ թվին: Մեր պատասխանը պետք ա լինի ինչ որ էփսիլիոն մոտավոր ճշտությամբ: Եթե խնդիրը պետք է լուծել առանց sqrt ֆունկցիայի, ապա պետք է նայել, թե մաթեմատիկորեն ոնց է հաշվվում արմատը: Որ ճիշտը ասեմ, ես մի 3 անգամ նայեցի, բայց ըտենց ել չհասկացա (դե հիմա էտ ձև էլ ա լինու, тормузаԵթե նորմալ ասեք, թե ոնց ա ինքը աշխատում, ես կգրեմ ծրագիրը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ