Շատ ողջունելի թեմա է:
Apsara-ն ինչպես միշտ կարևորագույն խնդիրնեից մեկին է դիպել;

Ասելիքս միայն ժարգոնին չի վերաբերում, բայց ուղղակի կապ ունի լեզվական տհաճ, ականջ ծակող բառերի հետ, այնպես որ խնդրում եմ թեմայից շեղում չհամարել:


Լեօ ջան, համաձայն եմ, որ կան մեղավորներ: Ինչ խոսք մեր լսած երգերն ու հոռուստաշոուները շատ մոծ ազդեցություն են ունենում մեր խոսքի վրա / ”Քո համար” երգը վառ օրինակ / , բայց ամենից առաջ եկեք ինքներս մեր մեջ փնտրենք մեղքը: Իսկ սուտ հայրենասիրությունը շատ դիպուկ էր:
Օրինակ` ես, ժարգոնից բավական հեռու եմ ու երբ լսում եմ ժարգոնային բառեր օգտագործող աղջիկնեին, ուղղակի տհաճություն եմ զգում: Շեշտում եմ աղջիկները, քանի որ վաղը հենց մենք ենք մեր երեխաների մեջ դաստիարակելու խոսքի արվեստը: /մի քիչ ամպագորոռ ստացվեց /
Իսկ ինչ վերաբերում է օտար ծագում ունեցող բառերին, ցավոք, դրանցից մի քանիսը ինքս դեռ օգտագործում եմ` «վապշե», «դավայ», «վոպշեմ»: Հիմա չեմ կարողանում հիշեմ, բայց մի քնիսն էլ կան: ինքս ինձ վրա աշխատում եմ ու շատերին էլ ուղղում եմ` «տորօրինակ» բառեր լսելիս:

Գրաբարի մասին խոսվեց: Անձամբ ես գերագույն հաճույք եմ ստանում, օրինակ, Նարեկացու տաղերից ու խաղիկներից, որոնք գրաբարով են գրված: Շատ երգեցիկ են:
Իսկ “տհաճ” բառերի մի մասն էլ Արևմտահայերնի աղավաղված տարբերակ են` կ’ էրթամ – կէթամ, յերթալ – էթալ: Ասեք “կգնամ”, “գնալ” էլի, ի?նչ վատ է:

Իմ կարծիքով էս խնդիրը կարճ ժամանակում լուծելն այնքան էլ հնարավոր չէ: Պետք է սկսել ամենափոքր տարիքից ու սպասել միչև մեր խոսքը լրիվ մաքրվի:

Հ. Գ. Շատերը կարծում են` անգլերեն, ռուսերեն կամ էլի ինչ-որ լեզվով ասված կիսասխասլ, կիսաճիշտ բառերն ու արտահայտությունները իրենց ավելի կիրթ են դարձնում, բայց էթիկայի մասին մի գրքում կարդացել եմ, որ կիրթ մարդիկ օտարալեզու բարեռ օգտագերծելիս անպայման նշում են բառի ծագումը: