Թեման բավականին տխուր է
Այդ զզվելի (չեմ վախենա այս բառն օգտագործել) երևույթի դեմ շատ դժվար է պայքարել: Դրանում իրենց մեղքի բաժինն ունեն բոլորը: Օրինակ` այդ երևույթին շատ լավ նպաստում է այսօրվա մեր "ՎԱՅ" հեռուստատեսությունը, որով բացի քաղաքականությունից (ընդ որում ոչ օբյեկտիվ) գովազդից ու SMS քվեարկությունից ուրիշ ոչինչ չի հնչում: Բայց չէ՞ որ դրա փոխարեն կարելի էր հայոց լեզվի հեռուսատադասեր անցկացնել (որոշ հեռուստաալիքներ նմանապիտ հաղորդումներ ունեն, որոնցում հիմնականում ոչ թե լեզուն է ուսուցանվում, այլ լուսաբանվում են լեզվական այս ու այն սխալները: Սակայն այդպիսի հաղորդումների թիվը շատ քիչ է, ու դրանք շատ քիչ են հեռարձակվում): Մեղավորների թվին կարելի է դասել, օրինակ, ակումբ.ամ-ի մոդերատորներին, ովքեր անմիջես չեն ջնջում անիմաստ ու անգրագետ լեզվով կատարված գրառումները...
Մի խոսքով` եթե շարունակեմ թվարկել մեղավորներին, երևի չեմ կարողանա ցուցակի վերջին հասնել: Ես ինքս իմ մեղքն էլ եմ տեսնում դրանում, որ ամբողջ ուժով չեմ պայքարում դրա դեմ ու հանդուրժում եմ...