Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
...........ռուսերեն գործածվող շատ բառեր............ իսկապես փոխարինվեցին իրենց հայերեն համարժեքներով, միայն թե ոչ թե իրենք իրենց, ինչպես դու ես նշել, այլ նպատակաուղղված, լուրջ պայքարի շնորհիվ.......Այդ հարցում մեծ դեր ուներ Ռաֆայել Իշխանյանը, ինչպես նաև մի շարք այլ լեզվաբաններ, որոնք պայքարում էին լեզվի անարատության ու հայերենը ռուսերենի ազդեցությունից մաքրելու համար։
Երևի միտքս լավ չարտահայտեցի,
Իհարկե, ես հասկանում եմ, որ կան լեզվի համար "լուրջ պայքարող" առանձին մարդիկ՝ էնտուզիաստներ կամ գործի բերումով, ցավոք [կամ ոչ այդքան] Ռաֆայել Իշխանյանի անունը ինձ բան չի ասում, ԲԱՅՑ ինձ թվում է, որպեսզի հասարակ մարդը [նկատի ունեմ Ռաֆայել Իշխանյաններից անտեղյակներին] ՍԿՍԻ օգտագործել "նրբերշիկ" բառը, իրեն չես կարող ստիպել, պետք են ինչ-որ ավելի հզոր, գլոբալ հանգամանքներ:
Ասենք, խանութում, հիմա էլ, ասում եմ "թթվասեր տվեք", ասում են "սմետա՜՞՛ն"...:

Հիշեցի Վ.Տերյանը ժամանակին ասում էր, որ, ասենք "հեծանիվ" կամ "կանգառ" բառերը երբեք չեն օգտագործվելու, բայց դե...