Սիրելի Թեղուտականներ
Շատերս չենք ճանաչում իրար, կամ էլ տեսնվում ենք միայն բողոքի ցույցերի ժամանակ.
Այս իրադրությունը մասամբ շտկելու համար ծրագրել ենք կիրակի և երկուշաբթի օրերին (օգոստոսի17-18) գնալ արշավի դեպի Գառնիի գեղատեսիլ ջրվեժները.
2 տարբերակ եմ առաջարկում`
“Ա” տարբերակ
Կիրակի առավոտյան ժամը 8.30-ին հանդիպում ենք Գայի արձանի մոտ (առաջին մասիվ)` մեր հետ ունենալով քնապարկ կամ ադեալ, սնունդ և ցանկալի ե նաև վրան (մենք կփորձենք մի երկու վրան հայթայթել). Գառնիի ավտոբուսով (տոմսի արժեքը 250 դրամ) շարժվում ենք դեպի Գառնի, այնտեղից մի քանի ժամ քայլելով հասնում ենք նպատակակետին` ջրվեժներին. Երեկոյան խարույկ կվարենք մինչև ուշ գիշեր. Մյուս օրը երեկոյան նույն ավտոբուսով կվերադառնանքԵրևան.
“Բ” տարբերակ
Նրանց համար, ով չի կարող կիրակի առավոտյան գալ, մի երկրորդ խումբ կարող է կիրակի ժամը 16-17.00-ին Երևանից շարժվել և նույն ճանապարհը կտրելով, միանալ մեր ընկերներին.
հեռախոս` 093080485 Հրայր
093640340 Մարիամ
[email protected]
միացեք
Էջանիշներ