Հարգելի Zgon, եթե հարցդ www.akumb.am-ին ա ուղղված, սխալ հասցեով ես դիմում, Ակումբը Բնատաճարի հետ ոչ մի կապ չունի, ուղղակի այստեղ հայտարարություններ են դրել:
Իսկ եթե Բնատաճարին ա ուղղված, էլի սխալ հասցեով ես դիմում, իրենց կայքը սա է http://www.bnatachar.am/
I may be paranoid but no android!
Tig (01.06.2010)
Ձայնալար, Գիլանի ջրվեժ կա, որը ոչ մի կապ չունի Յան Գիլանի հետ, իսկ շահույթ հեապնդելն էլ վատ բան չէ, եթե ազնիվ ճանապարհով է ստացվում շահույթը: Ես պարզապես ցանկանում էի պարզել, թե ինչ նպատակ /ներ/ է հետապնդում արշավների կազմակերպումը Բնատաճարի կազմակերպմամբ: Նաև առաջարկեցի այլընտրանքային տարբերակ` 3000 դրամի փոխարեն 500 դրամ:
---------- Ավելացվել է՝ 13:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:48 ----------
Եղավ, շնորհակալություն:
tikopx (01.06.2010)
Անձամբ ես Բնատաճարի ոչ մի արշավի չեմ մասնակցել, որովհետև ես էլ չեմ պատրաստվում հնգապատիկ-տասնապատիկ ավել վճարել մի բանի համար, որը շատ ավելի էժան ու հավես ձևով կարող եմ կազմակերպել: Սակայն ընկերներիցս շատերը մասնակցել են այդ արշավներին ու շատ գոհ են մնացել: Իսկ Բնատաճարը էստեղ ոչ մեկին չի խաբում, իր գինն ա ասում, տրամադրում է տրանսպորտ, ուղեկցորդ-գիդ, դու ինքդ որոշիր, գինը քեզ հարմար ա, թե ոչ: Էնպես որ եթե միայնակ չես ուզում արշավել, Բնատաճարի տարբերակը վատը չի:
I may be paranoid but no android!
,,, կամ էլ մտերիմների հետ
Ժողովուրդ, երևի ճիշտ եմ եկել: Մարդիկ կա՞ն, որ արշավների են գնացել Լաստիվեր, Գոշավանք ու Քարահունջ, Արագած: Եթե՝ այո, ո՞նց եք գնացել: Ո՞նց էր: Կարող եք խորհուրդներ տա՞լ:
Vitam regit fortuna, non sapientia.
Լաստիվերի մասին կարծիքներ կարող ես գտնել հետևյալ հղումով․ ակումբցիների տպավորությունները։
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
GriFFin (03.07.2016)
Գոշավանքի մոտից մոտ 500 մետր հեռավորության վրա, անտառի մեջ մի շատ հաճելի լճակ կա, էնտեղ մի քանի անգամ վրանով մնացել եմ։
https://www.google.com/maps/place/Go...88!4d45.016177
Առաջին անգամ որ գնացել էի, բացի մեզնից ուրիշ մարդիկ չկային, շատ լավ էր։ Հաջորդ անգամները մի քիչ ավելի մարդաշատ էր, բայց միևնույն ա լավ էր։ Մեկ էլ վերջին անգամ անտառապահը եկավ, ուզեց փող քերի, թե բա տեր ունի, հետո էլ թե ազգային արգելոց ա, թույլատվություն պիտի ունենաք բան, ասեցինք. «որ հիմա չունենք ի՞նչ պիտի անես», ասեց․ «դե ոստիկանություն պիտի կանչեմ», ասինք` արխային կանչի։ Սկսեց կմկմալ, վերջը փոր ու փոշման թողեց գնաց
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
boooooooom (05.07.2016), CactuSoul (09.07.2016), Cassiopeia (05.07.2016), GriFFin (05.07.2016), Աթեիստ (05.07.2016), Նիկեա (05.07.2016)
Գոշի լիճը )) Շա՜տ սիրուն տեղ ա: Մի անգամ եմ եղել, հուսով եմ դեռ էլի կգնամ:
Գրիֆին, Լաստիվեր գնացել էինք միկրոավտոբուսով, արդեն չեմ հիշում՝ ինչքան էր նստել վրեքներս: Բայց եթե հիշեի էլ, արդեն երևի հնացած կլիներ ինֆորմացիան:
Հիմա Yell park-ի շնորհիվ պիտի որ ավելի հեշտ դառած լինի էնտեղ հասնելը, կարծեմ նույնիսկ իրենք տրանսպորտ ունեն Երևանից պարբերաբար գնացող, կարող ես էդ ուղղությամբ հետաքրքրվել:
Վերջին խմբագրող՝ CactuSoul: 09.07.2016, 02:12:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
GriFFin (09.07.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ