Փաստորեն ստեղ լիքը մարդ կա մեր Բնատաճար ակումբից
Ես ել մտածում էի որտեղ կարելի է տեղադրել Ապրեսի հայտարարությունները
Գնում ենք կիրակի?
Փաստորեն ստեղ լիքը մարդ կա մեր Բնատաճար ակումբից
Ես ել մտածում էի որտեղ կարելի է տեղադրել Ապրեսի հայտարարությունները
Գնում ենք կիրակի?
WORK - like you don't need money,
DANCE - like noone's watching.
LOVE - like you've never been hurt
Ինչ կապ ունի ուր? Կարևորը Ապրեսնա ու բնությունը, թե չէ ուրը արդեն երկրորդական է
Համ էլ հինգշաբթին կգա, իրանից նամակ կստանանք կիմանանք "ուրը"
WORK - like you don't need money,
DANCE - like noone's watching.
LOVE - like you've never been hurt
+ 1
արշավի երթուղին իմանալուց հետո երևի թե ես էլ գամ
ՍԿՍՎԵՑ!!!
WORK - like you don't need money,
DANCE - like noone's watching.
LOVE - like you've never been hurt
<<Բնատաճարը>> հաճույքով ավետում է իր գարնանային արշավաշրջանի սկիզբը:
Սկզբում կայցելենք <<Անապաստան կենդանիների ժամանակավոր կացարան>> ուր կծանոթանաք այնտեղ ծվարած շների հիմնախնդիրներին, ցանկության դեպքում կարող եք և հետևել ԱՄՆ նախագահ Օբամայի օրինակին և այնտեղից մի շուն վերցնենք, որպես
հավատարիմ ընկեր:Ցանկալի կլիներ, որ մի երկու կտոր երշիկ կամ թխվածքաբլիթ ձեր
օրապահիկից նախատեսած լինեք այդ շնիկներին կերակրելու համար: Շնիկները վանդակների մեջ են և ձեր առողջությանը, որևէ կերպ չեն սպառնա:
Հետո Ազատի ջրամբարի կախարդական տեսարանները, իր շուրջ սփռվող <<լռության մեղեդին>>, գետի կիրճից և Երանոսի լեռնաշղթայից փչող մեղմիկ զեփյուռն առողջաբեր քայլքի ընթացքում վայելելուց հետո կշարժվենք դեպի հայոց երբեմնի ծաղկող քաղաքամայր Դվինի ավերակներ, որտեղից <<ժամանակի մեքենան>> ձեզ կտանի շուրջ մեկ հազարամյակ հետ և դուք կքայլեք Դվինի իշխանական պալատներում և կաթողիկոսանիստ տաճարներում, հմուտ արհեստավորների փողոցներով, առևտրաշատ շուկաներում, ուր կարող եք գնել չինական մետաքս և ջնարակված ճենապակի, առանց քիմիկատների աճեցված արևահամ մրգեր` հայոց այգեստաններից, զանազան զարդեր և թանկարժեք քարեր` բերված Հինդու երկրից… սակայն շատ չոգևորվեք, միևնույն է, <<ժամանակի անկաշառ մաքսատունը>> չի թողնի այն տեղափոխել 21-րդ դար:
Հետո ավտոբուսով կհասնենք Խոր-Վիրապի սրբավայր ու կրկին նստելով <<ժամանակի մեքենան>> կգնանք հազարամյակներ հետ կխոսենք Քաջն Արտաշես արքայի հետ, Արտավազդ արքայի հետ կդիտենք հունական թատրոն, կիջնենք Գրիգոր Լուսավորչի խուցը…
Այս հեքիաթային վայրերն այցելելու համար, կարծում ենք, չեք զլանա նվիրաբերել
3000 դրամ,(նախորդ արշավի մասնակիցները 2500 դրամ) որը, հուսով ենք, ձեր վերջին խնայողությունը չէ:
Արշավին մասնակցելու ձեր մտադրության մասին լուրն ակնկալում ենք ստանալ մինչև ուրբաթ` մարտի 13-ը հեռախոսով 091/094 318-335 կամ էլ փոստով [email protected]
Ժող՞, ո՞վ է գալու
WORK - like you don't need money,
DANCE - like noone's watching.
LOVE - like you've never been hurt
Ինչ պասիվ մարդիկ եք ԱԿՈՒՄԲՑԻՆԵՐ Արթնացե~ք
Առաջիկա կիրակի` մարտի 29-ին, գարնանային արշավաշրջանի բացումը կսկսենք Գառնի-Գառնոձոր-Հավուց Թառ-Գեղարդ` այս օրերի համար ավանդական դարձած երթուղով, որով և սկիզբ կդնենք <<Քառասուն Տաճարների Ուխտ>> արշավային ծրագրին, որը կիրականացվի ամբողջ տարվա ընթացքում:
Արշավի մշակութային մասում հայկական ավանդական պարերի ծաղկեփնջով ձեզ կոգեշնչեն <<Բնատաճարի>> Պարային ակումբի սաները և կհրավիրեն պարելու Հայերեն:
Մեկնումը` առավոտյան ժ 9:30-ին. (հիշեցնում եմ, որ մարտի 29-ի գիշերը ժամացույցի սլաքը մեկ ժամով առաջ է տրվելու):
Մասնակցության վճարը` 2500 դրամ. (նախորդ արշավի մասնակիցների համար` 2000դր):
Արշավին մասնակցելու ձեր մտադրության մասին լուրն ակնկալում ենք ստանալ մինչև ուրբաթ` մարտի 27-ը հեռախոսով 091/094 318-335 կամ էլ փոստով
[email protected]
www.bnatachar.am
WORK - like you don't need money,
DANCE - like noone's watching.
LOVE - like you've never been hurt
Սիրելի’ արշավականներ,
Առաջիկա Կիրակի Ապրիլի 5-ին <<Բնատաճարը>> արշավային ավտոբուս(ներ)ն ընթացք կվերցնի(են) ժամը 9:15-ին Սախարովի հրապարակից:
Սկզբում կայցելենք <<Անապաստան կենդանիների ժամանակավոր կացարան>> ուր կծանոթանաք այնտեղ ծվարած շների հիմնախնդիրներին, ցանկության դեպքում կարող եք և հետևել ԱՄՆ նախագահ Օբամայի օրինակին և այնտեղից մի շուն վերցնենք, որպես հավատարիմ ընկեր:Ցանկալի կլիներ, որ մի երկու կտոր երշիկ կամ թխվածքաբլիթ ձեր օրապահիկից նախատեսած լինեք այդ շնիկներին կերակրելու համար: Շնիկները վանդակների մեջ են և ձեր առողջությանը, որևէ կերպ չեն սպառնա:
Հետո Ազատի ջրամբարի կախարդական տեսարանները, իր շուրջ սփռվող <<լռության մեղեդին>>, գետի կիրճից և Երանոսի լեռնաշղթայից փչող մեղմիկ զեփյուռն առողջաբեր քայլքի ընթացքում վայելելուց հետո կշարժվենք դեպի հայոց երբեմնի ծաղկող քաղաքամայր Դվինի ավերակներ, որտեղից <<ժամանակի մեքենան>> ձեզ կտանի շուրջ մեկ հազարամյակ հետ և դուք կքայլեք Դվինի իշխանական պալատներում և կաթողիկոսանիստ տաճարներում, հմուտ արհեստավորների փողոցներով, առևտրաշատ շուկաներում, ուր կարող եք գնել չինական մետաքս և ջնարակված ճենապակի, առանց քիմիկատների աճեցված արևահամ մրգեր` հայոց այգեստաններից, զանազան զարդեր և թանկարժեք քարեր` բերված Հինդու երկրից… սակայն շատ չոգևորվեք, միևնույն է, <<ժամանակի անկաշառ մաքսատունը>> չի թողնի այն տեղափոխել 21-րդ դար:
Հետո ավտոբուսով կհասնենք Խոր-Վիրապի սրբավայր ու կրկին նստելով <<ժամանակի մեքենան>> կգնանք հազարամյակներ հետ կխոսենք Քաջն Արտաշես արքայի հետ, Արտավազդ արքայի հետ կդիտենք հունական թատրոն, կիջնենք Գրիգոր Լուսավորչի խուցը…
Այս հեքիաթային վայրերն այցելելու համար, կարծում ենք, չեք զլանա նվիրաբերել 3000 դրամ,(նախորդ արշավի մասնակիցները 2500 դրամ) որը, հուսով ենք, ձեր վերջին խնայողությունը չէ:
Արշավին մասնակցելու ձեր մտադրության մասին լուրն ակնկալում ենք ստանալ մինչև ուրբաթ` Ապրիլի 3-ը հեռախոսով 091/094 318-335 կամ էլ փոստով [email protected]
WORK - like you don't need money,
DANCE - like noone's watching.
LOVE - like you've never been hurt
Մայիսի 9-10-ի համար <<Բնատաճարը>> առաջարկում է հետևյալ ծրագրերը
Ծրագիր 1
Մեկօրյա արշավ դեպի Սմբատաբերդ և Զորաց եկեղեցի
Շաբաթ 9 Մայիսի տոնական, ոչ աշխատանքային օրը մեկօրյա արշավ դեպի Սմբատաբերդ, որը Հայաստանի լավագույնս պահպանված պաշտպանական
կառույցներից է, որտեղից բացվում է Եղեգիսի կիրճը:
Կայցելենք նաև Մոմիկի Զորաց եկեղեցին(1303):
Մասնակցության արժեքը 4500 դրամ ( նախորդ արշավի մասնակիցների համար 4000 դրամ):
Մեկնումը առավոտյան 8:45 Սախարովի հրապարակից
Գրանցման վերջնաժամկետը հինգշաբթի 7 Մայիսի
Գրանցման և մանրամասնությունների համար կարող եք զանգահարել 091/094 318-335
կամ գրել [email protected]
Ծրագիր 2
2-օրյա արշավ շրջագայություն դեպի Ջերմուկ
Ջերմուկ, ուր մեզ կհյուրընկալի վերանորոգված և տաք ջրով ապահովված հանգստյան տունը: Երեկոյան ընթրիք և ազատ ծրագիր:
Հաջորդ օրը - Առավոտյան յոգա ցանկացողների համար Նախաճաշ 9:00
Առավոտյան զբոսանք Արփայի կիրճում:Կայցելենք նաև Կեչուտի ջրամբար: Այնուհետև կարշավենք դեպի Գնդեվանք, որն այն <<ակն>> էր ըստ Սոփիա իշխանուհու պակասող <<գեղեցկազարդ մատանի Վայոց ձորին>> և որի կառուցումն ավարտին հասցնելու համար բարեպաշտ իշխանուհին նվիրաբերեց իր գինդերը ( ականջազարդերը ) այստեղից էլ Գնդեվանք:
Մասնակցության արժեքը 14000 դրամ( նախորդ արշավի մասնակիցների համար 13500 դրամ): Արժեքը ներառում է հյուրանոց , մեկ ընթրիք և նախաճաշ, փոխադրամիջոց և շրջագայություն:
Մեկնումը Մայիսի 9-ի առավոտյան 8:45 Սախարովի հրապարակից:
Գրանցման վերջնաժամկետը Չորեքշաբթի 6 Մայիսի
Գրանցման և մանրամասնությունների համար կարող եք զանգահարել 091/094 318-335
կամ գրել [email protected]
WORK - like you don't need money,
DANCE - like noone's watching.
LOVE - like you've never been hurt
Սիրելի արշավականներ
Մայիսի 17-ին մեր արշավային երթուղին Արա լեռան ստորոտում գտնվող Ծաղկավանքն է, ուր մեր արշավականներից համալրված <<Բնատաճարի>> դաշտային թատրոնը կներկայացնի <<Արա Գեղեցիկ>> պիեսից մի հատված, այնուհետև կայցելենք <<Զատիկ>> ձիավարան, ուր կնշենք քառասնօրեկան ձիուկի անվանակոչության օրը:Այնտեղ դուք կարող էք մի քիչ ձիավարել, վայելել հաճելի երաժշտություն և <<Բնատաճարի>> պարային ակումբի ավանդական պարերի <<ծաղկափունջը>>:
Շրջագայության ընթացքում նախատեսված է նաև ծաղկաշատ դաշտով առողջաբեր քայլք դեպի Ուշի գյուղից ոչ հեռու գտնվող Ս.Սարգսի վանք:
Մասնակցության արժեքը 3000դրամ
Մեկնումը 9:15 Սախարովի հրապարակից
Գրանցման վերջնաժամկետը 15 Մայիսի
Գրանցման և մանրամասնությունների կարող եք զանգահարել 091/094 318-335 կամ գրել [email protected]
WORK - like you don't need money,
DANCE - like noone's watching.
LOVE - like you've never been hurt
Հարգելիներս, Ձեր ակումբը շահու՞յթ է հատեպնդում: Եթե այո, ապա հասկանալի է, թե ինչու է Գեղարդ-Հավուց Թառի վանք- Աղջոց վանք-Գիլանի ջրվեժ-Խոսրովի անտառ երթուղին 3000դրամ: Եթե շահույթ չեք հետապնդում, ապա այդ երթուղին անցնելու համար անհրաժեշտ է ընդամենը 500 դրամ, ուսապարկ, տանից բերած ամենահամեղ ուտելիքները և պատրաստակամություն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ