Սիրելի արշավականներ
Առաջիկա կիրակի հոկտեմբերի 19-ին <<Բնատաճարը>> հրավիրում է ձեզ
վայելելու Դիլիջանյան անտառների ոսկե աշունը :Պարզ լճից Գոշավանք տանող անտառմիջյան արահետների բազմերանգությունը և ալպիական մարգագետիներից բացվող տեսարանները կդյութեն ձեզ հարստացնելով ձեր
ենթագիտակցության <<բնապատկերների հավաքածուն >> Տիեզերական վրձնի ևս մեկ գլուխգործոցով, իսկ թթվածնառատ օդը կթարմացնի ձեր ուղեղի բջիջները, որոնք այնքան հոգնած են քաղաքային օդից, աշխատանքային ծանրաբեռնվածությունից և առօրեական ունայնությունից:
Դե իսկ Գոշավանքը իր ասեղնագործ խաչքարով և Հաղարծինը, որը արաբ
առատաձեռն շեյխի նվիրատվության շնորհիվ , կարկասվել է շին. կոնստրուկցիաներով միառժամանակ հետո նոր փայլով շողարձակելու պայմանով կամբողջացնեն օրվա տպավորչականությունը:
Մասնակցության արժեքը 4500 դրամ:
Մեկնումը հոկտեմբերի 19-ին ժամը 9:15 Սախարովի հրապարակից
Գրանցման վերջնաժամկետը 17 հոկտեմբերի
Գրանցման և մանրամասնությունների համար կարող եք զանգահարել
091/ 094 318-335 կամ գրել
[email protected]
Էջանիշներ