Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
Հա,պարզա որ էս են "քյալո" եվրոպացիները չեն,չնայած նրանք էնքան էլ քյալո չէին ուղղակի մի քիչ վճռականություն չունեին գործը մինչև վերջ տանելու,մյուս կողմից մեր իշխանությունները թոզ էին փչում եվրոպ. աչքերին,հիմա էլ կփորձեն փչեն,էլի կրկնվեմ իմ իմանալով 11 զոհը արդեն միջազգային դատարանի նյութա,էլ չեմ ասում հանրահավաքներ դեպքում նրանք նույնպես կկորցնեն իշխանությունը,իսկ ամսի 1ին նրանք ցուց տվին ,որ հեշտ հանձնվողներից չեն եւ իշխանությունը չեն ահնձնի,չնայած ստիպված են լինելու,նրանք հասկանում են եթե կորցնեն իշխանությունը մինչըև կյանքի վերջ փտելու են բանտում…
Ճիշտ նկատեցիր` ԱՊՀ ոչ մի երկրում էլ իշխանությունը հենց ընենց չեն հանձնում, նամանավանդ, եթե հետո բանտում փտելու են
Բայց մի բան է կոնկրետ հեղափոխության պահին դիմադրելը, և լրիվ մի ուրիշ բան է այն ինչ տեղի ունեցավ մեզ մոտ, այն է` հանգիստ ձերբակալել ցանկացած ընդիմադիրի /զենք գտնելով, կամ անկարգույթուններ հրահրելու մեղադրանքով/, արգելել երթեր և ցույցեր կազմակերպելը, բռնանալ խոսքի ազատությունը, զորք հանել ժողովրդի դեմ, վախ տարածել երկրով մեկ:
Առաջինը` հեղափոխության պահին դիմադրելը կլինի միշտ էլ և ամեն դեպքում, բայց երկրորդ մասը` չասեմ լրիվ կվերանա, բայց այլևս նման համատարած և վտանգավոր չի լինի: Այնպես, որ "հեշտ հանձնվող" չլինելը դեռ բավական չէ, պիտի մարդ գլխում խելք էլ ունենա, իսկ ԼՏՊ-ն փաստորեն ցույց տվեց, որ սերժ-ռոբ զույգից շատ անգամ խելացի է:
Իսկ ինչ վերաբերվում է մարտի 1-ի դեպքերի քննությանը, ապա`
4-րդ կետով Ագոյի խումբն առաջարկում է մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ անկողմնակալ ՚ազգային հետաքննությունՙ անցկացնել: ՚Հետաքննության անցկացման մանրամասները մեր գործը չէ, սակայն այն պետք է լինի ոչ թե մեկ մարմնի, ասենք` գլխավոր դատախազության կողմից իրականացվող, այլ ազգային` ընդգրկուն, լայն վստահության դաշտ ապահովող քննությունՙ,- ասաց Սյորգենը: Ի դեպ, մարտի 1-ի դեպքերի ընթացում 8 զոհերից 7-ը շարքային քաղաքացիներ են, որոնք մահացել են հրազենային վնասվածքներից, եւ մինչ օրս որեւէ ոստիկան չի ձերբակալվել: Նման իրավիճակում հասարակությունը որքանո՞վ կարող է վստահել ՚ազգային հետաքննությանըՙ, դուք չեք կարծում, որ մարտի 1-ի դեպքերի հարցով պետք է. անկախ միջազգային հետքաննություն անցկացնել` ՚Ա1+ՙ-ի հարցին` Պեր Սյորգենը պատասխանեց.՚Ես կարծում եմ, որ նման անկախ քննություն պետք է անցկացնի պետությունը: Դա հաշվետվություն կլինի պետության կողմից: Ես ասացի, որ հաշվետվությունը պետք է լինի այնպես, որ վայելի Հայաստանի հասարակության վստահությունը: Այդ հետաքննության մեջ կարող են ընդգրկվել նաեւ միջազգային փորձագետներՙ:
Այսինքն այստեղ էլ "ֆինտուֆլուշկեք" չեն կարող լինել, հստակ ասված է, որ հետաքննությունը պիտի վայելի հասարակության վստահությունը: Իսկ հասարակությունը վստահելու է հետաքննությանը թե` ոչ, դա կպարզի էլի նույն Ագոյի խումբը, ու մեր մեջ ասաց իրանք լավ էլ պարզում են իրենց պետք եկած փաստերը: Այնպես, որ հանգիստ