User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Հետընտրական նոր էտապը ՀՀ-ում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հետընտրական նոր էտապը ՀՀ-ում

    ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ

    Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալըՙ,- այսօր Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հայտարարեց Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի Մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը: Ի դեպ, Ագոյի խմբի ղեկավարն ընդգծեց, որ խումբը իր ստեղծման օրից երբեւէ այսքան մեծ կազմով չի ժամանել Հայաստան. կազմում ընդգրկված են ԵԽ անդամ 9 երկրների պատվիրակների: Պատճառը Հայաստանում հետընտրական եւ մասնավորապես մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակն է

    ՚ ԵԽ-ն Հայաստանը դիտում է որպես տարածաշրջանային կարեւոր երկիր, գործընկեր երկիր, եւ այդ իսկ պատճառով մեզ համար հետաքրքրական է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում եւ մենք կարեւոր ենք համարում քաղաքական ճանապարհով դրա հաղթահարումը եւ երկրի վերադարձը ժողովրդավարական ուղիՙ,-ասաց Պեր Սյորգենը:

    Հայաստանում ստեղծված իրավիճակը քաղաքական ճանապարհով հաղթահարելու համար Ագոյի խմբի ղեկավարը ՀՀ իշխանություններին եւ ընդդիմությանը 6 կետից բաղկացած առաջարկներ է ներկայացնում, որոնք նախօրոք մշակվել են ԵԽ-ում, իսկ այստեղ Երեւանում վերամշակվել: Ագոյի խմբի առաջարկներից առաջինը վերաբերվում է քաղբանտարկյալներին: Պարոն Սյորգենը անձամբ այցելել է ՚Կենտրոնՙ քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել այն անձանց հետ, ովքեր ձերբակալվել են հետընտրական ժամանակահատվածում`մարտի 1-ի իրադարձությունների պատճառով եւ այսօր զրկված են իրենց հարազատների հետ շփումից: Արդարադատության նախարարը Պեր Սորգենին հավաստիացրել է լուծել խնդիրը եւ ձերբակալվածներին հնարավորություն տալ շփվել իրենց հարազատների հետ: Ագոյի խմբի 2-րդ առաջարկը հիշեցնում է, որ մենք սատարում ենք միջազգային մի շարք կազմակերոպությունների, որոնք կոչ են անում ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց:

    Ագոյի Խմբի 3-րդ առաջարկի համաձայն ՀՀ Արդարադատաության նախարարը պարտավոր է կանոնավոր Ագոյի խմբին տեղեկացնել ձերբակալվածների ազատ արձակման եւ թե ձերբակալվածների հանդեպ դատական ընթացակարգերի վերաբերյալ:

    4-րդ կետով Ագոյի խումբն առաջարկում է մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ անկողմնակալ ՚ազգային հետաքննությունՙ անցկացնել: ՚Հետաքննության անցկացման մանրամասները մեր գործը չէ, սակայն այն պետք է լինի ոչ թե մեկ մարմնի, ասենք` գլխավոր դատախազության կողմից իրականացվող, այլ ազգային` ընդգրկուն, լայն վստահության դաշտ ապահովող քննությունՙ,- ասաց Սյորգենը: Ի դեպ, մարտի 1-ի դեպքերի ընթացում 8 զոհերից 7-ը շարքային քաղաքացիներ են, որոնք մահացել են հրազենային վնասվածքներից, եւ մինչ օրս որեւէ ոստիկան չի ձերբակալվել: Նման իրավիճակում հասարակությունը որքանո՞վ կարող է վստահել ՚ազգային հետաքննությանըՙ, դուք չեք կարծում, որ մարտի 1-ի դեպքերի հարցով պետք է. անկախ միջազգային հետքաննություն անցկացնել` ՚Ա1+ՙ-ի հարցին` Պեր Սյորգենը պատասխանեց.՚Ես կարծում եմ, որ նման անկախ քննություն պետք է անցկացնի պետությունը: Դա հաշվետվություն կլինի պետության կողմից: Ես ասացի, որ հաշվետվությունը պետք է լինի այնպես, որ վայելի Հայաստանի հասարակության վստահությունը: Այդ հետաքննության մեջ կարող են ընդգրկվել նաեւ միջազգային փորձագետներՙ:

    Ագոյի խմբի 5-րդ առաջարկը վերաբերում է երթերի, ցույցերի, հավաքների մասին օրենքում կատարված փոփոխություններին, որը մեր ԱԺ-ն ընդունեց արտակարգ դրության ժամանակ եւ որը արգելվում է Հայաստանում անցկացնել երթեր, ցույցեր, հանրահավաքներ: Պեր Սյորգենն այսօր ափսոսանք հայտնեց, որ այդ օրենքն ընդունվեց առանց Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության եւ տեղեկացրեց. ՚Վենետիկի հանձնաժողովը հրատապ փորձաքննության է ենթարկել արդեն ընդունված օրենքը եւ ունի քննադատական գնահատականներ, որոնք արդեն ներկայացրել են արդարադատության նախարարությանը: Ես հուսով եմ, որ այդ գնահատականները կառավարությունը կներկայացնի ԱԺ-ի քննարկմանըՙ: Իսկ ամենավերջին առաջարկը` 6-րդը, վերաբերում է Հայաստանում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առանց նախապայմանների երկխոսություն ծավալելուն:

    Այսօր լրագրողները նկատեցին, որ Ագոյի խմբի առաջարկներում բացակայում է ԵԽ-ի ավելի վաղ կատարած հայտարարության այն կետը, որը ընդդիմությանը խորհուրդ էր տալիս ճանաչել ՍԴ-ի որոշումը եւ փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրության արդյունքները թողնելով անփոփոխ` երկխոսություն ծավալել: ՚Երկխոսության վերսկսումն է կարեւոր, իսկ ՍԴ-ի որոշումը երկխոսության առանցքային կետերից մեկն է: Մեր առաջարկները պետք է դիտարկել ապագային միտվածության տեսանկյունիցՙ,- ասաց Պեր Սյորգենը:

    Ա1+ /31 Մարտի, 2008/

    Ավելացվել է 9 րոպե անց
    Անձամբ ես այս ամնեը ընկալում եմ որպես հետընտրական նոր փուլ /էտապ/ ՀՀ-ում, քանզի փաստացի "ՀՀ իշխանությունները" ստիպված են ազատ արձակել քաղբանտարկյալներին ու արդյունքում ժողովրդական շարժումը վերածնվում է: Վերածնվում է լրիվ նոր ու ահռելի ուժգնությամբ ու հնարավարություններով, քանզի նախ ինչպես նկատում ենք այս բռնապետության դեմ պայքարողների թիվը ավելանում է օրեցօր, և երկրորդ արդեն մեկ անգամ "քաղբանտարկյալ"-ությունից ազատված ընդիմության ձեռքերի որոշ կապաններ արձակվում են` ընձեռելով լևոնակններին անցնել խաղաղ նստացույցերից դեպի նոր`ավելի վճռական քայլերի:
    ՀՀ իշխանություններին մնում է երկու տարբերակ`
    1. Խզել հիմնական կապերը Եվրոպայի և մասնավորապես Եվրոխորհրդի հետ
    2. Բավարարել Ագոյի խմբի պահանջներն ու... /ամենայն հավանականությամբ տակ տալ/
    Ամեն դեպքում իմ անձնական գնահատականներով սերժ-քոչարյան զույգի օրերն հաշված են:
    Կապրենք, կտեսնենք...

    ՊԱՅՔԱՐ ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ!!!
    Վերջին խմբագրող՝ Լ.յ.ո.վ.: 31.03.2008, 20:41: Պատճառ: Գրառման ավելացում
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետընտրական իրավիճակը հարևան Իրանում
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 116
    Վերջինը: 01.01.2010, 05:15
  2. Գրառումներ: 23
    Վերջինը: 22.05.2008, 19:59
  3. Միջազգային դիտորդների հետընտրական միջանկյալ զեկույց թիվ 1
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 27.05.2007, 09:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •