Ժողովուրդ նոր եմ եկել հյուսիսային պողոտայից ԵՍ ԻՆՉ ՇԱՏ ԷԻՔաչքիս մի 300.000
![]()
ՁՈՆ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏԻ
Ազատության քաղաքում, Ազատության խարույկներ,
Տաք բռունցքներ բյուրավոր` խոցող ցրտին հանդիման.
Մենք ծնվել ենք գարունքին, մենք գարուն ենք սերմանել,
Մեր հունձն առատ է արդեն,-«Հի-մա, հի-մա, հի-մա»:
Այդ մեր վերքերն են երգում հայրենիքի կարոտից,
Ծանակել ենք Վեմը մեր, տանուլ տվել ակամա,
Բայց գարուն է մոտենում ու բողբոջում ենք նորից,
Պար ենք բռնել մենք արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:
Եղբայրության վրաններ Թումանյանի տաք ծոցում:
Լույսը այսօր չի բացվի, այգն անավարտ կմնա:
Հոշոտում են հույսը մեր, մեր հոգիներն են խոցում,
Ծառս ենք եղել մենք արդեն,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:
Մարդեղեն բարիկադներ, ոգու եւ վախի բախում.
Փամփուշտներն են մեզ փարվում կարոտած եղբոր նման…
Ութ եղբայրների սրտեր, այլեւս չեն բաբախում,
Նահատակներն են հեւում,- «Հի-մա, հի-մա, հի-մա»:
Զնդանների երախում, մաքառում է շունչը մեր,
Մեր ձայնը չի շղթայվի, մեր երգը չի մահանա,
Ազատության փողոցում մարտիկներ կան աներեր,
«Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Հի-մա, հի-մա, հի-մա»:
Նիկոլ Փաշինյաննա գրել
Հետաքրքրի բանաստեղծություն ա:
Ուղղակի էն վերջի «հի-մա, հի-մա, հի-մա»-ն լրիվ Սիրուշոյի երգի ռիթմերով ա:Նիկոլը խախտել ա Սիրուշոյի հեղինակային իրավունքները:
![]()
«Հայկական Ժամանակ» թերթում կարդացել եմ, լավնա: Մի հատ էլ կա, կարծեմ «Չորրորդ Իշխանություն»-ում եմ կարդացել, քաղբանտարկյալներն են գրել Նիկոլի մասին, էդ էլ էր լավը:
Зимой и летом одним цветом
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ