User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Քաղաքական զբոսանք

  1. #1
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քաղաքական զբոսանք

    ԷԼ ՇԱԽՄԱՏ ՉԻ՞ ՍԻՐՈՒՄ
    [20:57] 25 Մարտի, 2008

    Այսօր Հյուսիսային պողոտայում զբոսնողների այն կարծիքը, թե զբոսանքը կավարտվի առանց միջադեպերի` խաբկանք էր: Ժամը 20-ի սահմաններում, երբ արդեն մթնշաղ էր, ոստիկանները խմբերով սկսեցին մոտենալ պողոտայով զբոսնողներին եւ նրանց ձեռքերը ոլորած տարան դեպի ոստիականության մեքենաներ:

    Այսօր ձերբակալեցին եւս 4 քաղաքացու: Նրանցից մեկը մոտ 20-23 տարեկան մի երիտասարդ էր, որը կանգնած ՚Ազատությունՙ ռադիոկայանի լուրերն էր լսում: Ձերբակալվողների հետեւից հիմնականում վազում էին կանայք, սակայն ոչնչով օգնել չէին կարողանում:

    ՚Աստծու անեծքը ձեր գլխին: Բա՞ դուք մայր ունեք, բա՞ ձեզ հայ կին է բերելՙ,- լացելով ասում էր մի կին, որը պատմում էր, որ իր կողքին կանգնած երիտասարդը ոչինչ չէր անում: 4 հոգու ձերբակալելուց հետո, որոնցից մեկը կին էր, Հյուսիսային պողոտան կրկին լուսավորվեց եւ մարդիկ սկսեցին հեռանալ` անիծելով իշխանություններին: Այսօր Հյուսիսային պողոտայով զբոսնողները չէին կարծում, որ իշխանությունները կցրեն հանգիստ զբողսնող մարդկանց` նկատի ունենալով, որ կհարգեն նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակի, որի մահվան առաջին տարելիցի առիթով նույն ժամին Օպերայում հուշ երեկո էր:

    Ի դեպ, քաղաքական զբոսանքի մասնակիցներից շատերը այսօր շախմատ էին խաղում պողոտայի նստարնների վրա: Այս փաստը առնվազն պետք է արժանանար վարչապետ, ԿԸՀ-ի կողմից ՀՀ նախագահ ճանաչված Սերժ Սարգսյանի ուշադրությանը, որ միաժամանակ նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Մնում է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը այլեւս շախմատ չի սիրում, կամ նրան չէին զեկուցել, որ Հյուսիսային պողոտայում հավաքվածները ընդամենը շախմատ էին խաղում:

    http://www.a1plus.am1/amu/?page=issue&iid=58817
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  2. #2
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,144
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Ես կարծում եմ, որ բոլորիս պարտքն է մասնակցել բողոքի նոր ակցիային, որը կարելի անվանել <<Զբոսանք քաղաքում>>, եւ պետք չէ անհանգստանալ ձերբակալությունների փաստով, ընդհակառակը դա ցույց է տալիս թե ինչքան ուժեղ ենք մենք եւ իշխանությունները որքան են վախենում մեզանից, մենք պետք է բոլոր բանտերը լցնենք մեզանով: Իշխանությունները չեն հասկանում, որ ամեն մի ձերբակալված անմեղը ոտքի է հանում 100 նոր պայքարողների, հակառակ դեպքում մենք կլինեինք անարժանապատիվ ազգ: Ճիշտն ասած ես սկզբում լուրջ չէի համարում այս ակցիան, սակայն երեւում է որ այն կարգին նյարդայնացնում է իշխանություններին, ուստի առաջարկում եմ բոլորին օգտվել իշխանություններին նյարդայնացնելու այս հնարավորությունից:
    Եվրոպական անբարոյական բարքերի վաստակավար լոբբիստ

  3. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ, որ բոլորիս պարտքն է մասնակցել բողոքի նոր ակցիային, որը կարելի անվանել <<Զբոսանք քաղաքում>>, եւ պետք չէ անհանգստանալ ձերբակալությունների փաստով, ընդհակառակը դա ցույց է տալիս թե ինչքան ուժեղ ենք մենք եւ իշխանությունները որքան են վախենում մեզանից, մենք պետք է բոլոր բանտերը լցնենք մեզանով: Իշխանությունները չեն հասկանում, որ ամեն մի ձերբակալված անմեղը ոտքի է հանում 100 նոր պայքարողների, հակառակ դեպքում մենք կլինեինք անարժանապատիվ ազգ: Ճիշտն ասած ես սկզբում լուրջ չէի համարում այս ակցիան, սակայն երեւում է որ այն կարգին նյարդայնացնում է իշխանություններին, ուստի առաջարկում եմ բոլորին օգտվել իշխանություններին նյարդայնացնելու այս հնարավորությունից:
    Համամիտ եմ, ես էլ եմ որոշել անպայման գնալ ու վաղվանից կսկսեմ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #4
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Լուռ բողոքը այս օրերին շարունակվում է որպես "Ժողովրդական" կամ "քաղաքացիական զբոսանք": Սա ենթադրում է խաղաղ հավաքներ քաղաքում, գուցե տարբեր ակցիաներ, որոնք նույնպես պետք է կրեն խաղաղ բնույթ:

    վկաներից տեղեկություններ եմ ստացել, որ երեկ Հյուսիսային Պողոտայի` Թումանյան փողոցին հարող հատվածում հավաքվածները շախմատ են խաղացել, գրություն ունեցել` այս իշխանությունները վնասակար են ձեր առողջությանը... ասում էին, թե վեց հոգի ձերբակալվել է:

    Այսօր Հյուսիսային պողոտայի նույն հատվածում մարդիկ (այդ թվում` շատ երիտասարդներ) հավաքվել էին թերթ կարդալու` ակցիա, որը մատնանշում է ինֆորմացիայի վստահելի աղբյուրները... ես էդտեղով անցա ժամը մոտավորապես 17-ին, շատ ոստիկաններ կային ու նրանց կողքին` քաղաքացիական հագուստով մարդիկ, ովքեր, դեմքերից դատելով, հաստատ ակցիային մասնակցելու չէին եկել: Նույնիսկ տեսա, որ Ազատության հրապարակի կողիմց շատ մտահոգ դեմքով, ծխելով եկավ Հրանտ Խաչատրյանը, անցավ Թումանյան փողոցը, հետո կարծես թե զինվորականների (կամ ոստիկանների) մեջ ծանոթ գտավ ու սկսեց զրուցել հետը: Ես գնացի... ակցիան պետք է սկսվեր 18:30. ահա, թե ինչ է ստացվել`

    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ
    Այս պահին Հյուսիսային պողոտայում հավաքված մարդկանց ոստիկանները ձերբակալում են, նստեցնում ավտոմեքենաներն ու տանում բաժանմունքներ։ Նրանք որեւէ մեկնաբանություն չեն տալիս։
    2008-03-26 18:32

    Արդեն ավանդական դարձած «քաղաքացիական զբոսանքը» այսօր էլ սկսվել է երեկոյան 6-ին մոտ Հյուսիսային պողոտայում, եւ ոստիկանները մասսայականորեն ձերբակալում են հավաքվածներին։

    Մեր տեղեկություններով՝ նրանք արդեն ձերբակալել են մոտ 15 մարդ։ Ոստիկանները նկարահանում են ներկաներին եւ որեւէ բան չեն բացատրում։
    Նրանք փորձել են նաեւ խլել մեր օպերատորի տեսախցիկը։
    http://echannel.am/?topic_id=1683&PH...db316f63d3159b

    ... ժողովրդին լրիվ ոչխարի տեղ են դրել... ... վերջում շատ թանկ են վճարելու!
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 26.03.2008, 20:30:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  5. #5
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    այսօր անցնում էի ոստիկանության մեքենաներից մեկի կողքով, երբ լսեցի հրաման. «սրանց ցրեք ստեղից, բայց առանց շուխուռր, առանց խփելու ու առանց բռնի ուժի, մեկ էլ քաղմաս չբերեք ոչ մեկին»

  6. #6
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում Fobus-ի խոսքերից Նայել գրառումը
    այսօր անցնում էի ոստիկանության մեքենաներից մեկի կողքով, երբ լսեցի հրաման. «սրանց ցրեք ստեղից, բայց առանց շուխուռր, առանց խփելու ու առանց բռնի ուժի, մեկ էլ քաղմաս չբերեք ոչ մեկին»
    Դե երևի քաղմասում էլ տեղ չկա, հայկական մարշուտկեքի նման լցրել են ինչքան կարան...
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  7. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    պատկերացրու որ դժվար է, քանի որ որպես քաղաքացիներ նրանք պարտավոր են վկայություն տալու կատարված հանցագործության մասին, իսկ քանի որ հանցագործություն չի կատարվել, ավելի ճիշտ դեռ չի կատարվել, այն կատարվելու է արդեն բաժնում երբ սպառնալիքների ու ահաբեկումների միջոցով վկան արդեն դառնում է մեղադրյալ, դա ձեվակերպվում է շատ "օրինական" -քաղաքացի Սիրանույշ Պեղեսյանը օրինական կարգով հրավիրվել է բաժին որպես վկա(լռիվ նորմալ է չեր կարող չգնալ) զրույցի ընթացքում սույն քաղաքացին հանկարծակի զգաց խղճի խայթ մեր "պառապանծ ոստիկաններին խաբելու համար ու անկեղծ խոստովանեց որ սույն հանցագործության մասնակից է եղել կամ կազմակերպիչ(դա արդեն կախված է քաղաքացու ֆիզիկական դիմադրողականությունից, ինչքան կդիմանա ծեծին), ահա սա է որպես վկա կանչելու ու մեղադրյալ դարձնելու առավելությունը, իսկ եթե կանչեն որպես կասկածյալ պարտավոր են ավելի երկար բացատրություններ տալու որի ժամանակը բնականաբար մեր մլիցեքը էս խառը վախտը վաբշե չունեն, հո իրանց բան ու գործը թողած ինչ որ կանանց համար թիթեռ չեն նկարելու՞
    Ինձ դժվար կլինի համոզելը, որ բացարձակ բանից անտեղյակ Ք-ուհի Սիրանույշ Պեղեսյանին, ծեծելով բերել են են մտքին , որ նա հանցագործ է: (Վանոյի ժամանակներից մնացած հուշեր) : Որն ա իմաստը լրիվ անտեղյակ մարդուն քարշ տալ քաղմաս, եթե առանց այդ էլ անկարգություններ անողները այնքան շատ են, որ արդեն մի մասին ռադ են արել տներով (իմ ծանոթներից էլ կան): Ընդ որում համարիա բոլորի տեղն էլ , բռնելու ձևերն էլ գիտեն :
    Ու հետո շատ լավ էր նկատել ԼՏՊ-ն իր հոդվածներում (www.payqar.org), Մեջբերում եմ, խնդրում եմ նեղանալ ոչ թե ինձնից այլ ԼՏՊ-ից ---- " Ցույցի մասնակիցները չեին կարող լինել ՍԱՓՐՎԱԾ , ՄԱՔՈՒՐ ՀԱՔՆՎԱԾ ...... և այլն: Դրանք սադրիչներ են ....."
    Այսինք , չնայած լրիվ համաձայն չեմ ԼՏՊ-ի հետ, բայց կա ճշմարտության մասնիկ --- 01/03 - ին ոչխարություն արած մարդը հեռվից հեռու երևում ա

  8. #8
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում Uxaki mard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ դժվար կլինի համոզելը, որ բացարձակ բանից անտեղյակ Ք-ուհի Սիրանույշ Պեղեսյանին, ծեծելով բերել են են մտքին , որ նա հանցագործ է: (Վանոյի ժամանակներից մնացած հուշեր) : Որն ա իմաստը լրիվ անտեղյակ մարդուն քարշ տալ քաղմաս, եթե առանց այդ էլ անկարգություններ անողները այնքան շատ են, որ արդեն մի մասին ռադ են արել տներով (իմ ծանոթներից էլ կան): Ընդ որում համարիա բոլորի տեղն էլ , բռնելու ձևերն էլ գիտեն :
    Ու հետո շատ լավ էր նկատել ԼՏՊ-ն իր հոդվածներում (www.payqar.org), Մեջբերում եմ, խնդրում եմ նեղանալ ոչ թե ինձնից այլ ԼՏՊ-ից ---- " Ցույցի մասնակիցները չեին կարող լինել ՍԱՓՐՎԱԾ , ՄԱՔՈՒՐ ՀԱՔՆՎԱԾ ...... և այլն: Դրանք սադրիչներ են ....."
    Այսինք , չնայած լրիվ համաձայն չեմ ԼՏՊ-ի հետ, բայց կա ճշմարտության մասնիկ --- 01/03 - ին ոչխարություն արած մարդը հեռվից հեռու երևում ա
    տրամաբանության դասեր տալու ցանկություն չունեմ բայց.... ուրեմն տրամաբանում ենք միասին ուղեղի անմիջական մասնակցությամբ-- կոնկրետ ձեռնարկությունում աշխատող կոնկրետ քաղաքացուհիներին տարել են կոնկրետ օբեկտի տիրոջ վրա կոնկրետ գործ թխելու համար ահաբեկումներով ու ծեծելով, շարունակում ենք տրամաբանել ուղեղի ներկայությունը պարտադիր է, ինչու ոչ ինձ ու քեզ քանի որ մենք չենք աշխատել կոնկրետ օբեկտում ու նույնիսկ քառատման դեպքում ուղղակի չենք կարող ասել որ կոնկրետ անձը կատարել է ֆինանսական չարաշահումներ, կամ կասենք բայց դա գրոշի արժեք չի ունենա, մարդկանց տներով ՌԱԴ անել- արտահայտությունդ մեղմ ասած կոպիտ էր, կարելի է համարել անպատասխանատու հայտարարություն ինտեռնետային պաշտպանությանը ապավինելով, իսկ ընդահանուր տեքստից հանված բառերը կամ բառակապակցությունները ես չեմ մեկնաբանում քանի որ կարող ես նույն հաջողությամբ կարող ես հանել "ես վախենում եմ, շատ եմ վախենում.." նախադասությունը Սեվակի հանճարեղ բանաստեղծությունից գրված բութ հավատացիալի մասին, ու ինձ խելացի դեմքով խորհուրդ տալով չնեղանալ, եզրակացնել որ Պարույր Սեվակը ՎԱԽԿՈՏ էր..

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Հետաքրքիր ա, սաղ Հայաստանին որ բռնեն, հետո ի՞նչ են անելու
    http://a1plus.am/file/vid/6783.wmv

    Ավելացվել է 1 րոպե անց
    Բացվել է թեժ գիծ , խնդրում ենքբոլոր տեղեկություններըիշխանությունների,
    տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես իրավապահ մարմինների
    գործողությունների մասին՝ ձերբակալություններ կալանք բերման ենթարկելու
    դեպքեր, խնրում ենք զանգահարել կամ SMS ուղարկել

    091-177-114 հեռախոսահամարին կամ
    repressons08ՇՆԻԿgmail.com էլեկտրոնային հասցեին
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 28.03.2008, 17:02: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2008
    Գրառումներ
    48
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    տրամաբանության դասեր տալու ցանկություն չունեմ բայց.... ուրեմն տրամաբանում ենք միասին ուղեղի անմիջական մասնակցությամբ-- կոնկրետ ձեռնարկությունում աշխատող կոնկրետ քաղաքացուհիներին տարել են կոնկրետ օբեկտի տիրոջ վրա կոնկրետ գործ թխելու համար ահաբեկումներով ու ծեծելով, շարունակում ենք տրամաբանել ուղեղի ներկայությունը պարտադիր է, ինչու ոչ ինձ ու քեզ քանի որ մենք չենք աշխատել կոնկրետ օբեկտում ու նույնիսկ քառատման դեպքում ուղղակի չենք կարող ասել որ կոնկրետ անձը կատարել է ֆինանսական չարաշահումներ, կամ կասենք բայց դա գրոշի արժեք չի ունենա, մարդկանց տներով ՌԱԴ անել- արտահայտությունդ մեղմ ասած կոպիտ էր, կարելի է համարել անպատասխանատու հայտարարություն ինտեռնետային պաշտպանությանը ապավինելով, իսկ ընդահանուր տեքստից հանված բառերը կամ բառակապակցությունները ես չեմ մեկնաբանում քանի որ կարող ես նույն հաջողությամբ կարող ես հանել "ես վախենում եմ, շատ եմ վախենում.." նախադասությունը Սեվակի հանճարեղ բանաստեղծությունից գրված բութ հավատացիալի մասին, ու ինձ խելացի դեմքով խորհուրդ տալով չնեղանալ, եզրակացնել որ Պարույր Սեվակը ՎԱԽԿՈՏ էր..
    Փաստորեն կան ֆինանսական չարաշահումներ որոնց մասին "կոնկրետ օբեկտի աղջիկները " միայն ծեծից հետո են սկսում խոսալ :
    Չեմ ուզում կոպիտ ձևով պատասխանել վիրավորանքիդ, որովհետև գաջ գիտակցում եմ որ ԼՏՊ-ի թիմը ( ներառյալ ցույցի ակտիվիստները ) սիրում են վիրավորել բոլոր նրանց ովքեր իրենց կողքին չեն կանգնած, կամ արտահայտում են միտք որը իրենց դուր չի գալիս: Ու անկեղծ ասած շատ ուրախ եմ , որ ԼՏՊ-ի թիմը ոչինչի չհասավ (հուսով եմ չի էլ հասնի) :
    P.S. "Ռադ անելը" վերաբերվում էր կոնկրետ անձանց ում ես եմ ճանաչում, այլ ոչ բոլորին : Եվ ցենզուրան թույլ չի տալիս այլ կերպ արտահայտվել :
    "Ապե տղեքը զանգին ասին "Ռոբեռտոյում" 100% զեղջ ա , մենք հլանք ընդե տենանք ինչ ենք անըմ"---- սա մի կտոր "Ռադ լինողներից" մեկի խոսքերից, իր իսկ ժարգոնով: Հիմա փորձի դու ուեղեի 100% մասնակցություն ապահովելով ավելի կոռեկտ արտահայտվես սրա նմանների մասին:

  11. #11
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Աշխարհում հայտնվել է նոր "Բեռմուդյան Եռանկյունի"` "Հյուսիսային Պողոտա" անվամբ:

    Զգույշ եղեք ժողովուրդ ամեն անգամ Հյուսիսային Պողոտա մտնելուց: Մեկ էլ տեսաք այնտեղից հետ չեկաք:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  12. #12
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    «ՍՈՏԵՌ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    Մեր կազմակերպությանն են դիմում բազմաթիվ երիտասարդներ դժգոհելով երկրում ստեղծված իրավիճակից: Մասնավորապես, դժգոհությունների էությունը կայանում է Հյուսիսային պողոտայում անցկացվող զանգվածային բողոքի ակցիաների արդեն ավանդույթ դարձաց իրողությանը: Երիտասարդներն իրենց բողոքներով հայտնում են, որ քաղաքական որոշ հայացքներ ունեցող մարդիկ խոչնդոտում են հասարակությանը ընդհանուր օգտագործման տարածում զբոսնելու իրենց իրավունքից` ստեղծելով ներքաղաքական լարված իրավիճակ: Շուրջ հինգ օր է, Երևանի սրտում գտնվող Հյուսիսային պողոտան դարձել է զանգվածային բողոք արտահայտելու վայր, ինչը ստիպում է քաղաքական այլ հայացքներ ունեցողների մեծ բանակի պարզապես չայցել իրենց համար վաղուց արդեն հարազատ դարձաց այդ զբոսավայրը, քանի որ, հակառակ դեպքում, անկախ իրենց կամքից, կարող է տպավորություն ստեղծվել, որ սատարում են իրենց ընդիմադիր համարող ուժերին, իսկ այդ տպավորությունը նույն այդ ուժերին սպասարկող լրատվամիջոցների կողմից կարող է դառնալ կեղծ տեղեկատվության լուսաբանման առիթ, ինչն էլ իր հերթին կարող է ապատեղեկատվություն դառնալ ամենատարբեր դիտորդների և միջազգային կառույցների համար` գցելով մեր երկրի վարկանիշը: «ՍՈՏԵՌ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նպատակ ունենալով պաշտպանել հասարակության օրինական շահերը կոչ է անում, իրենց ընդիմադիր համարող այդ ուժերին, դադարեցնել ընդհանուր օգտագործման տարածքում ապօրինի կերպով անցկացվող զանգվածային միջոցառումները: Հիշեցնում ենք, որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն հրապարակային միջոցառում է համարվում ընդհանուր oգտագործման տարածքներում տնտեuական, uոցիալական, քաղաքական, հոգեւոր կամ այլ պահանջների, խնդիրների ու հարցերի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու, տեղեկություններ կամ գաղափարներ փնտրելու, uտանալու կամ տարածելու նպատակով անցկացվող խաղաղ եւ յուրաքանչյուրի մաuնակցությունն ապահովող ժողովներ, հանրահավաքներ, երթեր (շքերթներ) կամ ցույցեր (այդ թվում` նաեւ նuտացույցեր) անցկացնելը: Հիշեցնում ենք նաև, որ զանգվածային միջոցառումներ անկացնելու համար գործում է սահմաված կարգ, ինչը չի պահպանվում կազմակերպիչների կողմից, իսկ երկրում խախտված հասարակական կարգը վերացման ուղղությամբ` իշխանությունները ցուցաբերում են անգործություն: Բազմաթիվ աղբյուրներով, այդ թվում նաև «Ա1 պլյուս», «Հայկական Ժամանակ», «Ժամանակ Երևան», «Առավոտ», «Ազատություն ռադիոկայան» լրատվամիջոցներով, պարբերաբար, օրենսդրության խախտմամբ հրապարկվում են այդ ապօրինի միջոցառումների կազմակերպման ու անցկացման մանրամասներ` անտեսելով ինչպես երկրի կայունության, այնպես էլ հասարակության օրինական շահերը: Հաշվի առնելով վերոգրյալը, դիմում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պահանջելով` ձեռնարկել իրատեսական և արդյունավետ միջոցներ հասարակական կարգի խախտումները վերացնելու և դրանցում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
    ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

  13. #13
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Առայժմ մենակ ոչ իշխանամետ դիրքորոշում ունեցող մարդկանց են խոչընդոտում ազատ լինել:

    Լավ, ինչ աստիճանի կարա մարդ ցածրանա, մինչև ուր՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

    Ընդեղ մարդիկ են զոհվում, մարդկանց են բռնում, ծեծում, ոմանք էլ մտածում են "իրանց" հյուսիսային պողոտայիմասին:
    Երեևի օբեկտներին են չէ խանգարում, առևտուրները վատ ա գնում:

  14. #14
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում Soter-ի խոսքերից Նայել գրառումը
    «ՍՈՏԵՌ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
    Սոտեռ-ի (կներեք արտահայտությանս համար) վեբ հասցեն, հեռախոսահամարը, հասցեն ու գրանցման տարեթիվը։ Շնորհակալություն։

  15. #15
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լուռ Բողոք – ընթացքը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոտեռ-ի (կներեք արտահայտությանս համար) վեբ հասցեն, հեռախոսահամարը, հասցեն ու գրանցման տարեթիվը։ Շնորհակալություն։
    ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    2.1.7 Առանց ակումբի ղեկավարության հատուկ թույլտվության չի թույլատրվում տեղադրել գովազդային նյութեր՝ ցանկացած տեսքով, այդ թվում՝ գրառումներում, թեմաների ու հարցումների վերնագրերում, հարցման կետերում, կցորդներում, ստորագրություններում, հատուկ կարգավիճակներում, ավատարներում, անձնագրի լուսանկարներում և այլուր:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Քաղաքական
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.05.2011, 21:33
  2. Քաղաքական հայտարարություններ
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 15.04.2011, 19:13
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  4. Քաղաքական ձերբակալություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 25.10.2007, 09:05

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •