User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

    Պսակադրությո՞ւն, քաղաքացիկան ամուսնությո՞ւն թե միայն համատեղ կյանք…
    Ի՞նչ եք կարծում, որն է ավելի ճիշտ, եթե կարելի է այդպես արտահայտվել: Ոմանք գերադասում են միայն եկեղեցական պսակադրությունն ու աստծո օրհնությունը, ոմանք ավելի աթեիստորեն են մոտենում հարցին և բավարարվում են միայն քաղաքացիական ամուսնությամբ: Իսկ ոմանց համար էլ միայն համատեղ կյանքն է էական…
    Ո՞րն է ճիշտ…

  2. #2
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

    Ճիշտ են ամեն մեկը առանձին, և բոլորը միասին, դա ըստ համոզմունքների:
    կարևորը , որ զույգը մտածի նույնը , այլ ոչ թե մեկը իր կարծիքը ընդվզի մյուսին, երկրերդն էլ սիրուն զոհ գնալով , համաձայնվի:

  3. #3
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

    Իմ կարծիքով Երեքը միասին...
    Իսկ ընդհանրապես դա կախված է տվյալ զույգի մտածելակեպից... իմ մտածելակերպով սիրած մարդու հետ համատեղ ապրելն էլ բավական է... բայց քանի որ շրջապատի կարծիքը ես հաշվի եմ առնում, ապա պետք է հետևել որոշ նորմերի... Իսկ եկեղեցով ամուսնանալը համարում եմ գեղեցիկ երևույթ.... ինքս աթեիստ եմ, բայց ուզում եմ ամուսնանալ եկեղեցով...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  4. #4
    տենց :) Intel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

    Ես վափշե համարում եմ ամուսնանալը կյանքի վերջ: Ավելորդ պարտականություններ են ավելանում ու ֆսյո. Ինչն ա խանգարում առանց ամուսնանալու ընկերություն անել՞

  5. #5
    Հայուհի Astghik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Հունաստան
    Տարիք
    40
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

    Իսկ ես կողմ եմ ամուսնությանը: Յուրաքանչյուր մարդ իր մոտացումն ունի այս թեմային, դա կախված է նրա հոգեբանությունից, արժեքներից, մտածելակերպից ու նրա մոտեցումից կյանքին:
    Ես նախընտրում եմ 3-ն էլ միասին. քաղաաքացիականը, քանի որ դա անհրաժեշտ եմ համարում, եկեղեցականը քանի որ Աստծո օրհնությունը շատ կարևոր է:
    Այս թեմայում չկա ճիշտ կամ սխալ: Յուրաքանչյուրիս համար մեր ընտրածն է ճիշտ:
    Օրինակ Ինտելի համար ամուսնությունը կյանքի վերջն է , իսկ ուրիշների համար դա ուղղակի կյանքի սկիզբն է ....
    ....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
    Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
    Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....

    Պ. Սևակ

  6. #6
    Հայուհի Astghik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Հունաստան
    Տարիք
    40
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

    գրում եմ մեր քաղաքում հայկական եկեղեցու հրատարակած գրքույկից մի հատված.

    Ի՞ՆՉ Է ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ

    Անիկա Նվիրում է
    Ամուսնությունը տալ է, ոչ թե առնել

    «Մի՛ ընեք որևէ բան, որ հակառակախոսությունից ու փառասիրությունից մղված լինի, այլ՝ խոնարհ ոգիով՝ ձեր ընկերներին ավելի լավ համարեցեք, քան դուք ձեզ: Միայն դուք ձեզ մի՛ մտածեք, այլ նաև ձեր ընկերոջ մասին»
    «Որպեսզի կնոջ պետքերը այրը գոհացնե և ամուսինի պետքերը՝ կինը: Որովհետև կինը իր մարմինին տերը չէ, այլ՝ ամուսինը, ո՛չ ալ այրը իր մարմնի տերն է, այլ՝ կինը:»
    ....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
    Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
    Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....

    Պ. Սևակ

  7. #7
    Հայուհի Astghik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2006
    Հասցե
    Հունաստան
    Տարիք
    40
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

    Անիկա կապվածություն է
    Ամուսնությունը զգացումներեն անդին կապվածություն է, որ ամբողջ կյանքի տևիղության կմնա

    «Սակայն սկզբեն, արարածներու ստեղծագործության ժամանակ, Աստված «արու և էգ ստեղծեց մարդիկը» և ըսեց անոնց. «Այս պատճառով այրը պիտի թողնի իր հայրն ու մայրը և իր կնոջ միանա, և երկուքը մեկ մարմին պիտի ըլլան»: Հետևաբար այլևս երկու չեն, այլ՝ մեկ մարմին: Արդ, ուրեմն որևէ մեկը թող չբաժանե անոնք, որ Աստված միացուց»
    ....Քունս չի տանում, դու էլ մի քնիր,
    Հետս էլ կրկնիր, թե ի՞նչ եմ անում,
    Ես ի՞նչ եմ անում ո՛չ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....

    Պ. Սևակ

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

    Անձամբ ես ճիշտ եմ համարում եկեղեցով ամուսնությունը, բայց իսկական, ոչ թե ձևական, ինչպես հիմա է կատարվում: Պետք է այնպես լինի, որ իրոք Աստված ամուսնացողներին միացնի: Իսկ մնացածն էական չէ:

  9. #9
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    21.09.2006
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

    Մեզ մոտ երեքն էլ ընդունված է.. Սկզբում եկեղեցական պսակադրություն, այնուհետև քաղաքացիական ամուսնություն և իհարկե համատեղ կյանք..անձամբ ինքս չեմ պատկերացնում՝ կկարողանամ արդյոք եկեղեցում կանգնել և հայտարարել. որ հնազանդ եմ, երբ ես խառնվածքով իշխող անձնավորություն եմ...Եվ ընդհանրապես կարծում եմ, որ երբ ամուսնանում ես, կյանքդ ավարտվում է...

  10. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

    Մեջբերում Intel-ի խոսքերից
    Ես վափշե համարում եմ ամուսնանալը կյանքի վերջ: Ավելորդ պարտականություններ են ավելանում ու ֆսյո. Ինչն ա խանգարում առանց ամուսնանալու ընկերություն անել՞
    Իսկ այդ ընկերության մեջ երեխա ունենա՞լն էլ է մտնում, թե՞ դա էլ է ավելորդ պարտականություններից մեկը։

    Եթե համոզված լինեի, որ եկեղեցով ամուսնանալու դեպքում իսկապես Աստծո «մատը խառն է լինելու», այսինքն՝ Բյուրակնի ասած ոչ թե ձևական, այլ իսկապես Աստծո օրհնությամբ ամուսնություն է լինելու, կցանկանայի այդպես ամուսնանալ, բայց քանի որ խիստ կասկածում եմ մեր տերտերների (ասենք, ինչու՞ միայն մեր, ընդհանրապես տերտերների) մեծամասնության՝ Աստծո և մարդու միջև միջնորդ լինելու հարցում, ապա եկեղեցով ամուսնությունն ավելորդություն եմ համարում։ Իսկ միասին ապրելուց առաջ զագսավորվելը կարևորում եմ այնքանով, որ ընթացքում կարող են մանր-մունր, գուցե երբեմն նաև խոշոր (ո՞վ իմանա) խնդիրներ առաջանալ փաստաթղթերի հետ կապված։

    Իսկ ամենակարևորը փոխադարձ սերն ու հասկացողությունն են ամուսինների միջև, որոնց բացակայությունը չի կարող լրացնել ո՛չ եկեղեցին, ո՛չ էլ ամուսնության փաստաթղթային ամրագրումը։

    Համենայնդեպս, սա ինձ համար այն հարցերից է, որտեղ սկզբունքային տեսակետ ինձ համար չկա։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու համար ճիշտ է այն տարբերակը, որն ինքն է հարմար գտնում։ Նորից եմ ասում, ամուսնության երջանկությունն ու ամրությունը դրանով չի որոշվում, քանի որ շատ ավելի կարևոր հանգամանքներ կան, քան եկեղեցին ու զագսավորումը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (30.04.2011)

  12. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

    Մեջբերում MaLYuTKa-ի խոսքերից
    ..անձամբ ինքս չեմ պատկերացնում՝ կկարողանամ արդյոք եկեղեցում կանգնել և հայտարարել. որ հնազանդ եմ, երբ ես խառնվածքով իշխող անձնավորություն եմ...
    Էդ մասը մոռացել էի։ Էդ հնազանդության երդում տալու մասը ինձ էլ մի տեսակ դուր չի գալիս, ճիշտն ասած. դե, ես էլ հնազանդներից չեմ... չնայած իշխող էլ չեմ, բայց ամեն դեպքում սխալ եմ համարում այդ հնազանդ լինելու մասը, որովհետև դա կարծես ամուսինների իրավունքների անհավասարության, այսինքն՝ կնոջ՝ ամուսնուն կուրորեն հնազանդվելու երդում է, որը ես չեմ կարող ընդունել։

    Համ էլ նոր հիշեցի, որ ես ախր ընդհանրապես չեմ երդվում, էլ ուր մնաց՝ սուտ երդում տամ։
    Չէ, ուրեմն ինձ համար եկեղեցով պսակվելը, փաստորեն, լրիվ բացառվում է... եթե, իհարկե, հատուկ ինձ համար հատուկ իմ հայացքները կիսող տերտեր չճարվի... Տեսնես կա՞ այդպիսին...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #12
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

    Գտնում եմ, որ սկզբում պետք է միասին ապրեն մի քանի տարի, հետո եթե ուզում են ամուսնանան, իսկ եկեղեցին... եկեղեցի եթե գնամ էլ մի քանի հեգով, ես, կինս, հարսնաքուր, քավոր, երևի:

  14. #13
    տենց :) Intel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Իսկ այդ ընկերության մեջ երեխա ունենա՞լն էլ է մտնում, թե՞ դա էլ է ավելորդ պարտականություններից մեկը։
    Երևի ավելորդ պարտականություն, իմ համար, մի քիչ անշնորհակալ ա հնչում, բայց դե, ինչ անեմ՞

  15. #14
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

    Կարծում եմ նշվածներից յուրաքանչյուրն իր տեղն ունի:
    Ըստ իս, մինչ եկեղեցական ամուսնությունը զույգերը որոշ ժամանակ պիտի ապրեն միասին, միգուցե կնքելով քաղաքացիական ամուսնություն /քանի որ քաղաքացիական ամուսնությունը հեշտությամբ քանդվում է ապահարզանի միջոցով/: Այնուհետև, որոշ ժամանակ անց, պարզելով իրենց համատեղ կյանքի հնարավորությունը նոր Աստծո օրհնությամբ ամրապնդեն իրենց միությունը, չէ որ այն միությունը, որ հաստատում է Աստված, մարդը իրավասու և ընդունակ չէ քանդել…
    Իսկ հիմա յուրաքանչյուր երկրորդ նորաստեղծ ընտանիք մի քանի ամիս հետո քայքայվում է: Ինչո՞ւ այդպես չէր տարիներ առաջ… Պարզապես փոխվել է մարդկային հոգեբանությունը: Տարիներ առաջ մարդիկ ապրում էին հասարակության համար, դրա համար էլ «ամոթ է, ո՞նց կլինի, որ մեկին թողեմ ու մյուսի հետ ապրեմ…»: Իսկ այժմ, չնայած դեռևս մասնակիորեն, մարդիկ ապրում են ավելի ճիշտ փորձում են ապրել իրենց համար:
    Այնպես որ, մարդի՛կ, ապրեք մի կողմ դնելով բոլոր պայմանականությունները, բայց ամեն դեպքում ամենուր և ամեն ինչում աշխատեք հասնել Աստծո օրհնանքին …

  16. #15
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. -Որդյակ ի՛մ, տե՞ր ես… - «Տեր եմ»: -Դուստր ի՛մ, հնազա՞նդ ես… - «Հնազանդ եմ» …

    կարդացել եմ միայն առաջին գրառումը, այնպես որ եթե կրկնվեմ, չծեծեք ...

    ինձ համար շատ կարևոր է Աստծո օրհնությունը, ու մեծ տեղ եմ տալիս եկեղեցով ամուսնանալուն , իսկ էն բանկետային մասը ուզում է լինի , ուզում է չլինի ... մեկ է ... իսկ զագսը պետք է միայնակ մայր հետագայում չդառնալու համար ... դե դա էլ առանձնապես նշանակություն չունի ինձ համար ...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •