Աստծո մասին էլ են ասում բա նրանից առաջ ինչ կար։
Ասեմ որ Աստված հավիտենական գոյ է։ Փիլիսոփաներին են հիմնականում օգտագործում այդ տերմինը։
Նա չի առաջացել, չի ծնվել, հետևաբար վերջ էլ չունի։
Նմանապես մեր հոգիները որոնք Աստված է տվել չեն մեռնում ու չեն վերջանում։
Ինչ վերաբերում է ավելի իրական լինելուն դա միայն ես չեմ ասում, դա ասում են նաև բոլոր նրանք ովքեր գոնե մեկ անգամ եղել են մարմնից դուրս։ Պարզության համար կարող ես դիտարկել երազի և իրականության տարբերությունը, սակայն հոգու դեպքը շատ ավելին է գրեթէ անհամեմատելի է։
Ասեմ որ այդ վստահությունը ճիշտ ես նկատել անձնականից է գալիս։ Շատ հետաքրքիր է այդ փոխհարաբերությանը։ Դրա համար երկար չեմ խոսա, ուզում էի տեսնել ձեր տեսակետը, ինչու չէ իմանալ կան մարդիկ ովքեր զգում են դա, կամ ապրում։
Այդ փոխհարաբերության ամենավառ օրինակներից մեկը դա հենց մատյան ողբերգությանն է գրված Նարեկացու կողմից։
Էջանիշներ