Մայիսի 17-24ը, Նորարար Փարձառական Արվեստի Կենտրոնում տեղի կունենա ՄԵԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ ամենամյա 6րդ փառատոնը, որտեղ բացի մրցութային ծրագրում մրցող ֆիլմերից, որոնք նկարված են` ՄԵԿ ԿԱԴՐ ՄԵԿ ՐՈՊԵ ֆորմատով, կցուցադրվեն նաև կարճամետրաժ ու երկարամետրաժ ֆիլմեր Ռուսաստանից, Ֆրասիայից, Բելգիայից, Ֆրաստանից և Իրանից:
Փառատոնում տեղի ունեցող ակտիվ քննարկումերը ժյուրիի և մասնակիցների միջև բաց են բոլոր հետաքրքրվողների համար:
Փառատոնում տրվում են հետևյալ մրցանակները`
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԴՐ - ժյուրիի ընտրությամբ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ - փառատոնի նախագահի ընտրությամբ
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ - ժյուրիի ընտրությամբ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՁԱՅՆ - մասնակիցներն իրենք են ընտրում իրենցից լավագույնին
Բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, կարող են բերել իրենց հայտերը կամ ֆիլմերը ՆՓԱԿ, կինոյի ու թատրոնի բաժին: Մասնակցուցյան հայտերը ընդունվում են մինչև Ապրիլի 20-ը: ՆՓԱԿ-ըՕԳՆՈՒՄ Է
ֆիլմի ստեղծման բոլոր փուլերում` նկարահանում, մոնտաժ, ենթագրերի տեղադրում:
Լրացման թերթիկը ԱՅՍՏԵՂԻՑ
Կուզենայի լսել բոլոր նրանց, ովքեր ներկա են եղել նախորդ փառատոններում, թե որպես մասնակից և թե որպես հյուր:![]()






ՕԳՆՈՒՄ Է
Մեջբերել

հումորով ու հավեսով էր նաև ոչ հայ հեղինակներից մեկի ֆիլմիկը՝ համակարգչի դիմաց նստած տղան, որ ակտիվորեն տպում-տպում է, իսկ էկրանի փոխարեն գրություն է ժամանակակից աշխարհը չհասկանալու մասին ... իսկ ավելի լուրջ՝ «01.03.2008.Հայաստան»-ը ընկերուհուս ներկայացրածն է, բայց փորձում եմ օբյեկտիվ լինել՝ ձեռքերը բռնելու հատվածը իսկապես ազդեցիկ է ու խորհրդավոր... մնացածից... արդեն չեմ հիշում... Ղազարէի մուլտն էլ էր լավը, «Հացի խնդիր»-ն էլ... մնացածի մեջ էլ կային աշխատանքներ, որոնց սրտանց ծափահարեցի, վրացական՝ «Ես գտա, սա իմն է»-ն էլ վատը չէր... Թեղուտի մասին ֆիլմիկը իհարկե կինո չի, բայց շատ հաջողված ինտերվյու է, որը էդ մեկ րոպեում ներկայացնում է ամբողջ խնդիրը, իսկ դա շատ կարևոր է…

Էջանիշներ