Նման բան ՀՀ Քրեկան օրենսգրքում չկա:
Տուգանքներից բացի, նվազագույն պատիժը առավելագույնը մեկ ամիս կալանքն է, իսկ առավելագույնը պատիժը՝ առավելագույնը 5 տարի: Ցմահ բանտարկությունը կիրառվում է բացառիկ դեպքերում եվ բացառիկ հոդվածների ամբողջական համընկմնան դեպքում: Անգամ այլ երկրներում բեղմնավորված ձվաբջիջ ոչնչացնելու, թեկուզ չլինի մեկը այլ 1000,մահապատիժ չի կիրառվում: Աբսուրդը քո ասածն է:
Արդեն հոգնեցի այս հոդվածից, վերջին անգամ մեջբերեմ, խնդրեմ նայիր.
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ, համարը ՀՕ-528-Ն, ընդունված18.04.2003-ին, ուժի մեջ է 01.08.2003-ից մինչ օրս:
Հոդված 122.
Ապօրինի աբորտ կատարելը
1. Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ ծանր վնաս են պատճառել նրա առողջությանը կամ կատարվել են նախկինում ապօրինի աբորտ կատարելու համար դատապարտված անձի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
(122-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)
Եթե բարոյական նորմերը դնեմ մի կող. այո չծնված երեխան նույնպես մարդ է, անգամ կարող է հանդես գալ քաղաքացիաիրավական հարաբերություններում/օր.՝ ապագա ծնվելիք երեխայի անունով բացված է հաշվեհամար, որը կարող է օգտագործել միայն նա/, այս պարագայում նա լիարժեք իրավունքի սուբյեկտ է եվ եթե հասնի որոշակի տարիքի կարող է իրականացնել իր իրավունքը:
Բեղմավորման պահից սկսած զուտ տեսականորեն սաղմը մարդու իրավունքների եվ հիմնարար ազատությունների միջազգային հռչակագրի սկզբմունքներին համաձայն ունի իրավունքներ,/սրան հակադրվում է մեկ այլ բան, որն է. առանց պարտականությունների չի կարող լինել իրավունք.միակ բացառությունն է, այն էլ ապարդյուն/ ուրիշ հարց է, որ գործնականում չի կարող իրականացնել իր իրավունքերը, եվ նրա շահերը միակ ներկայացնողները նրա ծնողներն են: Եվ ոչ մեկ էլ չի կարող հասկանալ, թե որն է նրա շահը: Սա զուտ տեսական սկզբունք է, իրականում սաղմի եվ իրավազոր անձի հարաբերություններում միշտ էլ հաղթող է հասուն մարդը,/ասենք մայրը աբորտ է ուզում, սաղմը հաստատ չի կարող իր իրավունքերը պաշտպանել, ասի՝ ապրել եմ ուզում/ նա անձամբ չի կարող ներկայացնել իր շահերը, իսկ հասուն մարդը կարող է:
Այս խնդիրը թերեվս տարակարծությունների պատճառով վերջնական լուծում չի գտել իրավագիտության մեջ:
Էջանիշներ