Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր, հարցը հասարակությունը չի… հարցը կոնկրետ մարդու որոշումն ա… ու ո՞վ ա ում փոխարեն որոշում կայացնում… բնական ա որ էդ պահին դու պետք ա որոշում կայացնես, բայց պետք ա հաշվի առնես որ էդ երեխեն իրա կյանքում ինքնուրույն որոշում չի կայացնելու, միշտ պետք ա լինի մեկը ով կամ պետք ա նվիրված լինի կամ վճարվի իրան խնամակալելու համար… էսքանն իմանալով դու պետք ա որոշում կայացնես… ոչ թե զուտ քո "գիտական հետաքրքրվածությունից" ելնելով անունն էլ դնես "ոչ ոք որևէ մեկի փոխարեն իրավունք չունի որոշելու, թե ով ապրի, ով մեռնի"… իսկ գիտական եքսպերիմենտ անելն օքեյ ա՞ Բյուր…

չեմ հավատում որ հիվանդ երեխան ու տղա երեխան նույն հարթության ու նախասիրիության աստիճանի վրա են… դա բանական չի… բայց եթե որոշել ես վրես կայֆեր բռնես, դա արդեն ուրիշ հարց ա…
Մեֆ, իսկ ես ասեցի նվիրված չե՞մ լինի: Լավ, եթե դա բանական չես համարում, ավելին ասեմ: Հիվանդ երեխան տղայից էլ լավ ա, որովհետև ես գիտեմ, որ հիվանդ երեխային մեկ ա կսիրեմ ու կնվիրվեմ, իսկ տղային վստահ չեմ: Ու ասենք չեմ ասում՝ հիվանդ էրեխա բերել ու սկսել վրաներն էքսպերիմենտներ անել, մի օր հաց չտալ, մի օր սենց անել, մի օր նենց: Չէ, ուղղակի պետք ա ապացուցել, որ էդ էրեխեքը կարան լավ կյանք ունենան, եթե դու իրանց սիրում ես: Արևմուտքում դա արդեն ապացուցված ա: Հայաստանում՝ հը-ը: