Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր, որ ասում ես՝ հիվանդ երեխուց չեմ հրաժարվի... դու, բժշկության հետ կապ ունենալով, մեզանից էլ մի քիչ շատ պետք ա տեղյակ լինես՝ ինչ ահավոր արատներով երեխեք կարան ծնվեն ու որքան շուտ ա դա հնարավոր detect անել հիմա՝ էխոյով ու մնացած ամեն ինչով:
Տառապելով, տանջվելով կպահես՝ քո գիտակից ընտրությամբ, չէ՞:
Իսկ էդ երեխեն, որ ծնվելու ա՝ ապրելու համար մեծամասնորեն առողջ ու առանց արատների մարդկանց մեջ, բայց ինքը իրեն զգալու ա ոչ լիարժեք(մեզանից շատուշատերի վերաբերմունքի պատճառով), արժանի ա՞ ողջ կյանքում ամեն օր, ամեն վայրկյան շարունակվող էդ տանջանքին: Տանջանքի, որ իր փոխարեն դու ես ընտրել իր համար: Դա ճիշտ ա՞ քո կարծիքով:

Նախօրոք զգուշացնեմ աբորտի անուն լսելուց վատացողներին, որ ցակտահարթակ չսարքեք դեմքիս համար: Ես ինքս չգիտեմ՝ ինչ կանեմ, եթե ինձ հետ նման բան լինի ու հարցս Բյուրին ա ուղղված:
Գալ, էս թեման խիստ նման ա գոմիկների՝ երեխա որդեգրելու թեմային, որովհետև էլի շուռ ենք գալիս հասարակության վրա ընտանիքի ներսին նայելու փոխարեն: Հա, մեկ ա, կընտրեմ էդպիսի երեխա մեծացնելը, որովհետև առաջին հերթին ինքը արժանի ա լույս աշխարհ գալուն, ինչպես ես և դու: Ես չեմ մեղադրում էն մարդկանց, որոնք չեն ընտրում: Բայց ես կընտրեի: Ասեք էգոիստ եմ, բայց գիտական հետաքրքրվածությունն էլ կա: Ուղղակի ես համոզված եմ, որ ոչ ոք որևէ մեկի փոխարեն իրավունք չունի որոշելու, թե ով ապրի, ով մեռնի, նույն վերաբերմունքն էլ ունեմ էֆթանազիայի մասին: Եթե չես ուզում ապրել, ինքնասպան եղիր, ոչ ոք ձեռքդ չի բռնում, բայց ուրիշին էդ գործի մեջ ներառելը խիստ անընդունելի եմ համարում: Նորից եմ ասում, չեմ մեղադրում անողներին, էդ իրանց գործն ա, բայց ես ինքս չեմ ուզում ներգրավված լինել դրա մեջ:

Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Այվի ջան, հարցը մի քիչ տարբեր ա… հաշմանդամ կարաս կյանքիդ ընթացքում էլ լինես ու դրա համար կան ու պիտի լինեն բոլոր հարմարությունները…

խոսքը նրա մասին ա որ Գալը նշեց… դիթեկտ անելուց ու պարզելուց յետո որ երեխան հաշմանդամ ա լինելու (ոչ ֆիզիկապես… ես ֆիզիկական արատները համարում եմ օքեյ) դու կընտրե՞ս նրան աշխարհ բերելու տարբերակը… ստեղ խնդիրները շատ շատ շատ ավելի խորն են որովհետև երեխան մինչև վերջ երեխա չի մնալու… ու՞մ համար ա լինելու էդ գթասրտությունը, երեխայի՞ ով շատ հնարավոր ա որ տենց էլ չհասկանա թե բանն ինչումն ա, թե՞ ծնողի համար որ սիրտը հանգիստ լինի… ի՞նչ բարոյահոգեբանական համակարգի մեջ ա սա դիտվում…

եթե պատահաբար ա ծնվում՝ առանց իմանալու, կամ հետագայում ա դառնում ապա խնդիր չկա. միանշանակ ընտրություն չկա…

Բյուր… քեզ էլ եկ հարցս ուղղում… ու տղա երեխա ունենալը կարա՞ս համեմատես սրա հետ…
Հա, Մեֆ, նույնն ա: