Իմ պատկերացմամբ ամենավատագույն հասարակությունը դա այն է, որտեղ մարդիկ չեն հետևում բարոյական օրենքներին ու դրա համար ոչ մի պատիժ չեն կրում, իսկ ամենալավագույնը, երբ կա միայն մեկ օրենք՝ բարոյականությունը: - Նախորդ գրառումներիցս մեկում արտահայտած այս միտքս պատասխանում է շատ հարցերին և ինչպես տեսնում ես, ես այստեղ չեմ խոսում այդ հարցի լուծման հետ կապված իրավունքի մասին ու դրա տեսանկյունից, ոչ, ես խոսում եմ պարզ ու հստակ խնդրի հնարավոր միակ լուծման՝ բարոյական ուղու մասին:

Նախ ասեմ, որ ես ինքս, ինչպես և դու, կտրականապես դեմ եմ սպանությանը (այդ թվում ես դեմ եմ նաև կենդանիների անիմաստ սպանությանը), բայց մենք տարբերվում ենք մեր դիրքորոշմամբ ու ընկալմամբ թե ո՞վ է մարդը, ի՞նչ է նա իրենից ներկայացնում ու դրանից ելնելով դու համարում ես մարդու կյանքի սկիզբը նրա աշխարհ գալն, ես դրա հետ չեմ կարող համաձայնել, որքան էլ որ դա քեզ համար տարօրինակ թվա, քանզի մարդ էակը զուտ ֆիզիկական էակ չէ... ու պարզ է թե ինչու էր այդպիսին տված երկրորդ հարցիս պատասխանդ:
Մարդու կյանքը պետք է ունենա տրամաբանական սկիզբ եւ վերջ: Պատմականորեն խնդիր չի առաջացել դրանք մատնանշելու մեջ, քանզի միակ ճանաչված սկիզբը մարդու ծնունդն էր, միակ ճանաչված վերջը՝ նրա մահը, որում կարելի է շատ հեշտ համոզվել, այդ իսկ պատճառով այն անորոշություն չի առաջացնի:
Այ տեսնում ես ինչ հեշտ է, երբ մարդ ընդունված ստանդարտներով է մտածում առանց սեփական միտքը գործի դնելու - ահա սա կյանքն է, սա էլ մահը ի՞նչ պրոբլեմ կա, արդեն բոլորն էլ գիտեն թե ինչ է կյանքը և ինչ մահը - բարի մտքով նախանձում եմ քեզ որ այդքան Իմաստուն ես իմ լավ բարեկամ, որ գիտես թե ինչ է կյանքն ու ինչ մահը, իսկ ես դեռ ուսումնասիրում ու ուսումնասիրում եմ ու զգում եմ որ դեռ շատ ու շատ հեռու եմ կյանքի ու մահվան գաղտնիքները բացահայտելուց: Դու համարում ես, որ ճիշտ է
Սա մեկ, իմ պատկերացմամբ շատ ֆունդամենտալ արգումենտ, երեխայի ծնունդը համարելու նրա կյանքի սկիզբը:

Երկրորդը հետեւյալն է: Նույնիսկ եթե մենք փորձենք գտնել մի որիշ՝ ծնունդից ժամանակի մեջ առաջ ընկած կյանքի այդպիսի հստակ սկիզբ, իմ պատկերացմամբ, միակ հնարավոր իրադարձությունը՝ ձվաբջջի բեղմնավորումն է:

Սա շատ ավելի պակաս հստակ որոշվող բան է, քան երեխայի ծնունդը, պահանջում է բժշկական էքսպերտիզա, շատ դեպքերում իրագործելի չէ, շատ դեպքերում բեղմնավորման փաստի առկայությունը անհնար կլինի որոշել եւ այլն, բայց դա առաջին կետին պատկանող հարցեր են՝ թողնենք մի կողմ: Էականն այստեղ հետեւյալն է:
Չիմացա թե ինչու՞ բեղմնավորված ձվաբջիջն որպես կյանքի սկիզբ ընդունելն հերքվեց. ի՞նչը հնարավոր չէ որոշել, շատ լավ էլ հնարավոր է ու եթե ընդունենք որ հնարավոր չէ դրանից ի՞նչ պետք է փոխվի. հղիացած կինն այդպիսին էլ կմնար չէ՞, թե այդ քո տրամաբանությանը հետևելով հնարավոր չի լինի այդ դեպքում ցմահ ազատազրկման դատապարտել մի կնոջ, որը չի կարողացել ճշտի թե նա հղի է թե ոչ բայց արդեն ուզեցել կամ հանել է տվել այդ (եղած թե չեղած, էլ չեմ էլ հասկանում) էմբրիոնը: - Սա ներկայացրեցի իբր թե մեր ուզածն, բայց իրականում դա մեր ուզածի քո կողմից աբսուրդի հասցված տարբերակն է կրկին, իմ լավ բարեկամ: Եվ ինչպես իմ լավ դասախոսներից մեկն էր ասում. Կինը կամ հղի է կամ հղի չէ, կիսահղի կին չի լինում որ մենք էլ գլուխ կոտրենք այդ հանելուկի վրա, այն ասացվածքի նման. դժվար է գտնել սև կատվին մութ սենյակի մեջ... մանավանդ որ նա այնտեղ չէ
Ես համարում եմ աբսուրդ (սուբյեկտիվ կարծիք, պատասխանի ենթակա չէ), որ մեկ բեղմնավորված ձվաբջիջ ոչնչացնելու համար մարդուն կարելի է ցմահ ազատազրկել (ելնելով ՀՀ քրեական օրենքից) եւ իհարկե առավել եւս՝ մահապատժի ենթարկել (տարածելով այլ երկրների օրենքի վրա):

Կրկնում եմ, ես սա համարում եմ աբսուրդ: Նման փաստի անթույլատրությունն ինձ համար միանգամայն ավելի հստակ ճշմարտություն է, քան հետեւյալ պնդումը «չծնված երեխան՝ նույնպես մարդ է»:
Ես էլ եմ աբսուրդ դա համարում ու դրա համար լուծումն առաջարկում եմ քո ասած իրավական ոլորտում չորոնենք, այլ բարոյական ու ոգեղեն ոլորտներում՝ հասկանալով ի՞նչ բան է կյանքը և ի՞նչ բան մահը, որի համար կան բացված ու գրառումներով լի շատ այլ թեմաներ ու ամենակարևորը՝ կյանքի ու մահվան հիմնահարցին նվիրված համապատասխան գրականություն:

Եթե չես ուզում ընդունել, որ դեռ չծնված երեխան էլ մարդ է, ուրեմն պետք է ապացուցես հակառակն, այսինքն նախ պետք է սահմանես թե ի՞նչ է մարդը ու հետո ապացուցես որ դեռ չծնված երեխան այդպիսին չի հանդիսանում: Կարող եմ վստահ ասել, որ դեռ չծնված երեխան էլ ցավ է զգում, զգում է իրեն շրջապատող ամեն բան, ունի հիշելու, լսելու, տեսնելու ունակություններ և այլն (ի տարբերություն նախկինում եղած այս հարցի հետ կապված բժշկական սխալ պատկերացումներին նշածս ֆրանսիացի հոգեբանները դա արդեն վաղուց ապացուցել են - այդ գիտաժողովին մոտ 10 տարի առաջ ներկա եմ եղել նաև ես, բայց թե դեռ դրանից առաջ երբ է դա արդեն ապացուցված եղել չեմ կարող ճշգրիտ ասել):